Էլ չի խոսելու. մի՛ փոշիացրեք Կարեն Դեմիրճյանի ձայները

07/10/2018 schedule15:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հոկտեմբերի 5-ի համարում

- Պարոն Բեգլարյան, Կենտրոն համայնքում ընտրություններն ավարտվեցին, որոնք ձեր մրցակից Ռուզան Խաչատրյանը որակեց ոչ լեգիտիմ: Ասվեց նաեւ, որ Կենտրոնում փորձարկվեցին ապագա սահմանադրական հանրաքվեն կեղծելու հիմնական տեխնոլոգիաները:

- Ընտրությունները Կենտրոնում անցել են առանց որեւէ օրինախախտման եւ ընտրակեղծիքի, որը արձանագրվել է նաեւ միջազգային դիտորդական առաքելությունների կողմից: Եթե տեղի են ունենում ընտրակեղծիքներ եւ կան դրանք հաստատող փաստեր, ապա, կարծում եմ, Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, որի անդամ է Ռուզան Խաչատրյանը, հրաշալի տեղյակ է, թե ո՞ւր պետք է դիմել կեղծիքների առկայության դեպքում: Որեւէ բողոք ԿԸՀ-ին իմ մրցակից կողմից չի ներկայացվել: Եւ առնվազն տարօրինակ է, որ ԿԸՀ-ում «Արդարություն» խմբակցության ներկայացուցիչը, որը մամուլով աղմուկ է բարձրացնում անգամ ԿԸՀ որոշումների վերաբերյալ, ընտրակեղծիքների առկայության դեպքում նման լռություն պահպաներ:

Եթե ԿԸՀ-ին չէին վստահում, ապա իրենց ձեռքի տակ եղած ընտրակեղծիքների փաստերը կարող էին ներկայացնել միջազգային դիտորդական առաքելությանը, որի եզրակացություններից նույն ընդդիմությունը լայնածավալ մեջբերումներ էր անում հատկապես 2003-ի նախագահական ընտրություններից հետո: Եւ չնայած մենք տեղեկություններ ունեինք, որ ՏԸ հանձնաժողովներում «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչները նախապես հրահանգավորված էին, որ անկախ նրանից՝ կլինե՞ն, թե՞ ոչ ընտրախախտումներ, ոչ մի դեպքում չստորագրել արձանագրությունները եւ դուրս գալ ընտրատեղամասերից, պետք է ասեմ, որ «Արդարություն» դաշինքի գրեթե բոլոր ներկայացուցիչները չեն ենթարկվել այդ հրահանգին. նրանք մնացել են մինչեւ վերջ եւ պաշտպանել իրենց թեկնածուի շահերը:

Ավելին, տեղամասային հանձնաժողովներում «Արդարության» գրեթե բոլոր անդամները ԿԸՀ նախագահի անունով շնորհակալագրեր են գրել,  որոնք ցանկացած պահի կարող եք պահանջել եւ հրապարակել: Ինչ վերաբերում է նրան, որ Կենտրոնում փորձարկվել է հանրաքվեն կեղծելու սցենարը, ապա դեռ մինչեւ ընտրությունները ես ասել էի, թե արդեն իսկ ինձ համար պարզ է սեպտեմբերի 26-ին իմ մրցակցի կողմից արվելիք հայտարարության բովանդակությունը: Հիմա էլ նույն մեթոդներով ուզում են նախապես հող նախապատրաստել հանրաքվեի արդյունքները վիճարկելու եւ աղմուկ բարձրացնելու համար: Համայնքապետի ընտրությունները Կենտրոնում անցել են առանց որեւէ օրինախախտման, եւ նույն կերպ անցնելու է նաեւ սահմանադրական հանրաքվեն:

- Այդուհանդերձ, ձեր մրցակիցը պնդում է, որ ձեզ ձայն է տվել միայն ձեր «թայֆան»:

- Ես ծանոթ չեմ ՀԺԿ-ի քաղաքական լեքսիկոնին, եւ միգուցե նրանց համար Կենտրոնի 32 հազար 300 բնակիչը «թայֆա» կամ ամբոխ է: Ինձ համար նրանք բոլորը մեր քաղաքացիներն են, որոնցից ես շնորհակալ եմ կրկնակի վստահության համար: Իսկ որ ՀԺԿ խոսնակը 32 300 հազար մարդու «թայֆա» է անվանում, դա լրջորեն պետք է մտահոգի պարոն Ստեփան Դեմիրճյանին: Նրանց, ում անվանում ես «թայֆա», այլեւս երբեք չեն վստահելու քո որեւէ խոսքին եւ արարքին: Ես հարց եմ ուզում տալ՝ ապրիլի 12-ին ընդդիմության հետ Բաղրամյան պողոտայում կանգնածները նույնպե՞ս «թայֆա» էին։ Թե՞ նրանք ժողովուրդ էին, իսկ 32 հազարից ավելի ժողովուրդը, որ իրենց թեկնածուին ձայն չէր տվել՝ «թայֆա» էր։ Նման կարգի արտահայտություններով ՀԺԿ խոսնակը լրջորեն վտանգեց Կարեն Դեմիրճյանի հիմնած կուսակցության հեղինակությունը:

- Ուրբաթ օրը ՀԺԿ գրասենյակում տեղի ունեցած ասուլիսում նշվեց, որ ձեր թիմակիցները ծեծի են ենթարկում Ռուզան Խաչատրյանի կողմնակիցներին միայն այն բանի համար, որ նրանք ձեզ չեն ընտրել:

- Ես եւս մամուլում կարդացել եմ, որ մենք սկսել ենք ծեծել բոլոր այն մարդկանց, ովքեր ընտրել են Ռուզան Խաչատրյանին: Եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա մենք պետք է ծեծենք մոտ 4 հազար մարդ, որոնք ընտրել են Ռուզան Խաչատրյանին: Դա պարզապես անհեթեթություն է: Կենտրոն համայնքի յուրաքանչյուր բնակչի իրավունքն է ընտրել նրան, ում վստահում է, եւ անկեղծ ասած, եթե չլինեին այդ մոտ 4 հազարը, ինձ համար այնքան էլ հստակ չէր լինի, թե ես ինչ չափով եմ կատարել իմ աշխատանքը եւ դեռեւս ինչ բացթողումներ կան: Իսկ եթե կան նման փաստեր, խորհուրդ եմ տալիս դիմել իրավապահ մարմիններին: Չնայած, համոզված եմ, որ չեն դիմի, որովհետեւ դա չի բխում ՀԺԿ-ի եւ նրա թեկնածուի նախապես ծրագրած սցենարից:

- Պարոն Բեգլարյան, այսպիսի կարծիք եւս կա, որ առանց իշխանության «դաբրոյի» «Ազգային միաբանության» երիտասարդական թեւի ղեկավարը չէր կարող հավաքել նման թվով ձայներ եւ ընտրվել ավագանի: Վիլեն Արեւշատյանի հաղթանակն արդյո՞ք ձեր եւ «ԱՄ»-ի համագործակցության արդյունք է, ինչը ակնարկում են որոշ ընդդիմադիրներ:

- Ես հասկանում եմ, որ ՀԺԿ թեկնածուի ստացած ձայներն այնպիսին էին, որ ընդունել ընտրությունների օրինականությունը, կնշանակի ստորագրել սեփական կուսակցության քաղաքական վարկանիշի բացակայության տակ: Բայց, փաստը մնում է փաստ՝ Կենտրոնում տեղի են ունեցել արդար ընտրություններ եւ Արտաշես Գեղամյանը, սեփական թեկնածուի օրինակով, դրանում համոզվել է: Իհարկե, ավագանու այդ թեկնածուի ձայների որոշակի մասը նաեւ ապահովվել է այն բանի շնորհիվ, որ նա անցած երեք տարիներին եւս աշխատել է մեզ հետ եւ, բնականաբար, թաղապետարանի եւ թաղապետի լավ աշխատանքն ազդել է նաեւ այդ թեկնածուի ստացած ձայների վրա: Եթե գործող թաղապետին ընտրողը վստահել է, տրամաբանական է, որ վստահելու էր նաեւ գործող  ավագանուն, եւ այդ պատճառով ավագանու 13 անդամներից 11-ը վերընտրվել է: Եթե այն, որ թե՛ իմ եւ թե՛ «ԱՄ»-ի կողմից Կենտրոն համայնքում տեղի ունեցած ընտրությունները գնահատվել են արդար, դա համարվում է համագործակցություն, ապա ես պատրաստ եմ օրինական ընտրություններ անցկացնելու շուրջ համագործակցել ցանկացած, այդ թվում նաեւ՝ ընդդիմադիր քաղաքական ուժի հետ: 

- Ամփոփելով սեպտեմբերի 25-ի ընտրությունները՝ ձեր մրցակիցը հայտարարեց, որ դեռ մեծ հարց է, թե ողջ այս ընթացքում ձեզանից ո՞վ ավելի տղամարդ գտնվեց: Համաձա՞յն եք, որ բարոյական հաղթանակը ձեր  մրցակցի կողմն է:

- Ես չգիտեմ, թե ի՞նչ միավորներով է չափվում բարոյական այդ հաղթանակը, սակայն Ռուզան Խաչատրյանի այդ հայտարարությունից հետո հոգիս մի տեսակ թեթեւացավ: Դեռ մինչեւ ընտրապայքարի մեկնարկը մի առիթով ասել էի, որ կնոջը հաղթելով՝ իմ հեղինակությանը ոչինչ չի ավելանալու, եւ խիղճս դրա համար տանջում էր: Բայց իմ նախկին մրցակցի այդ հայտարարությունից հետո ամեն ինչ իր տեղն ընկավ, որովհետեւ ես հասկացա, որ իմ մրցակիցն այնքան էլ կին չի: Եւ անգամ պատրաստ եմ ներողություն խնդրել, որ նրա մասին խոսելիս ասել եմ՝ տիկին Խաչատրյանը: Եթե նա առարկություններ ունի, պատրաստ եմ, առաջիկա առիթի դեպքում, վերանայել նրան դիմելու ձեւը: 

- Եւ մի վերջին հարց. ինչո՞ւ նման աղմուկ բարձրացրեց ԵԽ դիտորդների ներկայությամբ Ռուզան Խաչատրյանին նվիրած ձեր ծաղկեփունջը: 

- Որովհետեւ, ի տարբերություն Ռուզան Խաչատրյանի եւ նրա թիմակիցների, ես ուզում եմ, որ Հայաստանի մասին դրսի պատկերացումները լինեն նորմալ եւ քաղաքակիրթ երկրի մասին պատկերացումներ: Որովհետեւ ընտրություններում քո մրցակիցը քո թշնամին չէ, եւ ես Ռուզան Խաչատրյանին չեմ դիտել որպես թշնամի: Եթե մրցակիցս տղամարդ լիներ, բնականաբար, նրան ոչ թե ծաղկեփունջ, այլ, ասենք, փողկապ կնվիրեի: Հուսով եմ, այդ ժամանակ չէին ասի, թե հանգուցյալի վրայից ենք հանել: Եւ ընդհանրապես, ինձ թույլ տամ խորհուրդ տալ այդ կուսակցությանը, որի խոսնակը նման հայտարարություններ է անում՝ այդպես անխնա ցաքուցրիվ մի արեք Կարեն Դեմիրճյանի ձայները, որովհետեւ դրանք ձեր ձայները չեն, եւ դուք դրանց վրա որեւէ իրավունք չունեք: Այսքանով ես փակում եմ արդեն ավարտված ընտրությունների թեման, իսկ եթե Ռուզան Խաչատրյանը այն շարունակելու ցանկություն ունի, ես նրան մաղթում եմ նույնպիսի եռանդով շարունակել ընտրապայքարը:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
3113 դիտում

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահմանի մի հատվածում ջրագիծը վթարվել է, ջուրը լցվում է ճանապարհի վրա (տեսանյութ)

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել է անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել․ օգտագործվել են F-16 կործանիչներ

Վարչապետի որոշմամբ կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե․ ովքեր են կազմում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը

ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը կմնա կալանավորված

Լեպսը համերգի ժամանակ վերցրել և շպրտել է իրեն նկարող երկրպագուի հեռախոսը (տեսանյութ)

Մեր հանրության մեջ դեռ քիչ չեն այն լածիրակները, ովքեր սովոր չեն, որ ԱԺ պատգամավորը ավտոբուսով է երթևեկում. Խաչատրյան

Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի քննարկման ժամանակ (տեսանյութ)

Մկրտության արարողության մասնակիցները ռեստորանի հարակից տարածքում հայհոյել և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանական վարքագիծ դրսևորած անձը ձերբակալվել է

Ինչ-որ վարձու խառնակիչ, անհայրենիք իրեն նվիրյալ է կարծում, մեզ էլ՝ դավաճան. Ասլանյան