Գյումրի է բերվել Հայաստանի ամենաերկար դրոշը. հեղափոխությունից հետո հայ գործարարները վերադառնում են Հայաստան

Հայաստանի ամենաերկար դրոշը Գյումրիում բացվեց Ռիժկովի ճեմափողոցից եւ հասավ մինչեւ Վարդանանց հրապարակ: Ակցիայի հեղինակը «Գործարար» կուսակցության  նախագահ Գեղամ Բաղդասարյան է:  «Թավշյա հեղափոխության սիրո եւ Նոր Հայաստանի խորհդանիշն է այս դրոշը եւ ցանկացանք, որ Գյումրու տոնի օրը այն ծածանվի նաեւ հանրապետության երկրորդ քաղաքում՝ որպես նվեր եւ որպես միասնականության, համերաշխության եւ վերածննդի վկա»,-ՀԺ-ի հետ զույցում ասաց կուսակցության նախագահը:

Դրոշը մինչ Գյումրի հասնելը երկար ճանապարհ է անցել:  Բերվել է Վալենսիայից, ծնունդով գյումրեցի իսպանաբնակ Արա Մարտիրոսյանինն է: Հենց տերն էլ դրոշն այսօր տրամադրել էր  «Գործարար» կուսակցությանը:

Այս  դրոշը Հայաստան էր հասել ամիսներ առաջ՝ հատուկ առաքելությամբ: 70 մետր երկարություն ունեցող եռագույնը մասնակցել է Թավշյա հեղափոխությանը: Դրոշի տերը՝ Արա Մարտիրոսյանը, ՀԺ-ի հետ զրույցում ընդգծեց, որ Թավշա հեղափոխությունից հետո իր կայնքում շատ բան է փոխվել: Տեւական ժամանակ Իսպանիայում բնակվելուց հետո ընտանիքով որոշել են ընդմիշտ Հայաստան վերադառնալ:

«Ես մեծ հույսերով եմ եկել Հայաստան, որ մնամ ու ապրեմ, ընտանիքս դեռ Իսպանիայում է, բայց շուտով իրենք էլ կտեղափոխվեն: Հիմա այստեղ բիզնեսի համար շատ լավ պայմաններ են ստեղծվել: Եթե մարդիկ ուզեն աշխատել, կաշխատեն»,-ասաց Արա Մարտիրոսյանը: 

Հայ գործարարն այս պահին ուսումնասիրությունների մեջ է, բիզնես սկսելու եւ ներդրումներ անելու տարբերակներն է ուսումնասիրում: Ասում է, այս կառավարությունը տալիս է լայն հնարավորություններ, Հայաստանն այլեւս մենաշնորհային չէ: Թե իսպանաբնակ գյումրեցին որ ոլորտում է նախատեսում բիզնես սկսել, դեռ հստակ չէ: Ասում է, հավանականությունը մեծ է, որ գյուղատնտեսության  մեջ  ներդրում կանի:

Ի՞նչն էր նախկինում արտերկրի գործարարի  Հայաստանում ներդրումներ անելուն խանգարում, հարցին իսպանաբնակ գործարարը կարճ պատասխանեց՝  հին կառավարությունը:

Տպել
5541 դիտում

Ի՞նչն է խանգարում հայ-ադրբեջանական երկխոսությանը

Տարեվերջին գնաճի ավելի ցածր ցուցանիշ կգրանցվի, քան կանխատեսվում էր. ԿԲ խորհրդի անդամ

Պատգամավորները մանդատները կստանան դեկտեմբերին, իսկ ԱԺ առաջին նիստը կկայանա հունվարին

Վերացվել է ուռճացումն ու նկարչությունը. «Իմ քայլը» պատասխանում է «Լույս» դաշինքի բարձրացրած հարցերին

Կրակոց՝ ինքնաձիգից. ավագ լեյտենանտն անզգուշությամբ վնասվածք է հասցրել ծառայակցին

Մանվել Գրիգորյանը հրաժարվում է ՄԻԵԴ դիմել, այլ կերպ է նայում իրավիճակին. պաշտպան

Լաբորատորիաները Հայաստանինն են եւ քաղաքացիական բնույթ են կրում. Նաղդալյանն արձագանքել է Լավրովին

ԱԻԲԱ-ն պահանջում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայից նոր ընտրություններ անցկացնել. Ռոստոմյան

Հայտնի են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի ու քարտուղարի անունները

ՀՀ-ին արգելվելո՞ւ է այլ երկրների զինվորականներ տեղակայել իր տարածքում. ՌԴ դեսպանի մեկնաբանությունը

Արդարությունը վերականգնվեց, Աստված ձեր հետ. Նորատուսցի Ալիկը չասաց ինչու է պնդում, որ Վլադիմիր Գասպարյանի պատվերն է եղել

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նշանակումը ոչ թե պետք է թուլացնի, այլ ամրապնդի կազմակերպությունը. ՌԴ դեսպան

Քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկն անսպասելի արդարացվեց եւ ազատ արձակվեց. Չարբախցի Գեղամն ազատվեց համաներումով

Որքանով է Վանաձորը պատրաստ ձմեռային պաշտպանության

Աժ ընտրություններին ընտրակաշառք տալու եւ ստանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել. դատախազություն

Կարապետյանը ՀՀԿ-ն լքելու դիմումը գրել է դեկտեմբերի 14-ին, ՀՀԿ-ից դուրս եկողները շատ են. Ռուբեն Թադեւոսյան

Հայ ժողովուրդը նվիրված է ժողովրդավարական արժեքներին. Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին

Պացիենտների ուղիղ կեսը հայտնվել են քաշքշուկների եւ հերթերի մեջ. մշտադիտարկման արդյունքները

ԱԺ ընտրություններ. խախտումների վերաբերյալ 87 հաղորդումներից 32-ով մերժվել է քրեական գործ հարուցելը. ՔԿ

Հանրային ռադիոն դարձել է խոպանչիների պարարտ դաշտ. մի խումբ աշխատակիցներ գործադուլ են սկսել