Պատրիկ Դեւեջյանն առաջարկել է Տավուշի մարզում գյուղատնտեսական նշանակության դպրոց ստեղծել

09/10/2018 schedule13:55

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Օ-Դը-Սեն նահանգի նահանգային խորհրդի եւ ավագանու պատվիրակությանը, որը գլխավորում էր Փարիզի պաշտպանության խորհրդի նախագահ Պատրիկ Դեւեջյանը:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ջերմորեն ողջունելով հյուրերին՝ նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ Հայաստանի համար մեծ պատիվ է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում հյուրընկալել բարեկամ Ֆրանսիայից ժամանած նմանօրինակ ներկայացուցչական պատվիրակությանը։ «Հետհեղափոխական Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը հիրավի մեծ իրադարձություն է, քանզի ժողովրդավարության վերելք ապրող մեր հայրենիքի համար սա աշխարհին նորովի ներկայանալու հրաշալի հնարավորություն է»,-ասել է նախարարը եւ համոզմունք հայտնել, որ այսօրինակ բարձր մակարդակի շփումները լավ նախադրյալներ են ստեղծում գործընկերության նորանոր ուղղություններ նախանշելու համար։ 

Պատրիկ Դեւեջյանն իր եւ Օ-Դը-Սեն նահանգի աշխատակազմի ու ավագանու անդամների անունից շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ նշել, որ Ֆրանսիայի Օ-Դը-Սեն նահանգի գլխավոր խորհրդի կողմից Ֆրանսիայի հայկական հիմնադրամի միջոցով ՀՀ Տավուշի մարզի գյուղական համայնքներում արդեն տասը տարի իրականացվող ներդրումային ծրագրերի տեսանելի եւ շոշափելի ձեռքբերումները ստիպում են մտածել փոխգործակցության զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված նոր գաղափարների եւ տեսլականների ուղղությամբ։

Նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել նախորդ տասը տարիների ընթացքում Օ-Դը-Սեն նահանգի գլխավոր խորհրդի կողմից ՀՀ Տավուշի մարզի գյուղական բնակավայրերում ջրանցքների, ոռոգման համակարգերի, ագրոբազաների կառուցման, անասնաբուծական եւ անասնապահական տարաբնույթ ծրագրերի իրականացման համար եւ նկատել, որ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության այս մասնավոր դրսեւորումն ունի անհրաժեշտ բոլոր նախադրյալները ընդարձակելու իր գործնական եւ բովանդակային աշխարհագրությունը։

Նախարարին ներկայացնելով ծրագրերի իրականացման ընթացքում առաջացած բարդությունները՝ Պատրիկ Դեւեջյանը մտահոգություն է հայտնել գյուղացիների շրջանում գյուղատնտեսությանն ու ագրոարդյունաբերությանը վերաբերող գործնական գիտելիքների ցածր մակարդակի կապակցությամբ եւ առաջարկել մասնագիտական կարողությունների զարգացման նպատակով քննարկել Տավուշի մարզում գյուղատնտեսական նշանակության դպրոց ստեղծելու հնարավորությունները։

Սուրեն Պապիկյանը խիստ արդիական է գնահատել գյուղատնտեսական հենքով կրթական հաստատություն ստեղծելու առաջարկը եւ արձանագրել, որ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Տավուշի մարզում նորագույն տեխնոլոգիաների եւ առաջադեմ գիտելիքների վրա հիմնված գյուղատնտեսությունը կենսական նշանակություն ունի տարածաշրջանի համար եւ ապագայում կարող է արձանագրել լրջագույն արդյունքներ։ Նախարարը հյուրերին վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը հետաքրքրված է լավագույնս օգտագործել տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները եւ պատրաստ` իր անվերապահ աջակցությունը ցուցաբերել եվրոպական գյուղատնտեսական հարուստ փորձը Հայաստանում ներդնելու ծրագրերին։

Տպել
4619 դիտում

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում են

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը