Բարոյական հաղթանակը Նոր Նորքում. եւս մեկ ընտրություն` մեկ թեկնածուով

04/10/2018 schedule17:46

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հոկտեմբերի 4-ի համարում

Այս կիրակի Նոր Նորքում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնցով էլ Երեւանում եզրափակվեց ընտրությունների շրջանը: Ըստ Նոր Նորքի ՏԻՄ ընտրությունները կազմակերպող թիվ 2 ԸԸՀ-ի, թաղապետի ընտրությունների նախնական արդյունքներով, համայնքի մոտ 90 հազ. ընտրողներից քվեարկությանը մասնակցել է շուրջ 34 հազարը, որոնցից Նոր Նորքի գործող թաղապետ, ՕԵԿ անդամ Դավիթ Պետրոսյանի օգտին են քվեարկել մոտ 28 հազ. 8 հարյուրը, իսկ նրա միակ մրցակից անկուսակցական Վարդան Պարսամյանը ստացել է 3 հազար 650 քվե: Իհարկե, Նոր Նորքի թաղապետի ընտրությունների ելքը դեռեւս մեկ օր առաջ կանխորոշված էր, եւ արդեն իսկ հայտնի էր, թե առաջիկա 3 տարիներին ով կղեկավարի այս համայնքը:

Բանն այն է, որ Պարսամյանը թիվ 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին քվեարկության նախօրյակին ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել: Այսինքն, Նոր Նորքի գործող թաղապետ, ՕԵԿ անդամ Դ.Պետրոսյանը փաստացի ընտրապայքարը շարունակող միակ թեկնածուն էր, եւ ակնհայտ էր, որ նրան ոչինչ չի խանգարի ընտրություններում հաղթել եւ շարունակել ղեկավարել Նոր Նորք համայնքը: Իրավական տեսանկյունից ինքնաբացարկ ներկայացնելու ժամկետը դեռ 9 օր առաջ էր ավարտվել, ու Նոր Նորքի թաղապետի ընտրությունների քվեաթերթիկները վաղուց պատրաստ էին: Ուստի Վ.Պարսամյանի անունը մնալու էր թեկնածուների ցանկում:

Սակայն Հայաստանում հրաշքներ չեն լինում, առավել եւս ընտրությունների ժամանակ, եւ եթե թեկնածուն ընտրապայքարից դուրս գալու մասին  հայտարարություն է տարածում, բացառվում է, որ նա իրենից անկախ կարողանա հաղթել իշխանության թեկնածուին եւ պատահաբար դառնա Երեւանի ամենամեծ համայնքի ղեկավար: Իսկ քվեարկության օրը Պարսամյանի նախընտրական շտաբի վրայից հանվել էր համապատասխան պաստառը, եւ այն այլեւս որպես շտաբ չէր գործում, նրա վստահված անձինք տեղամասեր չէին այցելել, եւ քվեարկությունն անցնում էր առանց նրանց: Մի խոսքով, երկրորդ թեկնածուի մասին հիշեցնում էր միայն քվեաթերթիկներում տեղ գտած նրա անունը, որի օգտին, ինչպես տեսաք, մի քանի հազար ընտրողներ, այնուամենայնիվ, քվեարկել էին: 

Ինչ վերաբերվում է Վ.Պարսամյանի ուշացած ինքնաբացարկին` նա դիմումում գրել է, որ նման քայլի է դիմում՝ «հաշվի առնելով թիվ 2 ԸԸՀ-ի, Երեւանի Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի, ինչպես նաեւ որոշ բարձրաստիճան պաշտոնյաների եւ ԱԺ պատգամավորների կողմնակալ վերաբերմունքը, հստակ տեսանելի արհեստականորեն ստեղծված արգելքները, ոչ քաղաքակիրթ ընտրություններ անցկացնելու տրամադրվածությունը, խուսափելու համար ավելորդ ընդհարումներից...»: Սակայն դիմումի ամենահետաքրքիր որակումը Պարսամյանի այն պնդումն է, որ ինքը տոնում է բարոյական հաղթանակ: Իսկ մեր տեղեկություններով, ընտրապայքարից Պարսամյանի դուրս գալու հիմնական պատճառը դիմումում նշված չէ:

Բանն այն է, որ ըստ որոշ լուրերի՝ նա այդպես էլ չի կարողացել ընտրությունների հատկապես վերջին 2 օրերի գործընթացների համար անհրաժեշտ ֆինանսավորում հայթայթել: Խոսքը մի քանի հազար դոլարի մասին է, որն անհրաժեշտ է երկու օր վստահված անձանց կարիքները հոգալու, ինչպես նաեւ ընտրողներին տեղամասեր տեղափոխող ավտոմեքենաներ վարձելու համար: Սրանք, ի դեպ, հայաստանյան ընտրությունների անբաժանելի բաղադրիչն են, եւ առանց դրանց որեւէ թեկնածու չի կարող հաղթանակի հույս փայփայել:

Հ.Գ. Նոր Նորքում ավագանու անդամ են դարձել երեք ՕԵԿ-ական, երեք ՀՀԿ-ական, մեկ դաշնակցական, յոթ անկուսակցական անձինք: Այստեղ ավագանու թեկնածու են առաջադրված եղել նաեւ «Ազգային միաբանության» երկու եւ «Հանրապետության» մեկ ներկայացուցիչ: Ընդհանուր առմամբ Նոր Նորքում ավագանու 49 թեկնածու է առաջադրված եղել:

Վահագն Հովակիմյան

Տպել
1776 դիտում

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան