Կտոր մը գումար. ՀՀԿ-ն ավանդ բառը չի սիրում

10/10/2018 schedule16:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հոկտեմբերի 6-ի համարում

Երեկ, երբ ԱԺ եկավ վարչապետը, նա արդեն գիտեր, թե ո՞րն է լինելու օրվա գլխավոր հարցը: Եւ դա  ավանդների վերադարձի հարցն էր: Ու չնայած վարչապետը հաստատեց կոալիցիայի եւ նախագահ Քոչարյանի միջեւ տեղի ունեցած քաղաքական համաձայնությունը՝ նպաստառու որոշ ընտանիքների ավանդները վերադարձնելու հարցում, սակայն աշխատում էր հնարավորինս շրջանցել «ավանդ» բառը: «Այո, այդ հարցը քննարկվել է, եւ քաղաքական կոնսուլտացիաների միջոցով եկանք  եզրակացության, որ աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի շրջանակում կարող ենք այդ մարդկանց փոխհատուցում տալ»,- պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի բարձրացրած հարցին պատասխանեց վարչապետը:

Իսկ երբ պատգամավորը մի քանի անգամ պնդեց, որ վարչապետը վերահաստատի՝ ավանդները տալի՞ս են, թե՞ ոչ, Անդրանիկ Մարգարյանը ջղայնացավ. «Երեք  անգամ ասացի. ուզում ես մի անգամ էլ Արթուրն ասի, որ հավատա՞ս»: ԱԺ նախագահը ոչ միայն մի անգամ էլ ասաց, այլեւ հատուկ շեշտեց, որ ավանդները վերադարձնելու համար 2006-ի բյուջեում գումարներ անպայման նախատեսվելու են: Ա.Մարգարյանն էլ շտապեց ճշտել գումարի չափն ու դրանով հիասթափեցնել «ավանդ» օպերացիայի կողմնակիցներին՝ 2006-ի համար ընդամենը մեկ միլիարդ դրամ: Իսկ թե ի՞նչ ինդեկսացիայով 2,2 մլն դոլարը կբաժանվի նպաստառու ընտանիքների միջեւ,  դա կորոշի կա՛մ խորհրդարանը, կա՛մ կառավարությունը:

Ի դեպ, բյուջե 2006-ով 128 հազար նպաստառու ընտանիքի ավանդները հաստատ չեն կարողանա վերադարձնել: Կստեղծվի  աշխատանքային խումբ, որն էլ 128 հազար ընտանիքից կզտի ամենակարիքավոր սոցիալական խմբերին: Իսկ թե հետո՞ ինչ կլինի, ոչ մեկը չգիտի: Համենայնդեպս, ավանդները տալու մեծ «շուխուրը» ոգեւորությամբ ընդունած Հմայակ Հովհաննիսյանն ու Վիկտոր Դալլաքյանն այս ողջ պատմությունից սկսել են ավանտյուրայի հոտ առնել եւ խոստանում են շատ շուտով այն բացահայտել: Ի դեպ, ավանդների թեման շարունակվեց նաեւ լրագրողների եւ վարչապետի` ԱԺ միջանցքում տեղի ունեցած զրույցի ընթացքում, չնայած դա այդ զրույցի միակ թեման չէր:

- Պարոն վարչապետ, ի՞նչ տեղի ունեցավ, որ ՀՀԿ-ն եւ կառավարությունը, որոնք մինչեւ վերջերս հայտարարում էին, թե ավանդներն այսօր արժանապատիվ կերպով վերադարձնելու հնարավորություն չկա, քաղաքական համաձայնություն են կայացնում սկսել ավանդների վերադարձը:

- Մենք էլի ենք պատրաստ արժանապատիվ վերադարձնելուն, եւ մեր կոմպրոմիսի արդյունքը եղել է այն, որ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի շրջանակում լուծում տանք ընտանեկան նպաստառուների ցուցակում ներառված քաղաքացիների սառեցված ավանդների խնդրին՝ տալով նրանց որոշակի փոխհատուցում: Եւ յուրաքանչյուր տարի կառավարությունն իր հնարավորությունից ելնելով կորոշի՝ մնացածների շարունակությունը կլինի՞, թե՞ չի լինի, ե՞րբ կլինի եւ ի՞նչ ինդեկսացիայով կլինի:

- Ձեր նվիրած զենքերը վերջին ժամանակներս շատ են կրակում: Չե՞ք կարծում, որ այդ ոլորտը լրացուցիչ կանոնակարգման կարիք է զգում:

- Այս երկրում միայն ես եմ զենք նվիրում, եւ այդ խնդիրն ամբողջովին  կանոնակարգված է, կա վարչապետի որոշում, թե ո՞վ կարող է դիմել, հարցն անցնում է հստակ ընթացակարգ, որից հետո նոր ես ստորագրում եմ նվիրատվության փաստաթղթերը: Մինչեւ ոստիկանությունը չի ստուգում զենքի մաքուր լինելը, զենք ստացողի վստահության աստիճանը, ես ոչ մեկին զենք չեմ տալիս:

- Նոր Հաճնի քաղաքապետի դեպքը չի՞ նշանակում, որ զենք ստացողի վստահության աստիճանը լրացուցիչ ճշգրտման կարիք ունի:

- Այո, այդ դեպքից հետո մենք կփորձենք ավելի խստացնել, եւ ոստիկանությանն արդեն համապատասխան հանձնարարական տրված է:  

- Նոյեմբերի 27-ի հանրաքվեի բացասական ելքը ի՞նչ հետեւանքներ կունենա գործող իշխանության համար:

- Կոալիցիայի ծրագրում կա սահմանադրական փոփոխություններ անելը, եւ դա արվելու է: Սակայն հանրաքվեի դրական կամ բացասական ելքի դեպքում քաղաքական հետեւանքներ չեն լինի: Այլ խնդիր է, որ կոալիցիայի քաղաքական կուսակցությունները պարտավոր են քարոզարշավն այնպես տանել, որ հանրաքվեի ելքը լինի դրական:

- ԱԺ նախագահի մոտ տեղի են ունեցել սահմանադրական փոփոխությունների նախընտրական շտաբի ձեւավորման քննարկումներ: Որոշե՞լ եք, թե ով կգլխավորի նախընտրական շտաբը:

- Շտաբն արդեն կազմավորված է, սակայն նախագահ դեռ չունի: Եւ ընդհանրապես, մենք դեռ կքննարկենք՝ նախագահ, քաղաքական խնդիրներ լուծելու համար, անհրաժե՞շտ է, թե՞ ոչ: Իսկ տեխնիկական, քարոզչական խնդիրներ լուծելու համար կոալիցիայի յուրաքանչյուր կուսակցություն գործուղել է իր ներկայացուցիչներին:

- Պարոն վարչապետ, նախագահի աշխատակազմի ղեկավարը կուսակցություն ստեղծելու հայտ է ներկայացրել: Բացի այդ, ֆինանսական լուրջ լծակներ ունեցող որոշ տնտեսվարողներ նույնպես մտադիր են կուսակցություն ստեղծել: Արդյո՞ք ստեղծվելիք  կուսակցությունները իշխանության համար մղվող ապագա պայքարում ՀՀԿ-ին լուրջ մրցակից չեն դառնա:

- Արտաշես Թումանյանը միայն իր ցանկությունն է հայտնել եւ դեռ կուսակցություն չի ստեղծել: Բացի այդ, ես գտնում եմ, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է օգտվի Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունից՝ ստեղծել քաղաքական միավորումներ, եւ այս առումով ես այդտեղ  տեսնում եմ ժողովրդավարության զարգացում: Ինչ վերաբերում է մրցակցությանը, ապա  յուրաքանչյուր կուսակցություն էլ մրցակից է, հատկապես՝ խորհրդարանական ընտրություններում: Այնպես որ, ՀՀԿ-ի համար միեւնույն է՝ 15-ը կլինի, թե՝ 45-ը: Մենք մեր խնդիրները պետք է դնենք եւ լուծենք, այլ ոչ թե մտածենք արհեստականորեն  քչացնել այն կուսակցությունների թիվը, որոնք մտնելու են մրցակցության:

- Առաջիկա ԱԺ եւ նախագահական ընտրություններում ո՞րն է լինելու ՀՀԿ-ի  խնդիրը:

- Պահպանել իր դիրքերը: Գոնե:

- Իսկ ՀՀԿ-ն նախագահի սեփական թեկնածու ունենալու հավակնություններ  չունի՞:

- Կերեւա 2007-ից հետո:

Նաիրա Զոհրաբյան   

Տպել
840 դիտում

Ողբերգական վթար Սյունիքում. վարորդի 5-ամյա աղջիկը տեղում մահացել է, 5 հոգի հիվանդանոցում է

Վարդենյաց լեռնանցքը փակ է, ՀՀ որոշ ճանապարհների մառախուղ է ու ձյուն

Դեկտեմբերի 7-ից 13-ը Երևան քաղաքում ծնվել է 373 երեխա, աղջիկները 10-ով ավել են

Փարաջանովի ցուցահանդեսի խոշոր պաստառը Ստամբուլի օդանավակայանում

Կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ

Բողոքի ակցիա Էջմիածնում՝ ընդդեմ Ամենայն հայոց կաթողիկոսի. ինչու քաղաքապետը չի միջամտում

Վանաձորի տներից մեկում գազաբալոնի պայթյուն է եղել, տուժել է տան բնակիչը

Գիտությունը զարգանալու առաջին պայմանը ֆինանսների ավելացումը չէ. ակադեմիկոս Հանրի Ներսիսյան

Էդմոն, աստղայինը քեզ էլ տարավ, չէի հրավիրել դոլմա փաթաթելու կամ ջանգյուլում ասելու. Գ. Պետրոսյան

Հայտարարություն մրցույթի մասին

Ֆելիքս Ցոլակյանը ռուս գործընկերոջ հետ կարևորել է գործընկերային համագործակցության զարգացումը

Յուրի Վարդանյանի հուղարկավորության ծախսերի փոխհատուցման համար կհատկացվի մոտ 1,4 մլն դրամ

Երեկվանից ես ավելի թեթեւ եմ շնչում, բայց Սուրենը փորձ չունի, հույս ունեմ՝ կկարողանա. նկարիչների միության նախկին նախագահ

Առաջնագծում վիրավորված 6 զինծառայողի վիճակը կայուն է՝ տարբեր ծանրության․ հայտնի են անունները

Երևանում՝ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում, հայտնաբերվել է տղամարդու դի

Բելառուսում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բելառուսի արտաքին գործերի փոխնախարարի հետ

Կխոսենք 10 տարի հետո. Արսեն Թորոսյանը՝ բժիշկ դառնալու մասին մտածող երեխաներին

Արամ Ա Կաթողիկոսի շնորհավորանքը Նիկոլ Փաշինյանին է հասցրել Անթիլիասի պատվիրակությունը

Նախագահականում տեղի է ունեցել Սյունիքի առաջին ատյանի դատարանի դատավորի երդման արարողություն

Շուրջ 38 տարեկան դասագիրք՝ Բժշկականում. ուսանողներն ահազանգում են, բուհը՝ պարզաբանում