Քաղաքական իրավիճակը լարված է. բոլորը «ոտքերը դրել են մեկ կոշիկի մեջ»

Հայաստանում ներքաղաքական լարված իրավիճակ է: Եթե առաջնորդվենք այն հայտարարություններով, որ Հայաստանում կան հեղափոխականներ եւ հակահեղափոխականներ, ապա կարելի է նաեւ ասել, որ իրավիճակը սրում են մեկ հեղափոխականները, մեկ՝ հակահեղափոխականները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ այն ուժերի պատգամավորները, ովքեր քվեարկելու են ԱԺ կանոնակարգում կատարվող փոփոխություններին կողմ, հակահեղափոխականներ են: Հիշեցնենք, որ այդ փոփոխությամբ բարդացվում է վարչապետի հրաժարականից հետո ԱԺ արտահերթ ընտրությունների գնալու գործընթացը:

Քաղաքական ուժերի միջեւ առկա անհամաձայնություններն ավելի ակնառու դարձան, երբ ՀՀԿ-ն որոշեց մեկ գիշերվա մեջ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարել: Մեղմ ասած, սա լցրեց հեղափոխականների համբերության բաժակը եւ հոկտեմբերի 2-ի երեկոյան նրանք բազմահազարանոց բողոքի ակցիա իրականացրեցին խորհրդարանի բակում: Սրան զուգահեռ մոտ երեք ժամ հեղափոխության առաջնորդները բանակցություններ էին վարում քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

Հոկտեմբերին 3-ին քաղաքական ուժերի տարբեր ներկայացուցիչներ արդեն որոշակի հայտարարություններ արեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից: Արդյունքում պարզ դարձավ, որ լարված իրավիճակը շարունակվելու է եւ հանգեցնելու է քաղաքական ճգնաժամի խորացմանը, քանի որ համաձայնության չեն եկել: Մասնավորապես, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը իրավիճակը ներկայացրեց այնպես, որ Նիկոլ Փաշինյանը որեւէ զիջումների չի ցանկանում գնալ: «Պատգամավորները ցուցաբերել են մեծ լայնախոհություն, բայց մեր պարոն վարչապետը երկու ոտքը դրել է մեկ կոշիկի մեջ ու ասում է՝ դեկտեմբեր, փորձենք քննարկել»:

Վարչապետից զատ նաեւ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն են «ոտքերը դրել են մեկ կոշիկի մեջ» եւ չեն ցանկանում ընդունել, որ իրենք պարտված են ու պետք է համակերպվեն այս փաստի հետ: Այս պահին հեղափոխականների եւ հակահեղափոխականների միակ ընդհանրությունն այն է, որ նրանք բոլորն էլ ցանկանում են գնալ արտահերթ ընտրությունների եւ միակ խնդիրն այստեղ ժամկետներն են:

Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3-ին կառավարություն-խորհրդարան հարցուպատասխանից հետո եւս մեկ անգամ վերահաստատեց, որ 2018 թվականի դեկտեմբերին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ավելին, վարչապետը նշեց, որ անկախ նրանից՝ մյուս խմբակցությունների հետ վարչապետի թեկնածու չառաջադրելու մասին հուշագրի կստորագրվի, թե՝ ոչ, ընտրությունների անցկացման իրենց սցենարն ուժի մեջ է: «Անկախ նրանից՝ խմբակցությունները հուշագիրը կստորագրեն, թե՝ ոչ, մենք մեր սցենարը հրապարակել ենք, եւ քանի դեռ այն չեղյալ համարված չէ, ուրեմն՝ ուժի մեջ է: Երեկ ես իրենց տեղեկացրել եմ Հայաստանում հաստատված նոր քաղաքական իրավիճակի մասին եւ ասել, թե ինչ ենք պատրաստվում անել: Նրանք էլ ասել են, որ այս իրավիճակում չեն պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել: Եվ ասել են շատ հստակ: Եվ եթե ուզում են թեկնածու առաջադրել, թող առաջադրեն»,- ասաց Փաշինյանը:

Երեկ երեկոյան վարչապետի այս հայտարարությունը փաստեց այն մասին, որ հոկտեմբերի 2-ի բանակցություններն անարդյունք են եղել: Մինչ այս վարչապետին հակասող հայտարարությամբ էին հանդես եկել խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները: Մասնավորապես, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքերից պարզ է դառնում, որ նրանք «լավության կարգով» կարող են աջակցել, որ ընտրությունները տեղի ունենան մայիսին՝ ինչպես նշված է կառավարության ծրագրում: Սակայն, նշենք, որ դա ոչ, թե ընտրության անցկացման սահմանված հստակ ժամանակաշրջան է, այլ՝ վերջնաժամկետ: «Ամենատարածված փոխզիջումային տարբերակը, որն առաջարկվում էր վարչապետին, եղել է, որ ընտրությունները տեղափոխենք մայիս, հասցնենք բարեփոխել Ընտրական օրենսգիրքը, պատշաճ իրազեկենք միջազգային դիտորդներին, որ նաեւ գան ընտրությունների, թողնենք մնացած կուսակցությունները նույնպես պատրաստվեն ընտրությունների, հանդարտեցնենք իրավիճակն ու նոր գնանք ընտրությունների»,- ասաց Աշոտյանը եւ ընդգծեց, որ «Հանրապետականը» միայն այս պարագայում վարչապետի թեկնածու չի առաջադրի: ՀՀԿ-ն իր այս տեսակետը հիմնավորեց նաեւ կուսակցության անունից տարածված պաշտոնական հաղորդագրությամբ:

Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ-ին ի պատասխան լրագրողների հետ զրույցում նշեց. «Դեկտեմբերին լինելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ես ասել եմ՝ կա երկու տարբերակ: Այդ ընտրություններին խորհրդարանական խմբակցությունները գնում են համագործակցության կամ ոչ համագործակցության մթնոլորտում: Համագործակցության մթնոլորտն այն է, որ մենք փորձում ենք բարելավել ընտրական օրենսգիրքը: Մենք ասում եք, որ պատրաստ ենք, այդ թվում միջազգային կազմակերպություններն ասել են, որ փոփոխություններ առաջադրեն ընտրական օրենսգրքում, մենք որեւէ խնդիր չունենք ընտրական օրենսգրքի հետ, որ այն համապատասխանի միջազգային չափանիշներին»,- ասաց Փաշինյանը:

ԵԼՔ-ից Էդմոն Մարուքյանն էլ պնդում է, որ բանակցությունների ժամանակ մի քանի անգամ շեշտվել է, որ ոչ ոք չպետք է վարչապետի այլ թեկնածու առաջադրի: Նա նաեւ նկատեց, որ եթե անգամ այլ ուժերի կողմից առաջադրվեն թեկնածուներ, ապա դա անիմաստ կլինի: «ՀՀ-ում այնպիսի իրավիճակ է, որ չկա հնարավորություն հակահեղափոխության, չկա հնարավորություն մեկ այլ մարդու առաջադրելու եւ վարչապետ ընտրելու։ Եթե դա արվի, դա ձախողված քայլ է լինելու ու ոչինչ չի տա ռեւանշի առումով։ Ոչ մեկ լուսնից չի իջել, բոլորն էլ գիտակցում են դա»,- շեշտեց նա:

«Ծառուկյան» խմբակցությունից ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը եւս նշեց, որ իրենք դեկտեմբերին ընտրությունների անցկացման պատճառներ չեն տեսնում: «Մենք որեւէ պայմանավորվածություն ձեռք չենք բերել, լսել ենք տեղեկատվություն, թե ինչ է պատրաստվում կառավարությունը անի, ինչ մտադրություններ ունի: Մենք մնում ենք այն տեսակետին, որ ընտրությունները պետք է տեղի ունենան մայիսին»,- ասաց Մելքումյանը:

Այստեղ առնվազն տարօրինակ է ԲՀԿ-ականների պահվածքը: Նրանք մի քանի օր է՝ փորձում են ապացուցել, թե ինչու չպետք է ընտրություններն անցկացվեն դեկտեմբերին, բայց չեն կարողանում: Մինչդեռ Նաիրա Զոհրաբյանը մայիսին հիմնավորում էր, թե ինչու է պետք արտահերթ ընտրություններն անցկացնել շատ շուտ, անգամ ոչ թե դեկտեմբերին, այլ մինչեւ աշնան վերջ: «Շատ ադեկվատ ժամկետ է աշնան վերջ ունենալ խորհրդարանական արտահերթ ընտրություններ, որովհետեւ ստեղծված քաղաքական ոչ ստանդարտ իրավիճակը պետք է հանգուցալուծվի: Իսկ հանգուցալուծման միակ իրավական տարբերակը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, որովհետեւ պարբերաբար խորհրդարանում կարող են լինել քաղաքական եւ ինչու չէ՝ նաեւ սահմանադրական ճգնաժամեր»:

Այս պահին կարող ենք նշել, որ քաղաքական ուժերի միջեւ չկա կոնսենսուս՝ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու շուրջ: Իրավիճակի հեղինակը ՀՀԿ-ն է: Այս քաղաքական ուժի ներկայացուցիչներին հաջողվեց իրենց հետ խորտակել նաեւ ԲՀԿ-ին եւ ՀՅԴ-ին, որոնք ԱԺ անցնելու նվազագույն հնարավորություն ունեին:

Տպել
7287 դիտում

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան