Ֆինանսական կազմակերպություններին պետք է թույլ չտալ կիրառել պարտքի մայր գումարի կեսը գերազանցող տուժանք. Մարուքյան

08/10/2018 schedule21:50

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը շրջանառության մեջ է դրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը միտված է այլևս թույլ չտալու բանկերին, վարկային կազմակերպությունների և գրավատներին ֆինանսական գործառնություններ իրականացնելիս պայմանագրով նախատեսել, այնուհետև կիրառել պարտքի մայր գումարի կեսը գերազանցող հանրագումարային տուժանք։

Այս մասին պատգամավորը հայտնում է տարածած մամուլի հաղորդագրությունում, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։

«Հարգելի՛ գործընկերներ,

հոկտեմբերի 1-ին շրջանառության մեջ եմ դրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը միտված է այլևս թույլ չտալու բանկերին, վարկային կազմակերպությունների և գրավատներին ֆինանսական գործառնություններ իրականացնելիս պայմանագրով նախատեսել, այնուհետև կիրառել պարտքի մայր գումարի կեսը գերազանցող հանրագումարային տուժանք։

Այժմյան կարգավորմամբ, հաշվի առնելով հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը (3 տարի), միայն ընդհանուր տուժանքը կարող է հասնել 300%-ի՝ հաշվարկված հիմնական պարտքագումարի նկատմամբ, մինչդեռ մեր կողմից առաջարկվող փոփոխության ընդունման արդյունքում տուժանքի առավելագույն գումարը կկազմի 50%: 

Նախագծով առաջարկվում է նշված սահմանափակումը կիրառել հիփոթեքի և մինչև 3 մլն ՀՀ դրամ վարկային ու որոշ այլ գործարքների վրա։

Հայտնի փաստ է, որ վարկային, փոխառության կամ նմանատիպ այլ պայմանագրերով նախատեսվող տույժ-տուգանքի տոկոսները վերջին հաշվով բազմապատկում են քաղաքացիների կողմից իսկզբանե փաստացի ստացված գումարը։ Այստեղ չենք էլ հաշվում կոմիսիոն և այլ վճարները, որոնք զգալիորեն բարձրացնում են կիրառվող տարեկան փաստացի տոկոսադրույքը։

Ավելորդ է խոսել անգամ գնահատված արժեքից մի քանի անգամ ցածր գումարով գրավի առարկաների իրացման մասին։ Նույն հոդվածի գործող խմբագրությամբ՝ դատարանը կամ հաշտարարն իրավունք ունեն պակասեցնել վճարման ենթակա տուժանքի չափը միայն պարտավորության խախտման հետևանքների ակնհայտ անհամաչափության և օրենքով նախատեսված դեպքերից առնվազն մեկի միաժամանակյա առկայության դեպքում: Այսինքն, միայն ակնհայտ անհամաչափությունը հիմք չի կարող հանդիսանալ տուժանքի չափը պակասեցնելու համար, ինչը չի կարող արդարացի համարվել:

Ըստ այդմ, նախագծով առաջարկել ենք ևս մեկ լուծում՝ սահմանել, որ դատարանը կամ հաշտարարը կարող է պակասեցնել տուժանքի չափը, եթե՝ - եթե տուժանքն ակնհայտորեն անհամաչափ է պարտավորության խախտման հետևանքներին ԿԱՄ - պարտապանը, «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն, հանդիսանում է շահառու ԿԱՄ - մահացած պարտապանի` ժառանգությունն ընդունած ժառանգները ներառված են սոցիալապես անապահով ընտանիքների ցանկում ԿԱՄ - պարտավորության պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի հետևանքով, և օրենքով կամ պայմանագրով անհաղթահարելի ուժը չի ազատում պատասխանատվությունից: Այսպիսով, նախագծով թույլ է տրվում, որպեսզի հոդվածով նախատեսվող բոլոր հիմքերը դատարանը կամ հաշտարարն առանձին կիրառելու հնարավորություն ունենան, այսինքն՝ յուրաքանչյուրը լինի ինքնուրույն հիմք։

Օրենքը չի կարող ունենալ հետադարձ ուժ, քանի որ այս դեպքում գործում է իրավական որոշակիության ընդհանուր սկզբունքը։ Փոխարենը, առաջարկվում է սահմանել հնարավոր ամենավաղ ժամկետը՝ օրենքի գործողությունը տարածել դրա ուժի մեջ մտնելու օրվանից կնքված գործարքների վրա»:

Տպել
2918 դիտում

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի մեջ

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են