Մակունցի եւ «Shaula International»-ի տնօրենի խոսքերը չեն համընկնում. ո՞վ չի կատարել խոստումը

Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 25-ը «Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես. Հայաստան-2018» (ICAE2018) լայնամասշտաբ միջոցառումների շրջանակներում Երեւանի տարբեր ցուցասրահներում կներկայացվեն ավելի քան յոթանասուն օտարերկրյա ստեղծագործողների աշխատանքներ:

Սակայն, մինչ կկայանար լայնամասշտաբ միջոցառումը՝ «Ժամանակակից արվեստի հնչյունային սահմանները» համակարգողներ Մազդակ Ֆաիզնիան, Մարինա Հակոբյանն ու մյուսներն իրենց մտահոգություն էին հայտնել, որ այն կարող է չեղյալ համարվել:

Մեր տեղեկություններով՝ միջոցառման իրականացման համար դեռեւս նախորդ կառավարության օրոք մշակույթի նախարարության կողմից բավականին մեծ գումարներ էին խոստացվել, սակայն վերջին պահին անորոշ պատասխաններ տրվել: Կազմակերպիչների մեծ ջանքերի շնորհիվ, այնուամենայնիվ, ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունն իրականացավ ՀՀ ազգային պատկերասրահում:

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ բարձր է գնահատում Երեւանի մշակութային կյանքն ակտիվացնող ցանկացած միջոցառում եւ, հատկապես այն միջոցառումները, որոնք միջազգային են եւ ներգրավում են միջազգային արվեստագետների: «Յուրաքանչուր միջոցառման հետ նկատում եմ, որ մարդկանց, այցելուների քանակը շատանում է թանգարաններ ու պատկերասրահներ, ինչն ինձ համար անչափ ուրախալի է»,- ասաց նախարարը:

Խոսելով միջոցառման հնարավոր չեղարկման եւ մշակույթի նախարարության կողմից տրվող ֆինանսական աջակցության մասին՝ Մակունցն ասաց. ««Shaula International» ՍՊԸ-ն դեռեւս նախորդ կառավարության օրոք որոշակի բյուջեի սահմաններում աջակցություն ստանալու պայմանավորվածություն էր ունեցել: Մենք արել ենք ոչ միայն այն, ինչը որ նախատեսված է պայմանավորվածության համաձայն, այլեւ անվճար ապահովել ենք բոլոր այն աջակցությունները, որոնք կարող էինք, մասնավորապես՝ սոցիալական գովազդներն ու այն հատվածները, որոնք կարողացել ենք մեր ՊՈԱԿ-ների միջոցով անել»,- ասաց Մակունցը:

ՀԺ-ի ճշտող հարցին, թե արդյո՞ք տրամադրվող գումարը 140 հազար դոլարի սահմաններում է եղել, Մակունցը ժխտեց, ասելով, որ գումարն այդքան չի եղել, ավելի քիչ է եղել: Վերջինս չցանկացավ հստակ թիվ նշել, ասելով, որ դահլիճների գումարն են տրամադրել եւ մի քանի փոքր հարցեր են կարգավորել:

«Ինչ վերաբերում է որոշակի խնդիրներին, ապա ասեմ, որ Հայաստանում կազմակերպիչներն ունեցել էին հովանավոր, որոնք խոստացել էին միջոցառման իրականացման համար ֆինանսավորել, սակայն վերջին պահին հրաժարվել էին: Մշակույթի նախարարության մեղքով միջոցառումից որեւէ հատված դուրս չի մնացել, ավելին, այն ինչ-որ նախատեսված է եղել՝ արել ենք թե՛ բանակցությունների, եւ թե՛ տեղափոխման աշխատանքների հետ կապված: Նույնիսկ գովազդները, որոնք կարող էին ահռելի թվեր արժենալ իրենց համար՝ մենք ենք արել»,- ասաց Լիլիթ Մակունցը:

Ցուցահանդեսի մտահղացման հեղինակ եւ կազմակերպիչ «Shaula International» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Ֆաբիո Լենցին ՀԺ-ի հետ զրույցում բացառեց Մակունցի հայտարարությունը՝ ՀՀ-ում հովանավորներ ունենալու հետ կապված:

Ֆաբիո Լենցին նշեց, որ իրենք ի սկզբանե ոչ մի բարերարի հետ գործ չեն ունեցել, եւ միակ պայմանավորվածությունը մշակույթի նախարարության հետ է եղել: «Մենք ավելի մեծ աջակցություն էինք սպասում մշակույթի նախարարությունից, ոչ միայն ֆինանսական, այլ՝ ընդհանուր: Այս ընթացքում հասել էինք մի փուլի, երբ ստիպված պետք է չեղյալ համարեինք միջոցառումը, բարեբախտաբար, գտնվեցին աջակիցներ եւ մեր ընկերների հետ միասին մեզ հնարավորություն տվեցին այն իրականացնել»,- ասաց Ֆաբիո Լենցին:

Ինչ վերաբերում է մշակույթի նախարարության ֆինանսավորմանը, ապա նախաձեռնության հեղինակն ասաց. «Մենք մի քանի բարեգործական հիմնադրամների աջակցությամբ ենք իրականացրել, որոնք միայն ֆինանսական աջակցություն չէ, որ ցուցաբերել են մեզ»:

Մեր հարցին, թե ճի՞շտ են այն տեղեկությունները, որ մշակույթի նախարարությունը վերջին պահին է հրաժարվել ֆինանսական աջակցություն տրամադրել, Ֆաբիո Լենցինն ասաց. «Մշակույթի նախարարությունը մեզ օգնել է այնքանով, որքանով կարողացել է, իսկ ինչ վերաբերում է ֆինանսի չափին, ապա չեմ կարծում, որ կոռեկտ է այդ թիվը բարձրաձայնելը: Պարզապես կասեմ, որ մենք մշակույթի նախարարությունից ավելի մեծ աջակցություն էինք սպասում՝ բոլոր առումներով»:

Վերջինս քմծիծաղով խոսեց մշակույթի նախարարության կողմից տրամադրված գումարի մասին, նշեց, որ այն խոստացվածի 1 տոկոսն է կազմում, որից բացի նախարարությունը աջակցել է՝ 3 անվճար տարածք տրամադրելով, դրանք են՝  Ազգային պատկերասրահ, Նկարիչների միություն եւ Ա. Խաչատրյանի տուն-թանգարան:

Ֆաբիո Լենցինի փոխանցմամբ՝ հրավիրյալ արվեստագետների մեծ մասն առաջին անգամ է Հայաստան գալու: Եվ ծրագրի հիմնական նպատակն է, որը արվեստագետները կիսվեն իրենց փորձառությամբ:

«Մշակութային փորձի փոխանակում պետք է լինի, ուստի շատ կարեւոր էր այս արվեստագետներին հրավիրել Հայաստան: Հիմնական նպատակներից մեկն էլ այն է, որ ցանկացած արվեստագետ, որն այս ծրագրին է մասնակցում՝ այստեղի հետ կապված որեւէ անելիք ունենա: 70 մասնակիցը սեմինարներ պետք է անցկացնեն ուսանողների հետ, կամ գոնե մեկ շաբաթ պետք է ապրեն Հայաստանում՝ այստեղի հետ կապն ամրապնդելու համար»,- ասաց Ֆաբիո Լենցին:

Վերջինս նշեց, որ մեկ ամիս տեւող ցուցահանդեսի շրջանակներում տարբեր մտահղացումներ են իրականացվելու, եւ քանի որ ծրագիրը համընկնում է Ֆրանկոֆոնիայի՝ Երեւանում կայանալիք գագաթաժողովի հարակից միջոցառման եւ Երեւան քաղաքի ծննդյան 2800-ամյակի տոնակատարությունների հետ՝ Կանադայից հրավիրել են արվեստագետ, որն այդ միջոցառումների շրջանակներում է ստեղծելու իր արվեստի գործն ու նվիրաբերելու է Հայաստանին:

Ցուցահանդեսը եւ ծրագիրը ներառում են յոթ վայր, որոնց թվում են հետեւյալ մշակութային օջախները՝ Նորարար փորձառական արվեստի հայկական կենտրոն, Արամ Խաչատրյանի տուն-թանգարան, Գաֆէսճեան արվեստի կենտրոն, Հայ-Արտ մշակութային կենտրոն, Հայաստանի նկարիչների միություն, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն, Հայկական բարեգործական ընդհանուր միություն:

Ցուցահանդեսը մեկտեղում է ժամանակակից կերպարվեստը, քանդակագործությունը, լուսանկարչությունը, տեսանյութեր, աշխարհահռչակ պատկերասրահներից եւ հավաքածուներից փոխառված հանրահայտ գործեր, նկարիչների կողմից տեղում պատվերով կատարված գործեր:

Հրավիրյալ մի շարք նկարիչներ պրեզենտացիաներ եւ աշխատաժողովներ կանցկացնեն Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի, Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի եւ Ստեղծարար տեխնոլոգիաների Թումո կենտրոնի սաների հետ: Միջոցառումը նպատակ ունի ցուցահանդեսի, աշխատաժողովների եւ պրեզենտացիաների միջոցով Հայաստանում ձեւավորել միջազգային գեղարվեստական բանավեճի եւ մշակութային փոխանակման մթնոլորտ:

Տպել
6293 դիտում

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին