Երեւանի նորընտիր ավագանու առաջին նիստը. ընտրվում են հանձնաժողովների նախագահներ ու տեղակալներ

Այսօր Երեւանի նորընտիր ավագանու առաջին նիստն է, որի բացումն իրականացրեց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Պիպոյանը: Նա հայտարարեց, որ ավագանու անդամների մանդատները բաշխվել են հետեւյալ կերպ.

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինք՝ 57, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 5, «Լույս» կուսակցությունների դաշինք՝ 3 մանդատ: Սակայն նիստին գրանցվել եւ ներկա է ավագանու 58 անդամ:

Քիչ անց նիստը շարունակեց քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Ես շնորհավորում եմ բոլորիս մեր առաջին նիստի, մեր առաջին աշխատանքային օրվա կապակցությամբ։ Սա շատ հուզիչ պահ է, եւ ես իրոք երջանիկ եմ, որ մենք՝ ավագանիներս, այսօր ներկայացնում ենք մեր Երեւանի բնակիչներին, եւ այս ամենը տեղի է ունեցել ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների միջոցով։ Մենք բոլորս միասին ունենք պատմական հնարավորություն՝ ի կատար ածել այն բոլոր երազանքները, որ մենք տարիներ շարունակ ունեինք. եւ ի կատար ածել այն բոլոր երազանքները, որ ունեին մեր Երեւանի բնակիչները, մեր հարազատ երեւանցիները։ Վստահ եմ, որ այս ավագանու կազմով՝ անկախ կուսակցական պատկանելությունից, անկախ խմբակցությունների պատկանելությունից, մենք կանենք այնպես, որ մեր երեւանցիները ամեն օր ամեն ժամ, ամեն րոպե եւ ամեն վայրկյան ժպտան։ Եվ ես շատ կարեւորում եմ այս պահը, որ Երեւանի ավագանու ամբողջ կազմը դիտարկում եմ որպես մեկ մարմին եւ չեմ տարբերակում ըստ խմբակցությունների, որովհետեւ մենք բոլորս՝ այս 65 ավագանին, պետք է աշխատենք միասին, պետք է ամեն վայրկյան մտածենք մեր քաղաքի մասին, մեր երեւանցիների մասին: Եւ ես կխնդրեմ բոլորին, խոսքս ուղղում եմ մեր ավագանիներին, միշտ ուշադիր լինել, մեր Երեւանի բնակիչների բոլոր խնդիրներին, բոլոր ահազանգերին, եւ անհապաղ արձագանքել, բոլոր հարցերը բերել, հասցնել այստեղ՝ մեր ավագանու նիստին, դնել քննարկման եւ անհապաղ լուծումներ տալ դրանց»,- իր ելույթում ասաց նորընտիր քաղաքապետը։

Նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկը վերաբերում էր քաղաքապետի երդմնակալության արարողության կազմակերպչական հարցերին։ Հայտարարվեց, որ գործող օրենսդրության համաձայն՝ այն անցկացվելու է հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12-ին, ավագանու նստավայրում, այսինքն՝ Երեւանի քաղաքապետարանի շենքում։

Ընտրվեցին նաեւ ավագանու հանձնաժողովների նախագահներ ու տեղակալներ։ Վերջին երկու պաշտոնները «Իմ քայլը» պատրաստակամություն էր հայտնել զիջել ԲՀԿ եւ «Լույս» խմբակցություններին։ ԲՀԿ-ն ընդունել էր առաջարկը, «Լույս»-ը՝ հրաժարվել։ Վերջինիս ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը պատճառաբանեց, որ կարծում են՝ պաշտոնները պետք է համամասնորեն լինեն: 

Տպել
3514 դիտում

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկությունը կասեցված է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելություները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան

Վերանորոգված և արդիականացված «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնն իր դռները կբացի առաջնախաղով (տեսանյութ)

ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Ալեն Սիմոնյանը՝ Անն-Լորանս Պետելին

13-ամյա թոռը պապին հայտնաբերել է կախված վիճակում

Մոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է «Щука» առևտրի կենտրոնը (տեսանյութ)

Գոշ գյուղի լճի մոտակայքում ավտոմեքենան բախվել է ծառին և արգելափակվել ցեխակույտի մեջ

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո նույնականացվել է 84 զոհի մարմին․ նրանց թվում 9-16 տարեկան 5 երեխա կա

Նիկոլ Փաշինյանի՝ հունական Kathimerini օրաթերթի հարցազրույցը հրապարակվել է ամերիկյան The New York Times-ում (լուսանկար)

Սկզբում վիճաբանել են աշխատավայրում, հետո՝ այլ հասցեում են հանդիպել․ դանակահարվել է սուպերմարկետի 20-ամյա գանձապահը

Քրեակատարողական ծառայության պետն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր քարտուղարին

Լրացնելով ձեր անձնական տվյալները՝ կդառնաք խաբեության զոհ․ ինչ կեղծ տեղեկություն է տարածվում «Ֆեյսբուք»-ի խմբերում

Մոսկվան չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը․ ՌԴ-ն Ադրբեջանին և Հայաստանին առավելագույն զսպվածության կոչ է արել

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով, Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վերջին տարիներին Հայաստանը փորձում է ակտիվացնել հարաբերությունները Աֆրիկայի երկրների հետ․ ՀՀ նախագահ (տեսանյութ)

Նաիրի Զարյանի անվան դպրոցի՝ սկանդալի կենտրոնում հայտնված և չվճարվող արձակուրդ մեկնած տնօրենն ազատվել է աշխատանքից

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 27-ին

Ձեռքին առկա լույսը, նրանց կողմն ուղղելով, հարցրել է՝ խանգարո՞ւմ է․ ինչու է երիտասարդը դանակահարել անծանոթ տղամարդկանց

Համոզված ենք՝ կլինեն մրցանակներ. որ ներկայացումներով և քանի անվանակարգում կպայքարի Գյումրու դրամատիկականն «Արտավազդ»-ում

Բարեկամության մետրոյի գետնանցումի հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Հայ-հնդկական հարաբերությունների զարգացումը կնպաստի խաղաղության օրակարգի հաստատմանը․ Հարիվանշ Նարայանին՝ Հակոբ Արշակյանին

Իջա՝ տեսնեմ Սիրանուշն է, ասաց՝ Լաճիկյան ջան, եկել եմ, որ ինձ նկարես․ հետմահու նվեր Թատրոնի միջազգային օրվա առիթով

Ադրբեջանի սամբոյի հավաքականը չի մասնակցի աշխարհի գավաթի առաջնությանը․ նրանք Երևան չեն գա