Կանոնակարգն իրավունք է տալիս նախագիծը քննարկել հրատապ. Արա Բաբլոյանը՝ կառավարության նախագծի մասին

ԱԺ-ում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ հարցը պետք է հատուկ ընթացակարգով քննարկվի եւ դրա համար սահմանվել է ընդհանուր առմամբ 6 ժամ: «Որոշման նախագիծը պետք է քննարկվի, այնուհետեւ քվեարկության դրվի»,- ասաց նա:

Որոշման նախագիծը ներկայացրեց ԱԳ նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: Նա նշեց, որ կառավարությունն առաջարկում է նախագծի երկրորդ ընթերցման քննարկումը կազմակերպել առաջին քննարկումից հետո՝ 24 ժամվա ընթացքում:

ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված հարցի հրատապությունը: Նա նշեց, որ օրենք-կանոնակարգով հարցն ԱԺ մտնում է հինգ օր առաջ: «Փաստորեն, մտել է մեկ օր առաջ, այդ, ըստ էության, խախտումը ինչպե՞ս կբացատրեք»,- հարցրեց նա:

Ռուբինյանը նշեց, որ հրատապությունը պայմանավորած է Հայաստանում անցկացվելիք ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովով եւ տեղեկացրեց, որ հոկտեմբերի 7-12-ը միջոցառումներ են անցկացվելու: «Մյուս մասով ես խախտում չեմ տեսնում»,- ասաց նա:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ կանոնակարգն իրավունք է տալիս, որ եթե վարչապետը հրատապ պետք է բերի հարց, ԱԺ նախագահին տեղեկացնում է, ինչը նա արել է նիստից երկու օր առաջ: Բաբուխանյանը շարունակեց պնդել, որ ֆրանկոֆոնիայի մասին հայտնի էր անցած տարի նոյեմբերից: «Ես հրատապությունը չհասկացա, նոր իմացա՞ք, որ ֆրանկոֆոնիա պետք է լինի, թե՞ կան այլ պատճառաբանություններ»,- ասաց նա:

Ռուբինյանը նշեց, որ նոր չեն իմացել. «Անշուշտ, ոչ, նոր չենք իմացել, բայց ֆրանկոֆոնիայի հետ կապված աշխատանքային օրերը տեղափոխելու մտադրությունը նոր է եղել, հիմա ենք ներկայացնում նախագիծը»:

Նախագիծը հատուկ ընթացակարգով քննարկելու որոշումն ընդունվեց: Նախագծով առաջարկվում է կառավարությանը լիազորել, ըստ անհրաժեշտության, աշխատանքային օրերը տեղափոխել նաեւ չորս եւ ավելի պետությունների կամ կառավարությունների ղեկավարների միաժամանակյա այցի դեպքում:

Նշենք, որ նախագիծը պայմանավորված է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի օրերը ոչ աշխատանքային դարձնելու հետ: Օրենքն ընդունվելու դեպքում հոկտեմբերի 11-ը եւ 12-ը հայտարարվելու են ոչ աշխատանքային օրեր:

Տպել
3368 դիտում

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա