Ազնավուրի որդին ցանկանում է հաստատվել Հայաստանում

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլյա Ազնավուրը, Հայաստանում հաստատվելու ցանկություն ունի: Նա այդ մասին ասել է ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականին տված հարցազրույցում: Նա նշել է, որ Հայաստանը բացահայտել է այստեղ կատարած ճամփորդություններից հետո եւ որ կցանկանար հաստատվել այստեղ հոր նպատակներն իրագործելու համար:

«Այն  բացահայտել եմ իմ կատարած ճանապարհորդությունների ընթացքում։ Հենց առաջին այցի ժամանակ համակվեցի շատ ուժեղ զգացումով։ Հուսով եմ՝ հաստատվել Հայաստանում, որպեսզի իրականացնեմ այն ծրագրերը, որոնք հայրս նախաձեռնել էր»,- ասել է նա:

Մոտ օրերս Նիկոլյա Ազնավուրը Երեւանում ներկայացնելու է «Ազնավուր» կենտրոնի նպատակները: Ծրագրի գաղափարը Շառլ Ազնավուրի մոտ առաջացել է դեռեւս տարիներ առաջ: Նրա նպատակն է եղել ուրիշների հետ կիսվել ֆրանսերենով, երաժշտությամբ, կինոյով: Նիկոլյան կենտրոնը հանդիսավոր կերպով կբացի, հայեցակարգն ու գաղափարը հանրությանը կներկայացնի հոկտեմբերի 11-ին Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում:

«Կենտրոնի մի մասը նվիրված է լինելու հորս արվեստին, ավելի շատ ինտերակտիվ միջավայր է լինելու, այլ ոչ սովորական թանգարան: Այցելուներին ողջունելու է հորս ձայնը: Ներկայացվելու են նրա կյանքի կարեւոր շրջանները՝ սկսած ծնողների արտագաղթից մինչեւ նրա հաղթանակը բեմում: Կենտրոնը լինելու է ոչ միայն թանգարան, այլեւ մշակութային, ուսման վայր: Մենք կառաջարկենք ֆրանսերենի ուսուցում, որը հիմնված կլինի հորս ստեղծագործությունների տեքստերի վրա»,- ասել է Նիկոլյան:

Շառլ Ազնավուրը կյանքից հեռացավ հոկտեմբերի 1-ին, 94 տարեկան հասակում: Նրա հոգեհանգստի արարողությունը կայացավ հոկտեմբերի 5-ին Փարիզում՝ «Հաշմանդամների տանը»:

Տպել
29305 դիտում

ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ ակնհայտ է հեղափոխության հաղթանակը. Նիկոլ Փաշինյան

Էդուարդ Շարմազանովն աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ եւ Մոսկվա

Անհապաղ փոխեք միգրացիոն օրենքները. Դոնալդ Թրամփ

Երեւանում մեկնարկել է «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումը

Հոկտեմբերի 26-ին Հյուսիսային եւ Հարավային Կորեաների միջեւ տեղի կունենա ռազմական բանակցություններ

Ն. Փաշինյանն Անթիլիասում այցելել է Ցեղասպանության մատուռ, առանձնազրույց ունեցել Արամ Ա կաթողիկոսի հետ

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ անձն ազատ է արձակվել քրեակատարողական հիմնարկից

Քննչական կոմիտեն ընտրախախտումների վերաբերյալ երեկ 3 հաղորդում է ստացել

ՀՀԿ-ն վաղ առավոտյան Գործադիր մարմնի նիստ էր հրավիրել. քննարկումների մասին կհայտնեն ԱԺ արտահերթ նիստին

Ընտրակաշառք, կեղծ քվեաթերթիկ, քվեարկել են 1 անգամից ավելի կամ ուրիշի փոխարեն. 16 դեպքով նախապատրաստվում են նյութեր

Արմավիրի քաղաքապետ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր»-ը ներկայացնող Դավիթ Խուդաթյանը

Կապանում ՔՊ-ի թեկնածուն պարտություն է կրել, հաղթել է անկուսակցական Գեւորգ Փարսյանը

Հրազդանի քաղաքապետ է ընտրվել Սևակ Միքայելյանը՝ Սասուն Միքայելյանի որդին

Առաջին կին քաղաքապետը. Էջմիածնում քաղաքապետ է ընտրվել ՔՊ-ն ներկայացնող Դիանա Գասպարյանը

Գյումրիում ոստիկանները ծեծել են Առաքելյան եղբայրներին, տղաները կալանավորված են (տեսանյութ)

Հայաստանի մեծ մասում սկսվող շաբաթն անձրեւոտ կլինի. եղանակը՝ առաջիկա օրերին

«Սիրահարդ եմ, Երևան» խորագրով հեծանվավազքը՝ քաղաքապետ Հայկ Մարությանի մասնակցությամբ (լուսանկարներ)

Ազատամարտիկ Արթուր Կարապետյանի անվան պուրակում բացվեց Երևանի 2800-ամյակի հուշարձանը.ներկա էր քաղաքապետը

Ժամը 17-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 35.23%-ը

Սասուն Միքայելյանը չունի որևէ լծակ, պահանջում ենք մերկապարանոց հայտարարություններ չանել. Սևակ Միքայելյանի շտաբ