Պայմանավորվածությունների առաջին պտուղները. հրադադարի խախտման ռեժիմը նվազել է շուրջ 3 անգամ

Անցած շաբաթվա ընթացքում` սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց: Հրադադարի ռեժիմի խախտման նման ցածր ցուցանիշ վերջին շրջանում չենք ունեցել:

Սեպտեմբերի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2500 կրակոց, սեպտեմբերի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում՝ 250 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 2300 կրակոց, սեպտեմբերի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում՝ ավելի քան 230 անգամ՝ արձակելով շուրջ 3000 կրակոց:

«Նվազումը շատ դրական է: Եւ, իհարկե, նաեւ կապ ունի Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածությունների հետ»,- այս մասին մեր զրույցում ասաց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

- Պարոն Բաբայան, ինչո՞վ է պայմանավորված արցախյան սահմանի երկայնքով հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման կտրուկ նվազումը, եւ արդյո՞ք այս ցուցանիշը կարելի է կապել Փաշինյան-Ալիեւ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետ:

- Կարելի է կապել, այո, բայց, այնուամենայնիվ, հաշվի առնելով, ինչպիսի երկիր է Ադրբեջանը` նենգության, ահաբեկչական բնույթով, բայց ամենաանսպասելի պահին նրանք կարող են կտրուկ ավելացնել խախտումները: Այս նվազումը դրական է միանշանակ եւ, իհարկե կապ ունի նաեւ այդ պայմանավորվածությունների հետ: Այս պահի դրությամբ նկատվում է նվազման միտում:

- Ունենք գրեթե եռակի անգամ նվազում, այդպես չէ՞:

- Այո, նվազումը ակնհայտ է, շատ ողջունելի է: Մի այսպիսի օրինաչափություն էլ կա, երբ որ նվազում է հրադադարի խախտումը դրանից հետո ինչ-որ պոռթկում է տեղի ունենում: Հուսով ենք, որ այս անգամ այդպես չի լինի, բայց դրա գրավականը մեր զգոնությունն է:

- Վերջին անգամ հրադադարի խախտման նման ցածր ցուցանիշ ե՞րբ է գրանցվել:

- Եթե չեմ սխալվում 2016 թվականի պատերազմից հետո եղավ կտրուկ նվազում: Ընդամենը մի քանի անգամ են նման բաներ եղել: Չի բացառվում, որ նման ցուցանիշ գրանցվի, որ է՛լ ավելի նվազում լինի, բայց դա չի փոխում Ադրբեջանի էությունը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից հետո ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով մանրամասներ էր ներկայացրել Ալիեւի հետ ունեցած քննարկումների մասին։ Վարչապետը նշել էր, որ սահմանագծում լարվածությունը նվազեցնելու եւ միջադեպերը կանխելու պայմանավորվածություն են ձեռք բերել։

Տպել
2749 դիտում

Այդ ու՞ր՝ առանց ռեյտինգի. Լիլիթ Ավագյանի հոդվածը

Գյումրիում գտնված նորածինների մայրը հրաժարվել է երեխաներից

«Էլեկտրիկ Երեւան»-ից հայտնի ակտիվիստը դրվագ է պատմել ոստիկանությունում իր եւ Հունան Պողոսյանի հանդիպումից

Վարչական համաներում է կիրառվել 108 հազար 916 քաղաքացու նկատմամբ. Արտակ Զեյնալյան

Մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժություն`ՊԲ հյուսիսային ուղղության զորամասերի մասնակցությամբ

Նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նոր կուսակցություն է բացել եւ վստահում է Նիկոլ Փաշինյանին

Վենետիկի հանձնաժողովը հայտարարություն է ընդունել ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ

Նախագահն այցելել է Հայաստանում Գերմանիայի դեսպանություն

Հայտնի «դըմփ-դըմփ հու՛»-ն՝ Հունան Պողոսյանի մասնակցությամբ (տեսանյութ)

Հնգյակով ցուցակը զարմացրել է ՀՀԿ-ին. կուսակցությունում մասնակցության վերջնական որոշում չկա

Հիվանդին ԲԿ-ում փոխներարկվել է «Հեպտատիտ Ց» վարակ պարունակող անհամատեղելի արյուն, որի հետևանքով հիվանդը մահացել է

Վահե Գրիգորյանի ընտրության հարցը կքննարկվի հոկտեմբերի 23-ին

Հայ զինծառայողները մասնակցել են միջազգային հեղինակավոր վարժանք-մրցույթին

«Երկիր Ծիրանի»-ին դատապարտում է Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելու կառավարության որոշումը

Սերժ Սարգսյանի ընկերոջ որդու նախաձեռնությամբ պատգամավորները դիմել են Սահմանադրական դատարան

Խոշտանգում կատարելու կասկածանքով ձերբակալվել են ոստիկանության Սևանի բաժնի պաշտոնատար անձինք

Կապանի մարզադաշտը կվերանորոգվի ՀՖՖ հաշվին. Նիկոլ Փաշինյան

Երգիչ Սեբուի հոր մեքենան կանգնեցրած եւ կաշառք պահանջած տեսուչները գրավի դիմաց ազատ են արձակվել

Անչափահասի կոկորդից արմունկով սեղմած պահել են, պառկած հասցրել բաժին, ապա բազմաթիվ հարվածներ հասցրել. փաստաբան

Ինձ համար կարեւորագույն խնդիր է՝ ջարդել նարկոտրաֆիկի ողնաշարը, մեծ խմբաքանակներ են անցնում Սյունիքով. Փաշինյան