2019 թվականին Վալանսում կբացվի նոր հայկական դպրոց

05/10/2018 schedule16:09

Հոկտեմբերի 5-ին սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունեց Ֆրանսիայի Վալանս քաղաքի քաղաքապետ Նիկոլա Դարագոնի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին քաղաքապետի տեղակալ Ֆրանկ Դիրաձոնյանը, քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Մաթիո Մարիենը, մունիցիպալ խորհրդի անդամներ Ժորժ Ռաստկլանը, Նաթալի Իլիոզերը, «Ռոման Ագլո»-ի նախագահ Սիլվիան Ֆիդենտին, ՀԲԸՄ Վալանսի մասնաճյուղի նախագահ Կեւին Մարկարյանը, «Ապրիլի 24 կոմիտե»-ի նախագահ Գրիգոր Ամիրզայանը: 

Ինչպես հայտնում են սփյուռքի նախարարությունից, ողջունելով հյուրերին՝ սփյուռքի նախարարը կարեւորեց Ֆրանսիայի ու Հայաստանի միջեւ գործակցությունը՝ ընդգծելով, որ Վալանսում այս պահին բնակվում է 15 000 հայ: Նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպման ընթացքում հույս հայտնեց, որ նախարարության ու Վալանսի քաղաքապետարանի միջեւ գործակցությունը կշարունակվի, կընդլայնվի ու  կդառնա առավել ակտիվ:

«Իսկապես Վալանսի հայկական համայնքը կարեւորագույններից է Ֆրանսիայում, կցանկանամ, որ հետագա հանդիպումները լինեն աշխատանքային, որպեսզի կարողանանք պայմանավորվել հստակ ծրագրերի շուրջ»,-շեշտեց նախարարը:  

Վալանսի քաղաքապետն էլ իր հերթին ընդգծեց, որ պատրաստվում են գործակցել ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլեւ Արցախի Հանրապետության քաղաքների հետ: Նիկոլա Դարագոնը շեշտեց, որ  առաջիկա օրերին կայցելի նաեւ  Արցախ, միաժամանակ նշելով, որ   Վալանս քաղաքի կառավարման խորհրդի անդամների 10 տոկոսը հայ է:  

«Պարո՛ն նախարար, շնորհակալ եմ, որ Ձեր լարված գրաֆիկում տեղ գտաք նաեւ մեզ համար: Ցանկանում եմ առանձնակի ընդգծել, որ Հայաստանի ու Ֆրանսիայի հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա: Ցանկանում եմ Ձեզ հրավիրել Վալանս, որպեսզի կարողանանք քննարկել գործակցության բոլոր այն ճյուղերը, որոնք կարեւոր են Հայաստանի համար»,- նշեց Վալանսի քաղաքապետը: 

Նիկոլա Դարագոնը ընդգծեց նաեւ, որ 2019 թվականին քաղաքում կբացվի նոր հայկական դպրոց: 

Հիշեցնենք, որ Վալանսում հայերը սկսել են հաստատվել 1923-1925 թվականներից սկսած: 1984 թվականին Վալանսում բնակվում էր 5 հազար հայ։ Նրանց թիվն այս պահին հասնում է 15 հազարի:    Վալանսում գործում  են ՀԲԸՄ (1934 թվականից), Հայ Կարմիր խաչի, Մալաթիո կրթասիրաց ընկերության, Ֆրանսահայ մշակութային միության, Ֆրանսահայ երիտասարդական միության (ԺԱՖ) Վալանսի մասնաճյուղերը, ինչպես նաեւ այլ հասարակական, հայրենասիրական կազմակերպություններ։

Տպել
3787 դիտում

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)