Կարեւորը գործընթացն է. երբեք մի՛ ասեք «երբեք»

10/10/2018 schedule16:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հոկտեմբերի 6-ի համարում

Հայաստանի էլեկտրական ցանցերը գնելուց հետո «ՌԱՕ ԵԷՍ»-ը Հայաստանում մենաշնորհ չի ունենա, որովհետեւ մինչ այդ «ՌԱՕ ԵԷՍ»-ի սեփականությունը միայն «Սեւան-Հրազդան» կասկադն էր: Սա է այն ստանդարտ պատասխանը, որ տալիս են մեր էներգետիկայի պաշտոնյաները այն պնդումներին, թե «ՀԷՑ»-ը գնելուց հետո «ՌԱՕ ԵԷՍ»-ը Հայաստանում մենաշնորհային կարգավիճակ կստանա: Եւ իրոք, բացի «Սեւան-Հրազդան» կասկադից ռուսական այդ գերհսկան այլ սեփականություն չունի: Սակայն էներգետիկայի մեր այն ձեռնարկությունները, որոնք դեռ «ՌԱՕ ԵԷՍ»-ի սեփականությունը չեն, ամեն րոպե կարող են դառնալ այդպիսին: Այլ կերպ ասած, «ՌԱՕ ԵԷՍ»-ը չափազանց մեծ հավակնություններ ունի այստեղ, եւ հայտնի չէ, թե ինչ ռեսուրսներով դրան կարելի է դիմակայել:

«ՌԱՕ ԵԷՍ»-ի հավակնությունների մասին երեկ մեզ հետ զրույցում հայտնեց ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Վերջինիս խոսքերով, մոտ երեք ամիս առաջ Ռուսաստանի կառավարությունը քննարկել է «Հրազդան ՋԷԿ»-ը մի ընկերությանը հանձնելու հարցը: Այդ ընկերությունը պետք է հիմնադրեին «ՌԱՕ ԵԷՍ»-ը եւ «Գազպրոմը» համատեղ: Ներկայումս «Հրազդան ՋԷԿ»-ը հանդիսանում է ՌԴ պետգույքի կառավարման նախարարության սեփականությունը, որն էլ այն տնօրինում ու շահագործում է: ՌԴ կառավարությունը ցանկացել է այն հանձնել ի սեփականություն վերը նշված ընկերությանը: Սակայն «ՌԱՕ ԵԷՍ»-ը եւ «Գազպրոմը» «Հրազդանի ՋԷԿ»-ը վերցնելը պայմանավորում էին 5-րդ բլոկի ճակատագրով: Այսինքն՝ նրանք հավակնում էին ոչ միայն «Հրազդան ՋԷԿ»-ին, այլեւ դրա 5-րդ կիսակառույց բլոկին:

ՌԴ կառավարությունը «Հրազդան ՋԷԿ»-ը «ՌԱՕ ԵԷՍ»-ին եւ «Գազպրոմին» հանձնելու վերջնական որոշում չի կայացրել միայն այն պատճառով, որ 5-րդ բլոկը «ՌԱՕ ԵԷՍ»-ին տալու շուրջ համաձայնության չի եկել ՀՀ իշխանությունների հետ: Այլ կերպ ասած, եթե մերոնք որոշեին, որ 5-րդ բլոկն էլ են տալու ռուսներին, ապա դրա հետ ավտոմատ կերպով «ՌԱՕ ԵԷՍ»-ի եւ «Գազպրոմի» համատեղ վերահսկողության տակ էր անցնելու նաեւ ամբողջ «Հրազդանի ՋԷԿ»-ը: Եւ պետք է նկատել, որ այս տարվա մայիս-հունիսին մերոնք գրեթե որոշումը կայացրել էին, որ 5-րդ բլոկը պետք է անցնի ռուսական ընկերությանը: Դրան խանգարեց իրանական կողմի ներկայացրած առաջարկը 5-րդ բլոկի վերաբերյալ, որը մի քանի գլուխ ավելի լավն էր, քան ռուսների առաջարկը, եւ որեւէ հիմնավոր պատճառ այդ առաջարկը մերժելու համար չի գտնվել:

Բացի այդ, 5-րդ բլոկը իրանական կողմին տրամադրելու որոշման վրա մեծ ազդեցություն է ունեցել այն, որ դրանով պայմանավորված է եղել Իրան-Հայաստան գազատարի հետագա հնարավոր զարգացման հարցը: Այսինքն՝ 5-րդ բլոկը Իրանի տնօրինմանը հանձնելով՝ մերոնք երաշխիքներ են ստացել, որ Իրանը Հայաստանի էներգետիկ ոլորտում նույնքան հարմարավետ կզգա իրեն, որքան ռուսները, ինչը իր հերթին  հետագայում երաշխիք կդառնա, որպեսզի գազատարի շարունակությունը դեպի երրորդ երկրներ չխոչընդոտվի ռուսների կողմից: Թերեւս սա է պատճառը, որ, ինչպես նշում են էներգետիկայի նախարարությունում, այլեւս քաղաքական որոշում է կայացվել, որ 5-րդ բլոկը տնօրինելու են իրանական ընկերությունները:

Միեւնույն ժամանակ նույն աղբյուրները նշում են, որ մայիս-հունիսին չափազանց մեծ է եղել հավանականությունը, որ այն կդառնա ռուսական սեփականություն, պատկերավոր ասած՝ մազից է կախված եղել: Այնպես որ, այն պնդումները, թե «ՌԱՕ ԵԷՍ»-ը երբեք Հայաստանում մենաշնորհային դիրք չի գրավի, չափազանցված է հնչում: Եւ եթե այս պահին նման բան չկա, դա չի նշանակում, թե դա հնարավոր չէ երբեք: Ինչպես ասում են, երբեք մի՛ ասեք «երբեք»: Պարզապես այս դեպքում եւ այս պահին հանգամանքները դասավորվել են ոչ հօգուտ «ՌԱՕ ԵԷՍ»-ի: Եւ հայտնի չէ, թե ինչպես են դասավորվելու հանգամանքները հետագայում: Այժմ «ՌԱՕ ԵԷՍ»-ի ախորժակի ծիրում կարող է լինել միայն «Որոտանի կասկադը», որն առայժմ օտարելու հստակ ձեւակերպված մտադրություն ՀՀ կառավարությունը չի հայտնել:

Սակայն չի էլ հայտարարել, թե երբեւէ այն չի վաճառվելու: Իսկ այն, որ «ՌԱՕ ԵԷՍ»-ը մեր էներգետիկ օբյեկտները գնում է առանց նույնիսկ մակերեսային ուսումնասիրության, փաստ է: Այսինքն՝ գնում է, հետո նայում, թե ինչ է գնածը: Հենց նույն բանը տեղի ունեցավ «ՀԷՑ»-ի հետ: «ՌԱՕ ԵԷՍ»-ը, ըստ էության, գնեց «ՀԷՑ»-ը, հետո միայն այնտեղ աուդիտ իրականացրեց՝ պարզելու համար, թե ինչ է իր գնածը: Ի դեպ, աուդիտի արդյունքները, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, զարմացրել են «ՌԱՕ ԵԷՍ»-ին: Ավելի ճիշտ, տհաճորեն են զարմացրել: Դրանց արդյունքները հույժ գաղտնի են պահվում, բայց ցանցերի անգամ շարքային աշխատակիցներին հայտնի է աուդիտի ընդհանուր արդյունքը` այս տարիների ընթացքում «ՀԷՑ»-ը, մեղմ ասած, շատ մեղմ ասած, ուռճացված ծախսեր է ցույց տվել: Սա մի ավելորդ անգամ ապացուցում է, որ «ՌԱՕ ԵԷՍ»-ին այնքան էլ չի հետաքրքրում, թե ինքը ինչ է գնում Հայաստանում: «ՌԱՕ ԵԷՍ»-ի համար, ինչպես ասում են, կարեւորը բուն գործընթացն է:  

Հայկ Գեւորգյան

Տպել
522 դիտում

«Էլեկտրիկ Երեւան»-ից հայտնի ակտիվիստը դրվագ է պատմել ոստիկանությունում իր եւ Հունան Պողոսյանի հանդիպումից

Վարչական համաներում է կիրառվել 108 հազար 916 քաղաքացու նկատմամբ. Արտակ Զեյնալյան

Մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժություն`ՊԲ հյուսիսային ուղղության զորամասերի մասնակցությամբ

Նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նոր կուսակցություն է բացել եւ վստահում է Նիկոլ Փաշինյանին

Վենետիկի հանձնաժողովը հայտարարություն է ընդունել ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ

Նախագահն այցելել է Հայաստանում Գերմանիայի դեսպանություն

Հայտնի «դըմփ-դըմփ հու՛»-ն՝ Հունան Պողոսյանի մասնակցությամբ (տեսանյութ)

Հնգյակով ցուցակը զարմացրել է ՀՀԿ-ին. կուսակցությունում մասնակցության վերջնական որոշում չկա

Հիվանդին ԲԿ-ում փոխներարկվել է «Հեպտատիտ Ց» վարակ պարունակող անհամատեղելի արյուն, որի հետևանքով հիվանդը մահացել է

Վահե Գրիգորյանի ընտրության հարցը կքննարկվի հոկտեմբերի 23-ին

Հայ զինծառայողները մասնակցել են միջազգային հեղինակավոր վարժանք-մրցույթին

«Երկիր Ծիրանի»-ին դատապարտում է Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելու կառավարության որոշումը

Սերժ Սարգսյանի ընկերոջ որդու նախաձեռնությամբ պատգամավորները դիմել են Սահմանադրական դատարան

Խոշտանգում կատարելու կասկածանքով ձերբակալվել են ոստիկանության Սևանի բաժնի պաշտոնատար անձինք

Կապանի մարզադաշտը կվերանորոգվի ՀՖՖ հաշվին. Նիկոլ Փաշինյան

Երգիչ Սեբուի հոր մեքենան կանգնեցրած եւ կաշառք պահանջած տեսուչները գրավի դիմաց ազատ են արձակվել

Անչափահասի կոկորդից արմունկով սեղմած պահել են, պառկած հասցրել բաժին, ապա բազմաթիվ հարվածներ հասցրել. փաստաբան

Ինձ համար կարեւորագույն խնդիր է՝ ջարդել նարկոտրաֆիկի ողնաշարը, մեծ խմբաքանակներ են անցնում Սյունիքով. Փաշինյան

ՀՀ Թաեքվոնդոյի ֆեդերացիայում աղմուկը չի հանդարտվում

Սեւակ Միքայելյանի քարոզարշավին աշակերտների մասնակցության մասին ձայնագրությունն ուղարկվել է Կոտայքի դատախազություն