Առաջընթա՞ց, թե՞ նոր փակուղի. Դուշանբեի պայմանավորվածությունների հեռանկարը

Սեպտեմբերի 28-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացավ ԱՊՀ գագաթնաժողովը: Դրա շրջանակներում տեղի ունեցան ԱՊՀ երկրների ղեկավարների եւ կառավարությունների ղեկավարների նիստերը: Ուշագրավ իրադարձություն տեղի ունեցավ երկրների ղեկավարների նիստին նախորդած լուսանկարման արարողությունից հետո: Համացանցում տեսանյութ տարածվեց, որտեղ երեւում էր, թե ինչպես են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ինչ-որ բան քննարկում: Ավելի ուշ ՀՀ վարչապետը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրեց, որ իր եւ Ալիեւի միջեւ խոսակցություն է տեղի ունեցել, իսկ Երեւան վերադառնալուց հետո ֆեյսբուքյան ուղիղ եթերով ներկայացրեց մանրամասները:

Փաշինյանի խոսքով՝ Ալիեւի հետ քննարկվել են սահմանագծում եւ ընդհանրապես առկա լարումն իջեցնելու, արցախա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմը պահպանելու, ինչպես նաեւ օպերատիվ կապի կոմունիկացիա ստեղծելու հարցերը:

Կեսգիշերին մոտ հայտարարությամբ հանդես եկավ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը՝ ներկայացնելով Փաշինյան-Ալիեւ խոսակցության մանրամասները:

«Կողմերն արտահայտել են իրենց հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանին կողմերի շփման գծում միջադեպերի կանխման նպատակով կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանը: Կողմերը որոշում են կայացրել մշակել մեխանիզմներ՝ համապատասխան կառույցների միջեւ օպերատիվ կապ հաստատելու համար»,- ասված էր հայտարարության մեջ:

Պաշտոնական տեղեկատվության միանմանությունը հազվադեպ երեւույթ է, թեեւ հուսադրող: Դա նշանակում է, որ առնվազն այս խոսակցության արդյունքները երկու կողմերն էլ նույն կերպ են հասկացել: Ըստ էության, այս պայմանավորվածությունները կրկնում էին Ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում պայմանավորվածությունները։

Հատուկ հետաքրքրություն է առաջացնում այն, թե ում էր պատկանում երկխոսության նախաձեռնությունը: Թեեւ, այս հարցում հստակություն չկա՝ համացանցում տարածված տեսանյութերից կարելի է դատել, որ նախաձեռնողի դերում ՀՀ վարչապետն էր: Այդուհանդերձ, ռուսական «Комерсантъ»-ի հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը փաստում է, որ Ալիեւն է մոտեցել Փաշինյանին եւ նրանք սկսել են զրուցել, «որովհետեւ Իլհամ Ալիեւը ասելու բան ուներ, իսկ Փաշինյանը՝ լսելու»:

Չի կարելի բացառել նաեւ, որ երկխոսության եւ պայմանավորվածությունների «կնքահայրը» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է: ԱՊՀ գագաթնաժողովի նախօրեին նա կարճատեւ աշխատանքային այց էր կատարել Բաքու եւ Ալիեւի հետ հանդիպում ունեցել, որի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության մեջ, սակայն, Արցախի թեման ընդհանրապես նշված չէր: Փաշինյանի եւ Պուտինի միջեւ վերջին շրջանում նույնպես ակտիվ երկխոսություն կար, որը շարունակվեց Դուշանբեում: Նման դասավորվածության պարագայում, կարելի է ենթադրել, որ Ռուսաստանի ազդեցությունն այս գործընթացի վրա է՛լ ավելի ընդգծված է դառնում: Սակայն, եթե Ռուսաստանի համար երկխոսության հաստատումը բխում է տարածաշրջանում ազդեցությունն ուժեղացնելու ցանկությունից, ապա Հայաստանի եւ Ադրբեջանի համար կարեւորը սահմանային լարումը նվազեցնելն է: Այլ հարց է, թե ում համար է այդ լարումը ավելի մեծ խնդիրներ առաջացնում:

Փաշինյանն ուղիղ եթերի ընթացքում նշեց նաեւ, որ պայմանավորվածությունների մասին տեղեկացրել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին: Հաջորդ օրը Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ ձեռքբերված պայմանավորվածությունները ողջունելի են, թեեւ կան որոշ վերապահումներ:

«Եթե քաղաքական գնահատական տանք, հետաքրքիր եւ ողջունելի զարգացում է: Այն երեք կետերը, որի շուրջ պայմանավորվել են, շատ կարեւոր է: Սակայն այստեղ կա վերապահում, որ Ալիեւին եւ առհասարակ ադրբեջանական ղեկավարությանը ամբողջապես վստահելը ճիշտ չէ, որովհետեւ ամենանենգ ձեւով, ամենաանհարմար պահին նա կարող է ցանկացած պայմանավորվածություն խախտել, ինչը ցույց է տվել պրակտիկան: Այնուամենայնիվ, հուսանք, որ այս անգամ դրական ինչ-որ ազդեցություն կթողնի այս պայմանավորվածությունը»,- ասել է Բաբայանը:

Բաբայանի կարծիքի օգտին է խոսում ոչ միայն պրակտիկան, այլեւ ընդհանուր իրավիճակը: Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից եւ երկուստեք դրական արձագանքներից ընդամենը երկու օր անց Էլմար Մամեդյարովը ՄԱԿ-ի ամբիոնից կոչ էր անում միջազգային հանրությանը՝ ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ «ՄԱԿ-ի համապատասխան բանաձեւերի իրագործումն ապահովելու նպատակով»:

«Հակամարտության լուծումը հնարավոր է միայն Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում, նրա ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հիման վրա», - ասել էր Մամեդյարովը:

Դրանից մի քանի ժամ հետո Դուշանբեում տեղի ունեցավ Փաշինյանի եւ Ալիեւի խոսակցությունը: Սակայն, անգամ եթե ընդունենք, որ իրավիճակը փոխվել է հենց Դուշանբեում, եւ Ալիեւը ստիպված է եղել գնալ համաձայնությունների Փաշինյանի հետ, ապա անհասկանալի են Ադրբեջանից եկող հետագա ազդակները: Սեպտեմբերի 29-ին Բաքվում քաղաքային իշխանությունների հետ համաձայնեցրած բողոքի ցույց անցկացվեց՝ «Ազատություն Ղարաբաղին» խորագրով: Մասնակիցների թիվը շուրջ 2000 էր: Մասնակիցները պահանջում էին «հակաահաբեկչական գործողություն սկսել Ղարաբաղում», իսկ ընդհանուր մթնոլորտը բավական «ռազմահայրենասիրական» էր: Իսկ հոկտեմբերի 1-ի առավոտյան Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, թե իբր «հայկական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 83 անգամ»՝ պայմանավորվածություններից ընդամենը երեք օր անց սկսելով հող նախապատրաստել նոր ապակայունացման համար:

Այսպիսով, այս պայմանավորվածությունները, թերեւս, կարելի է դասել նախորդների շարքին, որոնք մնալու են օդում կախված: Սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում Փաշինյանը նշել է, որ կարեւորը հենց կոնտակտի առկայությունն է: Սակայն, անգամ այդ տեսանկյունից ամենակարեւորը ոչ թե երկխոսության առկայությունն է, այլ դրա բովանդակությունը: Տեսանելի ապագայում պայմանավորվածություններից առնվազն մեկի ուղղությամբ քայլեր չկատարվելու պարագայում բանակցային գործընթացը կհայտնվի է՛լ ավելի խորը փակուղում:

Տպել
3502 դիտում

Թափառող կենդանիների վնասազերծմամբ զբաղվող ընկերության ընտրության նոր մրցույթ կհայտարարվի

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը շնորհավորել է արցախյան եռատոնի առթիվ

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է միջազգային դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներին

Շնորհավորում ենք խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերին. «Օրինաց երկիր»

Հայաստանը չի ձգտում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինայի իշխանությունների որոշումն անխոհեմ է. Պեսկով

Շնորհավորանք ու եռագույն սրտիկ՝ ԱՄՆ դեսպանատնից հայ ժողովրդին

Սուրեն Շահվերդյանը հրաժարական է տալիս Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից

Մեյը հետաձգել է Brexit-ի հարցով քվեարկությունը

Սա աննախադեպ իրադարձություն է, կարևոր նվաճում 3-րդ հանրապետության պատմության մեջ (տեսանյութ)

Անվավեր քվեաթերթիկների վրա այս անգամ հումորներ համարյա չկային․ դրանք անցել էին համացանցի տիրույթ

Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումներ ՊՆ-ում (լուսանկարներ)

Ինչպես են բաշխվել քվեները 2-րդ ընտրատարածքում

Ունեցանք միաբևեռ Ազգային ժողով. «Մենք» դաշինքը՝ ընտրությունների մասին

Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանությունից 8 օր անց դեռ կասկածյալ չկա

«Սասնա ծռերը» ճանաչել է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները, մաղթել արգասաբեր աշխատանք

Ի՞նչ հաջորդականությամբ են ձայները բաշխվել 4-րդ ընտրատարածքում

Ռուսաստանի հետ բարեկամության և համագործակցության համաձայնագիրը դադարեցվում է Պորոշենկոյի որոշմամբ

Ինձ պասիվ էի պահում, որ նախընտրական այս շրջանում չքաղաքականացվեր. Հ. Գալստյանն արդեն 8-րդ օրն է՝ հացադուլի մեջ է

Թեկնածուներից մեկի օգտին քվեարկելուն հարկադրելու առերևույթ դեպք է արձանագրվել. հարուցվել է քրգործ