Արմեն Գյուլբուդաղյանցի նշանակումը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում ոչ բոլոր երկրպագուներին է ուրախացրել: Մի կողմից կան մարդիկ, որոնք նրան այս պահին ամենահարմար տարբերակն են համարում, մյուս կողմից ուրիշներն էլ կարծում են, որ... ամեն ինչ ավարտված է: Հայ երկրպագուների երազանքն արտասահմանցի մարզիչն էր: Սեպտեմբերի 21-ից հետո, ինչ Վարդան Մինասյանը հրաժարական տվեց, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցություններ էր վարում տարբեր մասնագետների հետ: Շրջանառվում էին Ջանի դե Բիազիի, Դելիո Ռոսսիի, Բերտ վան Մարվեյկի, Էդուարդո Ռեյայի անունները: Ֆեդերացիան, որը հաստատեց Դե Բիազիի ու Ռոսսի հետ բանակցությունների մասին տեղեկությունները, ի վերջո կանգ առավ Գյուլբուդաղյանցի տարբերակի վրա:

Անգամ այն պարագայում, երբ լուսանկարներ էին հայտնվում Դե Բիազիի՝ Հայաստան կատարած այցից ու տարածվում էին խոսակցություններ Ռոսսիի հետ բանակցությունների մասին, կարելի էր ակնկալել, որ վերջնական համաձայնության դա չի հանգելու: Մասնագետներն իրենց մերժումը բացատրել են նրանով, որ կարճ ժամանակում չէին կարող հասցնել ծանոթանալ թիմին ու դրա ներուժին: Նման բացատրությունն ու հանգուցալուծումը կանխատեսելի պետք է լիներ, սակայն կարող էին եւ համաձայնել, եւ ենթադրենք համաձայնել են, իրատեսորեն ի՞նչ կարող էին նրանք տալ ընտրանուն: Ի՞նչ բազայի վրա պետք է աշխատեր հայտնի մասնագետը. ի՞նչ որակ կա հավաքականում, ի՞նչ խաղացողներ, արդյո՞ք միայն «էլիտար» մարզիչ ունենալով հնարավոր է հաղթահարել խորքային խնդիրներ:

Ազգային հավաքականն այսօր չունի համապատասխան կադրեր, եղածների մեծ մասն էլ՝ անհրաժեշտ որակ, եւ ոչ մի մարզիչ առանց հրաշքի նրանց որակ չի ավելացնելու կամ չի մեծացնելու կադրերի ընտրության հնարավորությունը: Եվ սա 1 կամ 2 տարվա ընթացքում լուծելի խնդիր չէ: Նոր մասնագետը տեւական ժամանակ ստիպված էր լինելու աշխատել այն բազայով, որն այսօր կա: Իհարկե, հավաքականն Ազգերի լիգայի շնորհիվ խոշոր մրցաշարում հայտնելու իրական հնարավորություն է ստացել, բայց արդյո՞ք ռացիոնալ է մեծ՝ «եվրոպական չափանիշների» գումարներ վճարել ճանաչված մասնագետին՝ հեռանկարում ունենալով «հայկական»՝ մեզ համար սովորական դարձած, արդյունքների սպասելիքներ: Գուցե հենց այս միտքն էլ պատճառ է դարձել, որ ֆեդերացիան չշտապի աստղային մարզիչ ունենալ:

Սա, իհարկե հակասում է մի շարք երկրպագուների ցանկությանն ու ճաշակին: Նրանք հաղթանակ է ուզում, նրանց չես կարող ասել՝ համբերեք, նրանք չեն կարող համակերպվել այն մտքի հետ, որ լավ հավաքական ունենալու համար պետք է սպասեն տարիներ մինչեւ այսօրվա երեխաները կամ պատանիները մեծանան որպես որակյալ ֆուտբոլիստներ, ու այդ ժամանակ նոր ընտրանին արդյունքներ ցույց տա: Եվ երկրպագուներից շատերի կարծիքով՝ միայն արտասահմանցի մարզիչը կարող էր արագ արդյունք ապահովել: Այդ պատճառով էլ Գյուլբուդաղյանցի նշանակումը նրանց մի մասը սվիններով ընդունեց:

Բայց.... Գյուլբուդաղյանցը ֆուտբոլային շրջանակներում հայտնի է որպես Հայաստանի լավագույն մարզիչներից մեկը: Նրան համարում են մասնագետ, որի թիմերը խաղում են կոմբինացիոն ֆուտբոլ ու կարգապահ են: Նաեւ շատերն են ընդգծում, որ իսկական հոգեբան է: Նրա «ձեռքի տակով են անցել» Հենրիխ Մխիթարյանը, Կառլեն Մկրտչյանը, Գեւորգ Ղազարյանը: Նա տեղյակ է այսօրվա ֆուտբոլիստների եւ ընդհանուր թիմի ներուժից եւ ունակ է համակարգել այն:

Ֆեդերացիայի ներկայացուցիչները պարզաբանում են, որ առանց մարզչի այս ժամանակահատվածում Գյուլբուդաղյանցը զբաղվել է թիմի աշխատանքներով ու մասնակցել է բանակցություններին: Նշում են, որ նա ամեն դեպքում պետք է լիներ մարզչական շտաբում իր տիրապետած ինֆորմացիայով գլխավոր մարզչին օգնելու համար: Այս պարագայում որքանո՞վ ճիշտ կլիներ մեծ գումարներ վճարել մեկին, ով, իհարկե, կարեւոր աշխատանք կկատարեր, բայց, ըստ էության, այդ ամենը կաներ տեղացի մասնագետից կախում ունենալով:  

Այս պարագայում Գյուլբուդաղյանցն այն եզակի մարդկանցից է, ով կարող է «կես ճանապարհից» վերցնել գործն ու շարունակել առանց լրացուցիչ տեղեկություններ ձեռք բերելու վրա ավելորդ ժամանակ ծախսելու: Ազգերի լիգայում էլ դեռ ամեն ինչ կորած չէ: D դիվիզիոնի 4-րդ խմբում Հայաստանը 3 միավորով 2-րդն է ու 3 միավորով զիջում է առաջատար Մակեդոնիային: Անդառնալի իրավիճակ չէ. Ջիբրալթարի ու նույն Մակեդոնիայի դեմ առաջիկա հանդիպումներում կարելի է ամեն ինչ գլխիվայր շրջել Հայաստանի օգտին:

Տպել
2487 դիտում

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել