«Հայֆիլմի» գինը իջեցրել են. սա տեղի է ունեցել վաճառքից հետո

04/10/2018 schedule17:55

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հոկտեմբերի 4-ի համարում

Վերջին տարիներին ՀՀ իշխանությունները պետական սեփականություն հանդիսացող գույքը վաճառելիս արդեն այնպիսի ֆոկուսներ են արել, որ թվում է, թե նոր ֆոկուս հնարել հնարավոր չէ: Բայց մեր կառավարության «ստեղծագործական» ունակությունները երբեք պետք չէ դնել կասկածի տակ` դրանք անսահման են: Մեքենայությունների համար մեր կառավարությունը միշտ էլ ռեսուրսներ կգտնի: Այս պնդումն է գալիս ապացուցելու «Հայֆիլմի» հետ տեղի ունեցածը: Այն, ինչպես հայտնի է, արդեն վաճառվել է: Մի քիչ ժամանակագրություն: Դեռ այս տարվա գարնանը` ապրիլի 2-ին, ՀՀ կառավարությունը N 180 որոշմամբ ստեղծեց «Հայֆիլմի» օտարման նախապատրաստական աշխատանքները կազմակերպող հանձնաժողով: Շատ լավ է: Հետո` ապրիլի 21-ին որոշեց, որ «Հայֆիլմը» պետք է օտարվի մրցույթով:

Սա էլ վատ չէ: Հետո հայտարարվեց մրցույթ, որին մասնակցում էր միայն մեկ ընկերություն` «Արմենիա ստուդիոն», որն էլ հետագայում հայտարարվեց մրցույթի հաղթող: Կարծես թե ամեն ինչ նորմալ է: «Հայֆիլմի» գինը սահմանվել էր 266 մլն  968 հազար դրամ, այսինքն՝ մոտ 560 հազար դոլար, իսկ ներդրումների ծավալը` 30 մլրդ դրամ առաջիկա 10 տարիների ընթացքում: Այլ կերպ ասած, եթե մեր կինոստուդիայի համար մոտ կես միլիոն վաճառքի գինը կարող է ցածր թվալ, ապա ներդրումների ծավալը տպավորիչ է` 65 մլն դոլար, եւ այս դեպքում, իրոք, վաճառքի գինը, կարելի է ասել, նշանակություն չունի: Մի խոսքով, ամեն ինչ լավ էր ընթանում, եթե հաշվի չառնենք, որ մրցույթին մասնակցեց միայն մեկ ընկերություն, չնայած «Հայֆիլմը» ձեռք բերելու հրապարակային հավակնություն էին ներկայացնում մի քանի գործարարներ, այդ թվում նաեւ Արա Աբրահամյանը:

Սակայն այն, ինչ տեղի ունեցավ դրանից հետո, վեր էր նույնիսկ ամենամեծ երեւակայությունից: Մրցույթի ավարտից հետո, երբ հաղթողը պաշտոնապես հայտարարվեց, տեղի ունեցավ կառավարության նիստ, որը ընդունեց ընդամենը մեկ կետից բաղկացած, ընդամենը մեկ էջի վրա տեղավորվող մի փոքրիկ որոշում: Խոսքը օգոստոսի 25-ի` թիվ 1355 որոշման մասին է: Այս որոշմամբ փոփոխություն կատարվեց վերը նշված ապրիլի 21-ի որոշման մեջ: Եթե ասենք, որ այդ փոփոխությունը աննախադեպ է, նշանակում է ոչինչ չասել: Եթե ասենք, որ դա սենսացիոն է` խիստ մեղմ կհնչի: Ուրեմն ի՞նչ փոփոխություն է կատարվել: Մրցույթի ավարտից, հաղթողին հայտարարելուց հետո կառավարությունը փոխել է մրցույթի պայմանները: Չե՞ք հավատում:

Այսպես. ապրիլի 21-ի որոշման 4-րդ կետի «բ» ենթակետը, որը վերաբերում է մրցույթի պայմաններին, շարադրված էր հետեւյալ կերպ.  «...ներդրումների նվազագույն չափը, 10 տարվա ընթացքում առնվազն 30 մլրդ դրամ` ներկայացված տեխնիկական վերազինման եւ գործարար ծրագրին ու ժամանակացույցին համապատասխան»: Կառավարության օգոստոսի 25-ի որոշմամբ այդ կետը փոփոխվել եւ ստացել է հետեւյալ ձեւակերպումը. «Ներդրողը պարտավորվում է 10 տարվա ընթացքում ... ներդնել 10 մլրդ դրամ որպես պարտավորություն, որը կվերահսկվի պետական կառավարման համապատասխան մարմնի կողմից, եւ ելնելով ընկերության տեխնիկական զինվածության եւ ներդրողի մշակած ողջամիտ զարգացման ծրագրի պահանջներից, նախատեսել եւս մինչեւ 20 մլրդ դրամի չափով ներդրում»:

Այլ կերպ ասած, եթե մրցույթի անցկացման պահին գործում էր ներդրումների «առնվազն 30 մլրդ դրամի» պարտավորությունը, ապա մրցույթի ավարտից եւ հաղթողին ճանաչելուց հետո այդ թիվը երեք անգամ նվազեց: Եթե ավելի պարզեցնենք, ապա կստացվի, որ ապրանքը վաճառելուց հետո դրա սեփականատերը` պետությունը, գնորդի վճարելիք գումարը երեք անգամ նվազեցրել է: Սա ուղղակի մեքենայություն է` «աֆյորա», որը իրականացվել է պետական մակարդակով, մի ամբողջ կառավարության կողմից: Ավելին, կռահեք, թե ով է անցկացրել կառավարության այդ օրվա նիստը: Դե, իհարկե, Ռոբերտ Քոչարյանը, որովհետեւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը այդ ժամանակ Հայաստանում չէր: Ինչո՞վ է պայմանավորված այս փոփոխությունը:

Այդ օրվա կառավարության նիստի մասին պատմող հաղորդագրության մեջ անորոշ նշված է, թե այդ փոփոխությունը իրականացվել է  ՀՀ «Իրավական ակտերի մասին» օրենքի համապատասխան: Այդ ի՞նչ հեքիաթային հոդված է, որը թույլ է տալիս կառավարությանը նման մեքենայությունների գնալ: Պարզվում է, որ այդ օրենքը ոչ մի նման բան չի նախատեսում: Ընդամենը այդ օրենքի 70 հոդվածով սահմանվում է, որ որեւէ իրավական ակտում որեւէ փոփոխություն կատարելու լիազորություն ունի այն մարմինը, որը ընդունել է իրավական այդ ակտը: Տվյալ դեպքում կառավարության որոշման մեջ փոփոխություն կատարելու լիազորություն ունի միայն կառավարությունը, ինչն էլ արվել է: Եւ ուրեմն՝ ի՞նչ կատարվեց «Հայֆիլմի» հետ:

Հայտարարվեց մրցույթ բավական խիստ պայմաններով: Պայմաններն այնքան խիստ էին, որ մրցույթին ոչ ոք չմասնակցեց, բացի «Արմենիա ստուդիոյից»: Եւ երբ արդեն մրցույթը ավարտվել էր, վաճառողը` կառավարությունը, 2/3-ով գցեց գինը: Այլ կերպ ասած, եթե հենց այդ` նվազեցված գնով «Հայֆիլմը» հանվեր բաց մրցույթի, ապա դրան կարող էին մասնակցել այլ ներդրողներ եւս: Սակայն ամեն ինչ արվեց, որպեսզի «Հայֆիլմը» դառնա հենց «Արմենիա ստուդիոյինը», որի հիմնադիրներն են «Արմենիա» հեռուստաընկերության սեփականատեր Սարգսյանների ընտանիքը եւ հայտնի Ջերալդ Գաֆեսչյանը: Ի դեպ, օրերս «Հայֆիլմի» պոտենցիալ գնորդ Արա Աբրահամյանը տեղի ունեցածը մեկնաբանելու մեր խնդրանքին ի պատասխան ընդամենը ասաց. ««Հայֆիլմը» արդեն վաճառվել է` ի՞նչ ասեմ»:

Հայկ Գեւորգյան

Տպել
2602 դիտում

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան