Միջկառավարական. տեսնես՝ ո՞ւմ խաղողն էր

02/10/2018 schedule16:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի սեպտեմբերի 30-ի համարում

Երեկ Երեւան ժամանեց Վրաստանի վարչապետ Զուրաբ Նոգաիդելիի գլխավորած պատվիրակությունը: Այցի օրակարգի հիմնական կետը Հայ-վրացական միջկառավարական նիստն էր, որը հենց երեկ էլ մեկնարկեց ու ավարտվեց: Այսօր Նոգաիդելիին մնում է հանդիպել Ռոբերտ Քոչարյանի եւ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ: Վրաստանի եւ Հայաստանի վարչապետների` նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ, սակայն, լրագրողներին հետաքրքրող հարցերը վերաբերում էին հիմնականում Ջավախքում տեղի ունեցող իրադարձություններին եւ Ախալքալաք-Կարս երկաթուղու հեռանկարին: «Հասարակական կազմակերպությունների այն մասը, որը պահանջել է Ջավախքի ինքնավարությունը, դա, ուղիղ ասենք, ընդամենը բնակչության փոքր մասն է եւ իրականում չի ներկայացնում բնակչությանը:

Բայց գլխավորն այն է, որ Վրաստանում կլինեն երեք ինքնավարություններ` Աջարիան, Աբխազիան եւ Հարավային Օսիան: Դրա հետ մեկտեղ, Վրաստանի բոլոր քաղաքացիներին` ե՛ւ հայերին, ե՛ւ վրացիներին, ե՛ւ բոլոր մյուսներին կտրվեն հավասար հնարավորություններ սոցիալական, տնտեսական եւ հոգեւոր զարգացման համար»,- մամուլի ասուլիսի ժամանակ հնչած հարցին ի պատասխան հայտարարեց Վրաստանի վարչապետը: Նույն թեմային անդրադարձավ նաեւ ՀՀ վարչապետը: «Այս հարցը բարձրանում է ամեն անգամ, երբ ինչ-որ մեկին դա պետք է... Ջավախքում ինքնավարություն ստեղծելու հստակ պահանջ չկա»,- իր հերթին հայտարարեց Անդրանիկ Մարգարյանը:

Թե ում նկատի ուներ ՀՀ վարչապետը՝ ասելով «ինչ-որ մեկին», պարզ չդարձավ: Ընդամենը նկատենք, որ Վրաստանում նշված իրադարձությունները նախորդեցին Նոգաիդելիի այցին Հայաստան: Եւ ընդ որում՝ այն ժամանակ, երբ քննարկվում է Թբիլիսի-Ախալքալաք-Կարս` Հայաստանի համար ճակատագրական նշանակություն ունեցող երկաթուղու կառուցման հարցը: Այս երկաթուղու կառուցման պարագայում Հայաստանը կհայտնվի կատարյալ մեկուսացման մեջ: «Մենք ամեն կերպ կաջակցենք Հայաստանի համար այլընտրանքային տրանսպորտային հաղորդակցություններին, օրինակ՝ Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկմանը: Անշուշտ, ինքներդ եք հասկանում, որ դա միայն մեզնից չի կախված»,- երկաթուղու հեռանկարի մասին հարցին ի պատասխան ասաց Վրաստանի վարչապետը:

Սրանից հասկանալի չդարձավ, թե ինչ դիրքորոշում ունեն վրացական իշխանությունները Ախալքալաք-Կարս երկաթուղու վերաբերյալ: Հարցը այլ կերպ ձեւակերպվեց. Վրաստանը կշարունակի՞ մասնակցել այդ երկաթուղու նախագծման աշխատանքներին: «Վրաստանը կմասնակցի տնտեսական բոլոր այն ծրագրերին, որոնք տնտեսապես շահավետ կլինեն Վրաստանի համար: Բայց մի անգամ էլ ուզում եմ կրկնել, որ մեզ համար գլխավորն ու կարեւորը հանդիսանում է այն, որ մենք ամեն կերպ կաջակցենք Հայաստանի համար այլընտրանքային տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման հնարավորություններին, այդ թվում նաեւ Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկմանը: Իմ կարծիքով ես հստակ ձեւակերպեցի իմ դիրքորոշումը»,- ասաց պրն Նոգաիդելին:

Այս պատասխանն էլ չբավարարեց լրագրողներին, եւ Վրաստանի վարչապետը փորձեց կրկնել իր պատասխանը, սակայն Ա.Մարգարյանի խնդրանքով դա տեղի չունեցավ: Փոխարենը մեր վարչապետը պատասխանեց այդ հարցին, եւ պատասխանը բավական ուշագրավ էր:  «Ես կարծում եմ այդ հարցը վերաբերում է առաջին հերթին Հայաստանին: Մենք պետք է աշխատենք այնպես, որ սահմանը շուտ բացվի, Կարս-Գյումրի-Թբիլիսի երկաթգիծը շուտ աշխատի: Պետք չէ մեր խնդիրները կապել այլ պետության հետ եւ ստիպել նրանց անել այն, ինչը իրենց ձեռնտու չէ: Նրանց համար դա տնտեսական հարց է, ոչ թե քաղաքական: Մենք պետք է աշխատենք ոչ միայն Հայաստանում, այլեւ արտասահմանում` մեր հայրենակիցների, բարեկամական երկրների հետ, որպեսզի այս գլոբալ խնդիրը լուծվի: Մենք խոսել ենք վարչապետ Նոգաիդելիի հետ, որ իրենք բոլոր հնարավոր միջոցներով կօգնեն մեզ լուծելու այդ խնդիրը»,- ասաց Մարգարյանը:

Կարելի ենթադրել, որ երկու երկրների իշխանությունների միջեւ համաձայնություն է ձեռք բերվել՝ գոնե առայժմ հիմնական ջանքերը գործադրել Գյումրի-Կարս երկաթուղին վերագործարկելու ուղղությամբ: «Ես ուզում եմ ավելացնել, որ Վրաստանի տարածքում իրականացվող որեւէ ծրագիր երբեք չի ուղղվի Հայաստանի դեմ»,- թեման ամփոփեց Վրաստանի վարչապետը: Ինչ վերաբերում է միջկառավարական նիստին, ապա այստեղ, պետք է նկատել, կարեւոր հարցեր են քննարկվել: Մասնավորապես՝ էներգետիկ ոլորտում համագործակցությանը նվիրված հարցը, որով նախատեսվում է նոր բարձրավոլտ գիծ կառուցել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ: Քննարկումների արդյունքում որոշվել է, որ երկու երկրներում վերացվելու են բեռների տարանցիկ փոխադրումների համար գանձվող վճարները:

Կարեւոր համաձայնություն է կայացվել Վրաստանի` Հայաստանին ունեցած շուրջ 20 մլն դոլար պարտքի վերաբերյալ: Դրա մարման ժամկետը հետաձգվել է 2005-ից մինչեւ 2025 թվական: Երեկ քննարկվել են նաեւ օպերատիվ հարցեր, ինչի մասին պատմեց ՀՀ վարչապետը: «Առավոտյան ինձ զեկուցեցին, որ Սադախլոյի մաքսակետում արդեն երկու օր է, ինչ Վրաստանի տարածքով տրանզիտ դեպի Ռուսաստան եւ Եվրոպա ուղեւորվող, խաղողով բեռնված բեռնատարներ են կանգնած: Վրաստանի վարչապետը օպերատիվորեն ցուցումներ տվեց եւ լուծեց այդ խնդիրը:

Այսինքն՝ երբ խնդիրներ են առաջանում, ապա մենք անմիջապես հեռախոսի միջոցով կապվում ենք եւ այդ խնդիրները լուծում ենք` առանց բյուրոկրատիայի, առանց արձանագրությունների»,- հարցերի օպերատիվ լուծման ամենաթարմ օրինակը ներկայացրեց Անդրանիկ Մարգարյանը: Մնում է պարզել, թե այդ ում խաղողն է, որի` սահմանում կանգնած լինելու մասին զեկուցել են ՀՀ վարչապետին, վերջինս էլ այդ մասին հայտնել է Վրաստանի վարչապետին, որն էլ հեռախոսով լուծել է այդ հարցը: Եթե որեւէ շարքային գործարարի խաղողն է, ապա բոլոր նրանք, ովքեր խնդիրներ կունենան վրացական սահմանի վրա, կարող են անմիջապես զանգահարել ՀՀ վարչապետին: Նա այդ հարցը կլուծի:

Հայկ Գեւորգյան        

Տպել
1584 դիտում

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն