Մենթալիտետը կապ չունի.  փնտրեք պատճառները ձեր մեջ

07/10/2018 schedule15:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հոկտեմբերի 5-ի համարում

«Փողոցում մարդ են սպանում՝ հարյուր մարդ է ներկա եղել, երկու վկա չենք գտնում, որ կատարվածի մասին ցուցմունք տա»,-  օրերս մեր զրույցի ընթացքում ահա այսպես բողոքում էր Երեւանի դատախազ Հրաչ Բադալյանը: Խոսքը տվյալ դեպքում Հարավ Արեւմտյան թաղամասում կատարված սպանության մասին էր՝ քաղաքի բանուկ մասում, մի քանի բարձրահարկերի բակում Իրանի Հանրապետության քաղաքացու են սպանել, ըստ որոշ տվյալների՝ սպանությանը բազմաթիվ մարդիկ են ականատես եղել, սակայն կատարվածը նկարագրող վկաներ չկան ու չկան: Ցուցմունք չտալու հանգամանքը պրն Բադալյանը բացատրում է «հայկական մենթալիտետով»՝ մեր ազգի խառնվածքի մեջ չի մտնում վկայություն տալը, իրավապահներին օգնելը:

Քաղաքակիրթ երկրներում, որտեղ կայացած քաղաքացիական հասարակություն է, կատարված հանցանքի մասին հայտնելը համարվում է երկրի քաղաքացու թիվ մեկ պարտականությունը՝ մարդիկ հանցագործության մասին հայտնում են անգամ այն ժամանակ, երբ իրենց չեն հարցնում: Եթե մարդն իր մոտ ընկերոջ, հարեւանի գործողություններում օրենքով պատժելի արարք է նկատել, ապա անպայման կամավոր ներկայանում է ոստիկանություն եւ հայտնում այդ մասին, հետո էլ պարտաճանաչ գալիս դատարան՝ ցուցմունք տալիս: Եվ սա «ծախել» չի դիտվում՝ մարդիկ նպաստում են օրինականության հաստատմանը, որ իրենք եւ իրենց զավակները պաշտպանված զգան այդ երկրում: Մայրաքաղաքի դատախազի կարծիքով՝ հայերը խուսափում են իրավապահին օժանդակելուց, սակայն պահանջում են, որ հանցագործությունները բացահայտվեն, իսկ հանցագործները պատժվեն:

Մենք փորձեցինք հասկանալ, թե որքանով են պրն Բադալյանի ասածները համապատասխանում իրականությանը եւ իսկապե՞ս մեր մենթալիտետը հակապետական է: Մեր կատարած փոքրիկ հարցումը հետաքրքիր պատկեր բացահայտեց՝ յոթ պատահական անձանց (տարբեր տարիքի, սեռի եւ զբաղմունքի) տվեցինք նույն հարցը՝ եթե սպանության ականատես լինեք, հանդես կգա՞ք որպես վկա: Նրանցից երեքը միանշանակ պատասխանեցին՝ «ոչ», եւ բացատրեցին, թե ինչու` «Միլիցիան, դատարանը քաշքշուկ է, ղալմաղալի գործ», «Մեզ մոտ վկաներն էլ են անպաշտպան, վկաներ գիտեմ, որ ընկել են Վեցերորդ վարչություն, տանջամահ արվել» եւ վերջապես՝ «Վկա լինելը լավ բան չէ»:

Մյուս չորս անձը՝ հիմնականում կանայք, հայտարարեցին, որ անպայման ցուցմունք կտան, քանի որ՝ «ինչո՞ւ պետք է մարդ սպանեն ու անպատիժ մնան» եւ «ճշմարտությունը անպայման պետք է հաղթանակի»: Ինչպես տեսնում եք՝ մեր մենթալիտետն այդքան էլ չի տարբերվում քաղաքակիրթ ժողովուրդների մենթալիտետից, պարզապես՝ որոշ մարմիններ ամեն ինչ արել են մեր քաղաքացիներին քաղաքացիական կեցվածքից զրկելու, կամազուրկ եւ հուսահատ անհատների վերածելու համար: Նախ՝ մարդիկ դադարել են իրավապահին վստահել, կարծում են, որ միեւնույն է, արդարադատությունը չի հաղթելու, հանցագործները մնալու են անպատիժ՝ ուրեմն ի՞նչ իմաստ ունի թաթախվելը: Բացի այդ՝ իրենք կարող են պրոբլեմներ ունենալ, բազմիցս կանչվել հարցաքննության, ենթարկվել զանազան ճնշումների, վերջապես՝ դառնալ հանցագործների վրիժառության թիրախը:

Եղել են դեպքեր, որ մարդը շատ արագ վկայից վերածվել է կասկածյալի կամ մեղադրյալի: Օրենքի «ծառաները» առիթը բաց չեն թողնում վկայի իրավական անգրագիտությունից օգտվելու, նրա դեմ գործ սարքելու համար: Իսկ վկային մեր օրենքը թույլ չի տալիս փաստաբանի հետ ներկայանալ հարցաքննության: Էլ չենք խոսում վկայի պաշտպանության ինստիտուտի մասին, որը չնայած մեր օրենքում ամրագրված է, բայց, փաստորեն, չի գործում: Համենայն դեպս մեզ հայտնի չէ որեւէ դեպք, որ որեւէ մեկն օգտված լինի վկայի պաշտպանության մեխանիզմներից, ասենք՝ ոստիկանությունն ապահոված լինի անձի անվտանգությունը, տեղափոխի ապահով վայր, զենք տրամադրի:

Մինչդեռ՝ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար մղող երկրներում այդ ինստիտուտն ամենակիրառելիներից է՝ ԱՄՆ-ում, օրինակ, Վկաների պաշտպանության ազգային ծրագրից օգտվել է 16 հազար մարդ: Իտալիայում օգտվում են հատկապես մաֆիայի անդամները, որոնք իրավապահին տեղեկություններ են հաղորդում իրենց գործընկերների մասին: Հետագայում հաշվեհարդարից խուսափելու համար իրավապահ մարմիններն օժանդակում են նրանց ինքնությունը, արտաքինը փոխելուն, այլ բնակավայր տեղափոխվելուն: Անգլիայում նման ինստիտուտ գործում է անգամ հանցագործների համար՝ նրանց պաշտպանում են վրդովված հասարակությունից կամ տուժողներից: Անգլիական հասարակությունն, օրինակ, մեծ դժգոհությամբ է ընդունել դատարանի այն որոշումը, որով 2 տարեկան երեխային ծեծելով սպանած երկու երիտասարդներին, հանցագործությունից 6 տարի անց, հնարավորություն է տրվել կյանքը «մաքուր էջից» շարունակելու:

Դատարանի որոշմամբ նրանց տրամադրվել են նոր փաստաթղթեր եւ բնակավայրը փոխելու իրավունք: Ավելին՝ անգլիական օրենքներն արգելում են բանտից դուրս եկած մարդասպանի մասին նրա ազատվելուց հետո մեկ տարվա ընթացքում որեւէ հոդված տպագրել, որեւէ տվյալ հաղորդել: Անձին հնարավոր հաշվեհարդարից պաշտպանելու խնդրին այնտեղ լուրջ են վերաբերվում: Մեզանում, փաստորեն, ճիշտ հակառակ իրավիճակն է՝ որեւէ քրգործով վկայի կարգավիճակում հայտնված անձի կյանքը ոչ միայն չի պաշտպանվում, այլեւ հիմնովին խաթարվում է՝ եթե նրան չեն մեղադրում իր տեսած հանցագործության մեջ կամ ծեծելով չեն պարտադրում անմեղ անձի դեմ ցուցմունք տալու, ապա ամենաքիչը՝ այնքան են տանում-բերում, այնքան երկար ու հոգեմաշ հարցաքննությունների են ենթարկում, որ մարդը փոշմանում է, որ համաձայնել է ցուցմունք տալ: Այնպես որ, մենթալիտետն այստեղ կապ չունի՝ պատճառը փնտրեք ձեր գործողություններում:

Արմինե Օհանյան

Տպել
1610 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի