Վարկած. «մարդասպանը» տկլոր է տուն գնացել

02/10/2018 schedule16:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի սեպտեմբերի 30-ի համարում

Հայ քննչական «արվեստի» մասին լիարժեք պատկերացում կազմելու համար ապագա ուսումնասիրողները կարող են վերցնել 2005-ի օգոստոսի 20-ին սպանված`  Իրանի քաղաքացի Մահմուդ Ջաֆարի Թահմասեբի քրեական գործը, որը գտնվում է Երեւանի դատախազության վարույթում, եւ պարզապես թերթեն: Անշուշտ, քրգործի նյութերում բացակայում են վայրի ծեծի ու խոշտանգումների նկարագրությունները, չեն երեւում, թե ինչ սպառնալիքներ ու անմարդկային մեթոդներ են կիրառել օպերատիվ աշխատողները եւ այդ գործողություններն ինչ հետեւանքների են հանգեցրել, սակայն եղած փաստական նյութն էլ բավարար է 21-րդ դարի հայ քննչական մտքի թռիչքին հաղորդակից լինելու համար:

Իրանի Հանրապետության քաղաքացու սպանությունը դատախազությունն արդեն համարում է բացահայտված, սակայն բոլոր փաստերը խոսում են այն մասին, որ բացահայտողները գնացել են սխալ ճանապարհով՝ նախ գծել են հանցագործության մի կամայական սցենար, ապա բռնությունների միջոցով փորձել են դա ապացուցել: Սակայն, ինչպես ասում են՝ ստի ոտքերը կարճ են: Մեզ հասած տեղեկություններով՝ քննիչների սարքած պատմությունը ոչ մի կերպ չի ապացուցվում՝ գործի հանգամանքները չեն կպչում իրար: Չեն համընկնում մեղադրյալի ու վկաների ցուցմունքները, ցուցմունքներն ու փորձագիտական եզրակացության տվյալները (անգամ մեղադրյալի կողմից սպանության նկարագրությունը չի համընկնում մահացողի վրա առկա վերքերին), բայց նախաքննության մարմնին իր գծած սցենարը շատ է դուր եկել, ուստի նման մանր-մունր պատճառներով նա չի պատրաստվում հրաժարվել դրանից:

Իսկ պատմությունն այսպիսին է՝ կեսգիշերին թիվ 44 երթուղայինի վարորդները սրճարանում գարեջուր խմելիս ու խեցգետին ուտելիս են եղել, նրանցից մեկը՝ Վարդան Մելքոնյանը, վեր է կացել, անցել փողոցի հակառակ կողմը, մտել խանութ, որտեղ հանդիպել է գարեջուր գնող պարսիկին: Խոսակցության ժամանակ պարսիկն անհարգալից է արտահայտվել հայ աղջիկների մասին («5 հազար դրամով ցանկացածի հետ կլինեմ»), դրանից Մելքոնյանը զայրացել է, հետ է գնացել, վերցրել սրճարանի աշխատողի դանակը, հետ եկել ու սպանել պարսիկին: Եվ քանի որ այդ պահին փողոցում մեծ թվով մարդիկ են եղել, այդ թվում՝ 12-13 վարորդ, ուստի նախաքննության մարմնի խնդիրն եղել է «վկաներ» գտնելը:

Ծեծի են ենթարկվել ոչ միայն Վ.Մելքոնյանը, նրա հայրը (ոստիկանություն է տարվել նրա կինը), այլեւ նրա վարորդ ընկերները, որոնցից 3-ին օպերները «կոտրել» են եւ ցուցմունքներ կորզել, թե՝ Վարդանը մի 5 րոպեով հեռացել է մեզնից, ասել է՝ «պարսիկի մաման լացացրի» եւ այլն: Անհասկանալի է, թե 3 ցուցմունքը ինչպես կարող է ավելի արժանահավատ դիտվել, քան ասենք՝ 10-12 ցուցմունքը: Ընդ որում՝ այդ ցուցմունք տվողներն այս օրերին այնպիսի հոգեկան ապրումներ ունեն, որ դատարանում հաստատ կհրաժարվեն դրանցից՝ եւս մի անգամ բացահայտելով մեր իրավապահների իրական դեմքը: Ծեծի են ենթարկվել նաեւ սպանության վայրի մոտակա շենքի բնակիչները, մեր տեղեկություններով՝ մոտ 20 մարդ, այդ թվում նաեւ կանայք: Ծեծվել է սպանվածին առաջինը տեսած ձմերուկ վաճառողը, նաեւ գարեջուր վաճառողը: Մեկին անգամ դատախազությունում հարցրել են.

 «Ո՞նց է՝ ոստիկանությունո՞ւմ են լավ ծեծում, թե՞ դատախազությունում»: Ծեծվածների մեջ կա կողոսկրի կոտրվածք ստացած անձ, մեծ թվով մարդկանց վարչական կալանքի են ենթարկել: Իսկ մեղադրյալի մորաքրոջ տղայի՝ Ասքանազ Մկրտչյանի նկատմամբ քրգործ է հարուցվել՝ զինծառայությունից խուսափելու մեղադրանքով: Ընդ որում՝ նա Լեհաստանից վերադարձել է եւ գարնանը ներկայացել Լաչինի զինկոմիսարիատ, հաշվառման կանգնել, որ աշնանը բանակ գնա: Կալանքի սանկցիայի քննարկման ժամանակ քննիչը դատարանից խնդրել է միջնորդությունը բավարարել, քանի որ «սպանությունը բացահայտելու համար մի քիչ ժամանակ է պետք»:

Սակայն անգամ այս արտակարգ գործողությունները չեն նպաստել, որ գործը բավարար չափով «սարքվի»՝ նախաքննության մարմինը չի կարողացել գտնել սպանության զենքը՝ դանակը, եւ մարդասպանի արյունոտ հագուստները: Մելքոնյանի տնից առգրավել են նրա բոլոր, անգամ՝ 10 տարվա վաղեմության հագուստները, բայց դրանցից ոչ մեկի վրա արյան հետքեր չեն հայտնաբերվել, ուստի քննիչը մեղադրյալին գրել է տվել, որ պարսիկին սպանելուց հետո ինքը կեսգիշերին հանվել է, դանակը փաթաթել արյունոտ շորերի մեջ եւ գցել մոտակա ջրանցքը, ապա «մայկա-տրուսիկով» գնացել է տուն: Իսկ 2 օր առաջ Մելքոնյանի՝ «Հայբուսակում» սովորող քրոջը՝ 20-ամյա Վարսենիկին են մոտեցել երկու անձնավորություն, վախեցրել են, թե՝ «գիտե՞ս քո նմաններին ինչ օրն ենք գցում» եւ պահանջել են «եղբոր պահած դանակը» բերի տա իրենց:

Նրանք չեն ներկայացել, բայց աղջիկը հասկացել է, որ օպերաշխատողներ են: Այնուամենայնիվ, զարմանալի է, որ, փաստորեն, մեծ թվով մարդիկ ներկա են գտնվել, ականտես են եղել սպանությանը, սակայն իրական մարդասպանը կարողացել է ոչ միայն անարգել հեռանալ, այլեւ ոչ մեկը նրան չի նկատել, ու նրա անունը չի շոշափվում: Սակայն այս սպանության «չբացահայտման» գաղտնիքը, պարզվեց, բոլորովին այլ տեղում է պետք փնտրել: Մեր առաջին հրապարակումից հետո խմբագրություն զանգահարեց մի անծանոթ կին եւ ասաց, որ մարդասպանին շատերն են տեսել, այդ թվում նաեւ ինքը, նրա ինքնությունը քաջ հայտնի է ոստիկանությանը, հենց ոստիկաններն են տարիներ շարունակ հովանավորում վերջինիս եւ կոծկում նրա կատարած հանցագործությունները: Մենք փորձեցինք ճշտել, թե ով է մեզ զանգահարողը, եւ ում նկատի ունի նա:

Տիկինը հայտարարեց, որ չի վստահում իրավապահ մարմիններին, համոզված է, որ եթե ինքը որեւէ անուն տա՝ իր ընտանիքի նկատմամբ կսկսվեն հալածանքներ, իսկ եթե դատախազությունն ուզում է իրական հանցագործին գտնել, ապա նրան թող փնտրեն Անդրանիկի 148 շենքի բնակիչների մեջ, եթե դժվարություններ ունենան՝ «թող հարցնեն Շահումյանի ոստիկանության աշխատակիցներին»: Ի դեպ, մեզ զանգած տիկինը պնդում էր, որ սպանությունը տեղի է ունեցել փողի պատճառով: Երբ զոհը առեւտուր անելիս է եղել, մարդասպանը նկատել է, որ նրա դրամապանակում մեծ փող կա, եւ սպանել է դրան տիրանալու համար:

Հ.Գ. «Հելսինկյան ընկերակցության» նախագահ Միքայել Դանիելյանը, որ զբաղվում է այս գործով, պատրաստվում է գործին նվիրված առանձին զեկույցով հանդես գալ եւ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել մեծ չափերի հասած խոշտանգումների վրա: Մեր զրույցում նա զարմանք հայտնեց, որ որոշ իրավապաշտպաններ հայտարարում են, թե՝ «Հայաստանում խոշտանգումներ չկան», մարդու իրավունքների պաշտպանը հրաժարվում է այս խնդիրներով զբաղվելուց, իսկ դատախազությունը չտեսնելու է տալիս մամուլի հրապարակումները, որոնց հիման վրա նա պարտավոր է քրգործ հարուցել եւ պարզել, թե ովքեր են այս խոշտանգումների հեղինակները:

Արմինե Օհանյան

Տպել
1678 դիտում

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին

13-ամյա թոռը պապին հայտնաբերել է կախված վիճակում

Մոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է «Щука» առևտրի կենտրոնը (տեսանյութ)