Լինսի ծրագրեր. բիրդան աղա սթրիթ

29/09/2018 schedule15:45

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի սեպտեմբերի 28-ի համարում

Անցած շաբաթ ՀՀ աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը պաշտոնապես հայտարարեց, որ Հայաստանում սկսվում է Լինսի հիմնադրամի միջոցներով երկրորդ ծրագրի իրականացումը: Փաստն ինքնին ուրախալի է, ու թվում է ամեն ինչ լավ է: Սակայն Հայաստանում նույնիսկ ամենալավ ծրագրի տակ, որպես կանոն, ինչ-որ մութ կամ առնվազն  կասկածելի հանգամանքներ են թաքնված լինում: Ցավոք, Լինսի ծրագիրն այս առումով, կարծես, բացառություն չէ: Ինչպես անցած շաբաթ հայտարարվեց մամուլի ասուլիսի ժամանակ, Լինսի այս ծրագրով Երեւանի փողոցների վերակառուցման համար նախատեսված է 20 մլն դոլար: Սա ամբողջ ծրագրի մեկ երրորդն է:

Այդ գումարով նախատեսվում է հիմնանորոգել Կոմիտասի պողոտան, «Այրարատ» կինոթատրոնից մինչեւ երկաթուղային կայարան, այնուհետեւ մինչեւ Էրեբունի թաղամաս հատվածը, հիմնանորգվելու է նաեւ Տերյանի փողոցն ամբողջությամբ եւ կառուցվելու է նոր ճանապարհ Փափազյան փողոցից մինչեւ Հերացու փողոց, որը անցնելու է Հաղթանակի զբոսայգու մոտով: Առաջին երեք փողոցների հիմնանորոգումների առնչությամբ որեւէ վերապահում, կարծում ենք, լինել չի կարող: Նույնը, սակայն, չի կարելի պնդել վերջինի առնչությամբ: Սա, մեղմ ասած, շատ թանկ ծրագիր է:

Ընդամենը համեմատության համար ասենք՝ Կոմիտասի, Տերյանի եւ Էրեբունի զանգված տանող այդ երկարուձիգ փողոցների հիմնանորգումների համար` մայթերով, մայթեզրներով եւ այլն, ծախսվելու է նույնքան գումար, որքան միայն այս վերջին` Արաբկիրը Հերացու փողոցին կապող ճանապարհի կառուցման համար` մոտ 10 մլն դոլար: Ո՞րն է այս փողոցի նպատակահարմարությունը: Ասուլիսի ժամանակ հայտարարվեց, թե այս ճանապարհի առկայության դեպքում զգալիորեն կբեռնաթափվի Բաղրամյան պողոտան: Այսինքն՝ մեքենաները, ասենք, Դավիթաշենից Նորքի զանգված գնալու համար ստիպված չեն լինի մտնել քաղաքի ծանրաբեռնված կենտրոն: Ծրագիրը վատը չի: Ամբողջ խնդիրը դրա առաջնահերթության հարցն է:

Այլ կերպ ասած, ո՞րն է այս ճանապարհի վրա 10 մլն դոլար ծախսելու հույժ եւ անհետաձգելի  անհրաժեշտությունը, երբ նույնքան գումարով կարելի է հիմնանորոգել այդ հատվածից մոտ հինգ անգամ երկար ճանապարհ: Այսինքն՝ եթե այս ճանապարհի կառուցումը չիրականացվի, ապա այդ գումարով կարելի է հիմնանորոգել, ասենք, Շենգավիթ-Արարատյան զանգվածով-Աջափնյակ ճանապարհը կամ ամբողջ Ազատության պողոտան եւ այլն: Սա որպես օրինակ` մասշտաբները ավելի պատկերավոր ներկայացնելու համար: Որպեսզի ավելի պարզ դառնա, թե ինչը կարող էր դրդապատճառ դառնալ այս կարճ, բայց այսքան թանկարժեք փողոցի կառուցումը անհետաձգելի դարձնելու համար, ընդամենը պետք է գնալ «դեպքի վայր»:

Եւ այստեղ ամեն ինչ պարզ կդառնա: Հիմա պատկերացրեք, որ դուք կանգնած եք Հաղթանակի զբոսայգու հարեւանությամբ գտնվող դիտահրապարակի վրա, որից սկսվում է Կասկադը: Այդտեղից Երեւում է Երեւանի կենտրոնը: Բայց մի հրապուրվեք կենտրոնով, այլ նայեք դեպի աջ: Այստեղ կտեսնեք երկաթուղային մի քանի զուգահեռ գծեր, որոնք հենց դիտահրապարակի տակով անցնում են եւ մտնում զբոսայգու հարավային մասում գտնվող թունելը: Հենց այդ երկաթգծերի տեղով էլ անցնելու է ճանապարհը, իսկ երկաթգիծը հանվելու է: Հիմա նայեք, թե ինչեր կան այդ երկաթգծի երկու կողմերում: Այստեղ ինտենսիվ շինարարություն է ընթանում: Ձախ կողմում՝ ձորի բերանին, ահռելի չափերի առանձնատներ են կառուցվում, ավելի այնկողմ մի քանի հզոր շենքերի հիմքեր են լցվում:

Առավոտից երեկո այստեղ շինարարական տեխնիկա եւ հարյուրավոր բանվորներ են աշխատում: Իսկ նրանց խաղաղ աշխատանքը հսկում են մի քանի տասնյակ սափրագլուխներ: Բացի այս ամենից, պեյզաժը լրացնում են գոլդեն համարներով թանկարժեք մեքենաները: Մոտերքում բնակվող շարքային բնակիչները անգիր գիտեն, թե որ վիլլան որ պաշտոնյային է պատկանում, բայց հատկապես մատնանշում են ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ նրա եղբոր երկու ահռելի առանձնատները եւ մեր գեներալների` ապագա ճանապարհի մյուս կողմում արդեն իսկ կառուցված վիլլաները: Հիմա կռահեցի՞ք, թե ինչ դրդապատճառներ կան այս ճանապարհի շինարարության համար: Երբեմնի «տուպիկը» շուտով կդառնա բարեկարգ, լայն ճանապարհ, անունն էլ երեւի կդնեն «Բիրդան աղա սթրիթ» կամ «Գեներալոց պողոտա»:

Եթե նման ճանապարհը այդքան մեծ անհրաժեշտություն է ներկայացնում, ապա այս վիլլաների տերերի համար, թերեւս, ֆինանսական մեծ բեռ չէր լինի ինքնուրույն իրականացնել այդ «տուպիկը» Փափազյան փողոցին միացնող հատվածի շինարարության իրականացումը: Բայց ինչո՞ւ ձեռքները գրպանը տանել, երբ կարելի է այլ միջոցներ գտնել, մասնավորապես՝ Քրքորյանի փողերը: Իսկ մյուս ճանապարհները, որտեղ գտնվում են ստորին դասի քաղաքացիների բնակարաններ, կարող են սպասել եւս մի քանի տասնամյակ: Մի դետալ եւս: Նոր կառուցվող ճանապարհը Հերացու փողոցի հետ հատվելու է այն տեղում, որտեղ կանգնած է «Բելաջիո» ռեստորանային համալիրը:

Այս հատվածում կառուցվելու է ճանապարհային մեծ հանգույց, իսկ ռեստորանային համալիրը դառնալու է դրա բաղկացուցիչ մասը: Վատ չի նախագծված, չէ՞:  Ի դեպ, քարտեզը, որը Ա.Թումանյանի հրավիրած ասուլիսի ժամանակ ցուցադրվեց լրագրողներին, վաղուց արդեն հնացել է: Խնդիրն այն է, որ ըստ այդ քարտեզի, ճանապարհի մեր նկարագրած հատվածը անցնում է կանաչ ներկված մասով, որի վրա գրված է «Հաղթանակի զբոսայգի»: Նկատենք, որ այստեղ բացարձակապես չկա մի բան, որը կարելի լինի նույնացնել այգի հասկացության հետ: Այնտեղ կանաչը, որպես գույն, այլեւս իսպառ բացակայում է:

Հայկ Գեւորգյան

Տպել
2624 դիտում

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել․ օգտագործվել են F-16 կործանիչներ

Վարչապետի որոշմամբ կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե․ ովքեր են կազմում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը

ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը կմնա կալանավորված

Լեպսը համերգի ժամանակ վերցրել և շպրտել է իրեն նկարող երկրպագուի հեռախոսը (տեսանյութ)

Մեր հանրության մեջ դեռ քիչ չեն այն լածիրակները, ովքեր սովոր չեն, որ ԱԺ պատգամավորը ավտոբուսով է երթևեկում. Խաչատրյան

Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի քննարկման ժամանակ (տեսանյութ)

Մկրտության արարողության մասնակիցները ռեստորանի հարակից տարածքում հայհոյել և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանական վարքագիծ դրսևորած անձը ձերբակալվել է

Ինչ-որ վարձու խառնակիչ, անհայրենիք իրեն նվիրյալ է կարծում, մեզ էլ՝ դավաճան. Ասլանյան

Գևորգ Պապոյանն Ավստրալիայի դեսպանին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ն ու դրա կարևորությունը Հայաստանի համար

3 պատերազմի մասնակից 69-ամյա մարդը նրանց ընկալմամբ «ժեխ բիձա» է․ Ալեքսանյանը՝ Ասլանյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին

Կասկած չունեմ, որ մեր երկրների հարաբերությունները մշտապես կլինեն բարեկամական․ Տոկաևը ՀՀ նախագահին հրավիրել է Ղազախստան

Որոշները, կարծես, ձգտում են հնին` ազատությունը խառնելով ամենաթողության հետ․ Հովհաննիսյանը՝ Ասլանյանի հետ կատարվածի մասին

Միասին ընթրել են՝ օգտագործելով նաև ոգելից խմիչք, այնուհետև՝ վիճաբանել․ սպանվել է Ավանի 60-ամյա բնակիչը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Բնակարանաշինության ոլորտում ՄԼ ՄԱՅՆԻՆԳ ընկերության և ՀՀ Կառավարության համագործակցությունը շարունակվում է

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը Կանադայից առաջին փորձագետն է միացել

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 15-ին

Մի քանի զինատեսակի ներքին փորձարկումներ են իրականացվել, որոնք կկիրառվեն ՀՀ ԶՈՒ-ում. Մխիթար Հայրապետյան

Տղամարդը դանակով հարձակվել և 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի Ալավերդու մասնաճյուղի ոսկերիչ-փորձագետին. կան տուժածներ