Գուսանագյուղի գյուղապետը կեղծել է ստորագրությունները, յուրացրել գումարներ, կատարել կեղծ գործարքներ

Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել մարզի Գուսանագյուղ համայնքի նախկին ղեկավարի կողմից կոռուպցիոն բազմաթիվ առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի փոխանցմամբ, ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն տեղեկություններ են ստացել ՀՀ Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքի նախկին ղեկավարի կողմից, որպես օգնություն, տարբեր անձանց անվամբ համայնքապետարանի բյուջեից գումարներ դուրս գրելու և յուրացնելու, իր մերձավորներին համայնքապետարանի աշխատակից ձևակերպելու, համայնքապետարանի գույքը նրանց օտարելու, տարբեր անձանց հետ ավտոմեքենայի վարձակալության պայմանագրեր կնքելով և ավտոմեքենաները չշահագործվելով վարձակալության գումարներ դուրս գրելու և յուրացնելու, ինչպես նաև ավագանու անդամների ստորագրություններ կեղծվելու վերաբերյալ:

ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Անիի բաժնում ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության գրության հիման վա ձեռնարկված միջոցառումների, ապա նաև նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ զբաղեցնելով Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքի ղեկավարի պաշտոնը՝ Վ. Ղ.-ն 2013թ. հունվարի 23-ին տրանսպորտային միջոցի վարձակալության մասին պայմանագիր է կնքել իր քրոջ որդու՝ Է. Ա.-ի հետ՝ տարեկան 420.000 ՀՀ դրամի դիմաց վերջինիս ավտոմեքենան համայնքապետարանի կարիքների համար շահագործելու նպատակով: Սակայն պարզվել է, որ վերջինս 2010թ.-ից ավտոմեքենա չի ունեցել:

Այսինքն հիշյալ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցվել պայմանագրում, որից հետո 2013թ. հունվարի 24-ին համայնքի բյուջեից Է. Ա.-ի անվամբ ՎՏԲ-Հայաստան բանկին է փոխանցվել 420.000 դրամ և պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացվել: Բացի այդ, Վ.Ղ.-ն, 2015թ. հունվարի 20-ին տրանսպորտային միջոցի վարձակալության մասին պայմանագիր է կնքել համագյուղացու հետ՝ տարեկան 420.000 ՀՀ դրամի դիմաց վերջինիս պատկանող Օպել մակնիշի ավտոմեքենան համայնքապետարանի կարիքների համար շահագործելու նպատակով: Սակայն 2017թ. վերջինիս փոխանցվել է ընդամենը 400.000 ՀՀ դրամ, իսկ նրա անվամբ ՎՏԲ-Հայաստան բանկի Մարալիկի մասնաճյուղին 2015թ. դեկտեմբերին և 2017թ. ապրիլին փոխանցված ընդհանուր 600000 ՀՀ դրամը վերջինիս չի տրվել, այլ պաշտոնեական դիրքն օգտագործվելով՝ յուրացման եղանակով հափշտակվել է:

Վերոգրյալից զատ, ըստ ձեռք բերված փաստական տվյալների, նախկին համայնքի նախկին ղեկավարը 2015-2017թթ. ընթացքում համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին զեկույցով թվով 11 համագյուղացիների տվյալներ է ներկայացրել համայնքի ավագանու նիստերին: Եվ ավագանու որոշումներով այդ անձանց անուններով ելքագրված՝ ընդհանուր 670.000 ՀՀ դրամը նրանց չտրամադրելով՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ ևս յուրացվել է:

Տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ Վ.Ղ.-ն, 2017թ. հունվարին որպես համայնքապետարանի հավաքարար ձևակերպել է իր քրոջը և մինչև 2017թ. նոյեմբեր, որպես աշխատավարձ, նրա անվամբ համայնքի բյուջեից ելքագրել ու նրան է հատկացրել ընդհանուր 439.655 դրամ գումար: Սակայն պարզվել է, որ վերջինս աշխատանքի չի հաճախել, չի կատարել հավաքարարի պարտականությունները, իսկ մաքրությամբ փաստացի զբաղվել է նույն գյուղի մեկ այլ բնակչուհի, որին գյուղապետարանի աշխատակիցներն անձնական միջոցներից տվել են ամսական 3000-4000 դրամ գումար:

Նախապատրաստված նյութերով նշված փաստերի առթիվ ՀՀ Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերի (պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով հափշտակություն կատարելու), 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու), 314-րդ հոդվածի 1-ին մասի (շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն: 

Տպել
3438 դիտում

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին