Հանրաքվեի մասին. եւ նախարարները կդառնան քարոզիչներ

29/09/2018 schedule15:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի սեպտեմբերի 28-ի համարում

ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ երեկ գումարված արտահերթ նիստի օրակարգում երկու հարց էր՝ կոալիցիայի հեղինակած սահմանադրական փոփոխությունների երրորդ ընթերցումն ու «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքի նախագիծը։ Մինչեւ նախագծերի քննարկումներին անցնելը, «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանն առաջարկեց քվեարկությամբ որոշում ընդունել եւ նիստը կա՛մ ուղիղ եթերով հեռարձակել, կա՛մ այն տեսագրել եւ Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակել հարմար պահի։ Առաջարկը դրվեց քվեարկության եւ ստացավ ընդամենը 21 կողմ ձայն։ Նիստն ուղիղ հեռարձակելուն կողմ էին ընդդիմադիր խմբակցություններն ու «Ժողպատգամավոր» խումբը։

Ժողովրդավարական արժեքների եւ մարդու բոլոր ազատությունների խոսափող ՄԱԿ պատգամավորական խմբակցությունն այդպես էլ չկողմնորոշվեց, թե որ տարբերակն է հոգեպես առավել ազնիվ՝ չջղայնացնե՞լ կոալիցիային, թե՞ շարունակել հավատարիմ մնալ սեփական բուկլետներում գրված առաջնորդողներին, ուստի այդ դիլեման ՄԱԿ-ը լուծեց ընդհանրապես չմասնակցելով քվեարկությանը։ Ու չնայած այս օրենքում փոփոխությունն ուղղակիորեն կապված է սահմանադրական հանրաքվեի հետ, սակայն սահմանադրական փոփոխությունների նախագծի հեղինակ կոալիցիայից նիստերի դահլիճում հիմնականում ՕԵԿ պատգամավորներն էին: ՀՀԿ պատգամավորները համբերատար ննջում էին միջանցքի բազմոցների վրա, մինչեւ կհնչեր քվեարկության գնալու Գալուստ Սահակյանի հրահանգը։

Այսպիսով, բացի Հանրաքվեի մասին օրենքը վերջերս լրամշակված ԸՕ-ի դրույթներին համապատասխանեցնելուց, խորհրդարանական մեծամասնությունն օրենքում առաջարկել է մի քանի փոփոխություն, որոնք, ըստ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի, արվում են ապագա հանրաքվեի ընթացքում ընտրակեղծիքներն օրենքի անունից կատարելու համար։  Մասնավորապես, օրենքի հոդված 20-ում, որտեղ արձանագրված է, որ քարոզչություն չեն կարող կատարել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաեւ դրանց  աշխատակիցներն իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս, ավելացվել է՝ բացառությամբ քաղաքական եւ հայեցողական պաշտոններ զբաղեցնողների։

Այսինքն, քաղաքական պաշտոններ զբաղեցնող մեր բոլոր նախարարներն ու հայեցողական պաշտոններ զբաղեցնող նրանց բոլոր տեղակալներն այն պահից, երբ կհայտարարվի սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի փուլը, կարող են թողնել իրենց անմիջական պարտականություններն ու յուրաքանչյուրն իր համակարգում եւ դրանից դուրս զբաղվել քարոզչությամբ: Եւ երբ ընդդիմությունը կոալիցիային առաջարկեց հանել այդ դրույթը, դրան հետեւեց Գալուստ Սահակյանի «հզոր» հակափաստարկը. «Բայց կարող է որեւէ նախարարի, իր աշխատանքային պարտականությունը կատարելու ընթացքում, մի լրագրող հանրաքվեի մասին հարց տա: Ի՞նչ է, մարդը չպատասխանի՞»,- իր ելույթում նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը, եւ այս ջախջախիչ հակափաստարկից հետո դրույթը մնաց անփոփոխ:

Դրանից բացի, առաջարկվում է օրենքով սահմանել, որ ընտրատեղամասերում կարող են օգտագործվել մեկից ավելի քվեատուփեր։ Լրացուցիչ քվեատուփերի անհրաժեշտությունը կոալիցիայի ներկայացուցիչ Հրայր Կարապետյանը բացատրեց նրանով, որ կարող է հանկարծ մեկ քվեատուփը լցվի. «Որ բերեք ու լցոնեք, պարզ է, որ կլցվի։ Մի՛ լցոնեք, եւ չի լցվի։ Այդ ինչպե՞ս եղավ, որ նախագահական կամ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ թեկնածուները բազմաթիվ էին, ինչքան էլ լցոնեցիք՝ չլցվեց, հիմա, երբ հանրաքվեի է դրվելու սահմանադրության ընդամենը մեկ նախագիծը, հանկարծ կարող է մեկ քվեատուփը հերիք չանել»,- կոալիցիային հարցրեց Վիկտոր Դալլաքյանն ու պատասխան չստացավ։

Մերժվեց նաեւ ընդդիմության առաջարկը՝ Հանրաքվեի մասին օրենքում սահմանել, որ 200 հազար ստորագրության դեպքում ժողովուրդն իրավունք է ստանում ցանկացած հարց դնել հանրաքվեի: ՀՅԴ ներկայացուցիչ Հրայր Կարապետյանը, որը ներկայացնում էր նախագծի փոփոխությունները, այդ առաջարկը համարեց անընդունելի եւ հիշեցրեց, որ երբ 95-ին Դաշնակցությունն ուզում էր այն ժամանակվա Սահմանադրության մեջ ամրագրել այդ դրույթը, դահլիճում այսօր նստածներից շատերը դեմ էին: «Մինչդեռ, եթե թողնեին՝ այդ ժամանակ մենք մեկ միլիոն ստորագրություն կհավաքեինք նախկին իշխանությունների դեմ»,- անցյալի մուռը հանեց Հրայր Կարապետյանը:

Ինչ վերաբերում է հիմնական պահանջին, որը հնչեց բոլոր ընդդիմադիրների ելույթում՝ երկու տարի անց վերջապես կատարել 2003-ի ապրիլի 19-ի ՍԴ որոշումը եւ փոփոխություն կատարելով «Հանրաքվեի մասին» օրենքում անցկացնել վստահության հանրաքվե, ապա կոալիցիայի ներկայացուցիչներն անգամ հարկ չհամարեցին պատասխանել այդ առաջարկին՝ այն համարելով վաղեմության ժամկետը կորցրած: 77 կողմ, 0 դեմ եւ 0 ձեռնպահ ձայնով «Հանրաքվեի մասին» օրենքում առաջարկվող այս փոփոխություններն ընդունվեցին, եւ եթե երկրորդ ու երրորդ ընթերցմամբ եւս դրանք հաստատվեն, ապա, ինչպես հայտարարեց Վիկտոր Դալլաքյանը՝ առաջիկա սահմանադրական հանրաքվեի ընթացքում կապահովեն օրենքի անունից կատարվող բոլոր ընտրակեղծիքները:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
2268 դիտում

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա