Դասադուլ N42 դպրոցում. դասերին չհաճախելով գնահատական է ստացել նաեւ Դավիթ Հարությունյանի որդին

Երեւանի Տ. Շեւչենկոյի անվան համար 42 ավագ դպրոցում աշխատող ուսուցիչների գրեթե կեսը այսօր գործադուլ էր հայտարարել: Նրանք հրաժարվում էին մտնել դասասենյակ եւ պահանջում էին կասեցնել տնօրեն Էլեոնորա Թումանյանի լիազորությունները:

Մթնոլորտն այստեղ խիստ լարված էր: Բողոքի նշված ձեւն ընտրած մակավարժները տնօրենին մեղադրում էին տարբեր տեսակի չարաշահումների, իսկ այդ մասին բարձրաձայնելուց հետո էլ իրենց նկատմամբ ճնշումներ ու հետապնդումներ իրականացնելու մեջ, դպրոցի ղեկավարն անհասկանալի էր համարում դասապրոցեսը տապալելու նրանց մարտավարությունը, անդրադառնում որոշների թույլ տված աշխատանքային թերացումներին, դպրոց եկած ծնողները դժգոհում էին, թե ինչու են երեխաներին ներքաշում անձնական խնդիրների լուծման դաշտ, կողմերից յուրաքանչյուրը դրանում մեղադրում էր մյուսին եւ այլն: Ստեղծված իրավիճակը նշված հաստատություն էր բերել նաեւ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանին ու ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանին:

Շեւչենկոյի անվան դպրոցում մթնոլորտը շիկացել է այն բանից հետո, երբ տնօրենի՝ ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով տեղակալ Շողիկ Բաղրամյանը դիմում-բողոք է ներկայացրել կրթության եւ գիտության նախարարություն՝ թվարկելով Էլեոնորա Թումանյանի թույլ տված խախտումների ու չարաշահումների մի շարք դեպքեր: Դիմումը վերահասցեագրվել է իրավապահներին եւ քրեական գործ է հարուցվել:  

«Մենք պահանջում ենք, որ նորմալ բարոյահոգեբանական մթնոլորտ ապահովվի, եւ ես որպես ուսուցիչ, երբ որ մտնում եմ դպրոց, հասկանամ, որ եկել եմ աշակերտ կրթելու, ոչ թե եկել եմ ամեն օր տնօրենի կողմից հրահրված մի նոր ինտրիգի մասնակիցը լինելու»,- մեզ հետ զրույցում ասաց պատմության ուսուցչուհի Կրեմլինա Իսրայելյանը: «Ենթարկվում ենք տեռորի ոչ ադեկվատ պահվածքով, մանկխորհում մտնում է, հայտարարում՝ քրգործ եք բացել, եթե ես գնացի, ձեզ էլ հետս եմ տանելու: Հետն է տանելու, որովհետեւ բոլոր մանկավարժները, մատյանները թեւի տակ դրած, 12-րդ դասարանում մտնում են, անուն առ անուն հրահանգվում՝ որ աշակերտին ինչ գնահատական պետք է նշանակվի»,- հավելեց ուսուցչուհին՝ վստահեցնելով, որ տնօրենն իրենց աշխատանքից ազատելու հիմքեր է հավաքում:

Փոխտնօրենի դիմում-բողոքում մասնավորապես նշվել է դպրոց չհաճախած, բայց գնահատականներ ստացած երեխաների մասին: Ի դեպ, նրանց թվում, ըստ նույն դիմումի, եղել է արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի որդին: «2015-2016 ուստարվա 1-ին կիսամյակի վերջում դպրոցի 8-րդ դասարանի դասամատյանում հայտնվեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի որդի ... Հարությունյանի անունը, որը էքստեռն փոխադրական քննություն «հանձնելով» նույն ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում «համարվեց» 9-րդ դասարանի աշակերտ՝ ամբողջ 2-րդ կիսամյակում չերեւալով դպրոցում: 9-րդ դասարանի վերջում հանձնելով ավարտական քննությունները եւ ստանալով ավարտական վկայական գերազանց գնահատականներով, ինչպես «հայտնվել էր», այնպես էլ «անհայտացավ» դպրոցից»,- կարդում ենք փոխտնօրեն Շողիկ Բաղրամյանի դիմումի տեքսում, որի պատճենը նա մեզ էր տրամադրել: Նշվում է նաեւ, որ տնօրենն իր ղեկավարած դպրոցում աշխատանքի է ընդունել նաեւ իր հարսին:

Դպրոցի տնօրենը չի հերքում ո՛չ կեղծ գնահատականների հանգամանքը, ո՛չ էլ հարսի պաշտոնավարումը: «Դաստիարակաչական աշխատանքների կազմակերպչին նշանակում է տնօրենը: Ամենահետաքրքիր մարդը հենց ինքն է եղել աշակերտության համար, որովհետեւ այսօր աշակերտն ունի բազմաթիվ ուրիշ պահանջներ, եւ բնականաբար մեծահասակ ուսուցիչները շատ հարցերով իրենց արդեն հետաքրքիր չեն դառնում»,- հարսի նշանակման մասին խոսելով՝ ասաց Էլեոնորա Թումանյանը: Նա արդեն ազատվել է աշխատանքից: Թումանյանը նշեց, որ հարսին դպրոցը ջերմորեն է հրաժեշտ տվել՝ հրաշալի ու արտասվելու չափ հուզիչ միջոցառում կազմակերպելով:

Ինչ վերաբերում է դպրոց չհաճախող աշակերտներին գնահատելուն, նա ասաց. «Եթե այդ աշակերտը դպրոցում չի եղել, 12-15 առարկաների գնահատականները ե՞ս եմ նշանակել: Եթե այդ պրակտիկան կա, ուրեմն այդ ուսուցիչը գնում է դրան ու նշանակում է: Եվ եթե նա այդքան բացականեր է ունեցել, ինչո՞ւ նշանակված չեն այդ բացակաները»: Թումանյանը նկատեց, որ ինքը, որպես տնօրեն, ամեն օր բոլոր աշակերտներին չի տեսնում ու չի հետեւում նրանց ներկայությանը:  

Ձախից՝ տնօրեն Էլեոնորա Թումանյանը եւ փոխնախարար Լուսինե Առաքելյանը

Կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը կողմերին հորդորեց հանդուրժող լինել եւ վերականգնել աշխատանքային մթնոլորտը: Գործադուլ անող ուսուցիչներին հորդորեց վերադառնալ իրենց աշխատանքին՝ չխախտելով աշակերտների կրթություն ստանալու իրավունքը, մինչեւ որ նախարարությունը համակողմանի ուսումնասիրի բազմաշերտ այս խնդիրը եւ կայացնի համապատասխան որոշում: Խոստացավ, որ գերատեսչությունը լինելու է առավելագույնս օբյեկտիվ:

«Որեւէ մեկի անձնական շահը, որեւէ մեկի քաղաքական սադրիչ շահերը, որեւէ մեկի ձգձգումները, որ շուտով հավաստագիր է ստանալու եւ փորձի տնօրեն դառնալ կամ տնօրենը չի ուզում, որ մյուսը հավաստագիր ստանա, դնում ենք մի կողմ եւ մենք՝ հասուն մարդկանցով հասկանում ենք՝ ոնց ենք այս հարցը լուծում: Այս հարցի լուծումը երեխաներին որեւէ կերպ չներգրավելն է: Որեւէ ինտրիգի մեջ կրթության եւ գիտության նախարարությունը չի ներքաշվելու եւ թույլ չի տալու, որ ներքաշվեն նաեւ աշակերտները: Այդ ինտրիգները, եթե այդպիսիք կան դուք, որպես հասուն մարդիկ, ինքներդ պետք է կարողանաք լուծել: Դասապրոցսը պետք է անխափան վերսկսել, որովհետեւ որեւէ աշակերտ մեղավոր չէ, որ ուսմասվարին հիմնավոր կամ անհիմն նկատողություն են տվել, որեւէ աշակերտ մեղավոր չէ, որ որեւէ ուսմասվար ուշացրել է դասացուցակը կամ չի ուշացրել, դա աշակերտին կամ աշակերտի ծնողին չվերաբերող խնդիր է: Ես խնդրում եմ նման որոշումներ կայացնելիս հիշեք՝ դուք ինչի համար եք դպրոցում աշխատում, հիշեք ձեր առաքելության մասին, կշեռքի վրա դրեք ձեր առաքելությունը եւ այն խնդիրները, որոնք կան: Այդ խնդիրների մասով վստահեք ե՛ւ այսօրվա իրավապահներին, ե՛ւ այսօրվա կրթության եւ գիտության նախարարության ղեկավարությանը, ու ժամանակ տվեք, որ մենք ամենայն խիստ վերահսկողությամբ ուսումնասիրենք գործը եւ դրան զուգահեռ դուք շարունակեք ձեր աշխատանքը երեխաների հետ, որովհետեւ դա է ձեր առաջնային գործը այս դպրոցում»,- ասաց նախարարի տեղակալը:

N42 դպրոցի մեծ մասն այսպիսի վիճակում է

Բողոքի ցույցի մասնակից ուսուցիչները, թեպետ դժվարությամբ, բայց համաձայնեցին հաջորդ օրվանից բնականոն աշխատել: Ասացին, որ ճիշտ է կասկածներ ունեն, բայց ուզում են հավատալ, որ նախաարությունն իսկապես օբյեկտիվ կգտնվի: 

Տպել
6406 դիտում

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին