Կցանկանայի մեդալ նվաճել Բաքվում. Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյան

Եվրոպայի չեմպիոն ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանն (73 կգ) այդպես էլ չկարողացավ մասնակցել աշխարհի 2018 թ. առաջնությանը: Մրցաշարը սեպտեմբերի 20-27-ը կայացավ Բաքվում, իսկ հարեւան երկիրն այդպես էլ անհատական անվտանգություն հայկական պատվիրակությանը չտրամադրեց: Կարապետյանը պետք է մրցավայր մեկներ ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանի հետ: Նրանք այնտեղ պետք է լինեին ամենաուշը սեպտեմբերի 18-ին, որպեսզի հասցնեին վիճակահանությանը: Ադրբեջանը հայտնել էր, որ անվտանգություն կապահովի, սակայն, ի վերջո չարեց դա: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Կարապետյանը նշեց, որ մինչեւ վերջին րոպեն մասնակցելու հույս է ունեցել:   

«Անընդհատ խոստանում էին, որ այսօր-վաղն անվտանգությունը երաշխավորելու վերաբերյալ այդ թուղթը կլինի, եւ մենք պատրաստվում էինք: Հիանալի մարզավիճակով էի մոտեցել այդ մրցումներին: Մեկնեցինք Թբիլիսի վերջին օրը, արդեն պետք օդանավ նստեինք ու մեկնեինք Բաքու, ՀՀ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը (խմբ. Վարդան Ոսկանյան) զանգեց ու ասաց, որ չենք գնալու, քանի որ անվտանգությունը չեն ապահովում. ադրբեջանցիները չեն տալիս այն նամակը, որը մեր ԱԳՆ-ն պահանջում է: Ադրբեջանցիներն ասել են՝ ուզում եք եկեք, չեք ուզում՝ մի եկեք: Մեր ԱԳՆ-ն նման պայմանների հետ համաձայն չի եղել, եւ այդ պատճառով մեզ թույլ չտվեցին մեկնել»,- ասաց նա:

Դեռ մինչեւ աշխարհի առաջնությունը Ֆերդինանդը նշում էր, որ ցանկանում է Հայաստանի հիմնը հնչեցնել ու դրոշը բարձրացնել Բաքվում: Հիմա էլ ընդգծում է, որ պատրաստ էր գնալ, շատ էր ուզում: Վստահ է, որ պատվով կներկայացներ Հայաստանն ու ի վիճակի էր մեդալ նվաճել:

«Ոտքով էլ կգնայի, ուղղակի թույլ չտվեցին: Քաղաքականությունը չպետք է կապ ունենա սպորտի հետ: Այսպիսի պահերը շատ տհաճ են թե՛ մարզիկների, թե՛ երկրի համար: Մենք, իհարկե կորցրեցինք վարկանիշային շատ միավորներ, չնայած միավորներ դեռ կվաստակենք: Կցանկանայի Բաքվում մեդալ նվաճել: Դա իմ երազանքներից էր»,- ասաց նա:

Մարզիկը ցավում է, որ քաղաքականությունն այսպես խոչընդոտում է սպորտին: Նշում է, որ միջազգային ասպարեզում ադրբեջանցի մարզիկների հետ շփումն ու հարաբերությունները նորմալ են: Կարծում է, որ քաղաքական ամեն ինչ պետք է հեռու լինի մարզաշխարհից:

«Նորմալ հարաբերություններ են. բարեւ, ցտեսություն: Առանձնապես կոնֆլիկտներ չենք ունենում: Սա սպորտ է, սա ընտանիք է, քաղաքական ոչ մի միտք չպետք է լինի»,- ասաց նա:

Առաջիկա ծրագրերի հետ կապված Ֆերդինանդ Կարապետյանը դեռ հստակ ոչինչ չգիտի: Հանգստանալուց հետո վերսկսելու է մարզումները: Դրանից հետո մարզիչները կորոշեն՝ ինչ մրցաշարերի է մասնակցելու:

Տպել
611 դիտում

Բարձր եմ գնահատում բոլոր նախաձեռնությունները, որ եղել են Ճապոնիայի կողմից. ԱԻ նախարարը՝ Ճապոնիայի դեսպանին

N42 դպրոցի փոխտնօրենը խոստանում է նստացույց ու հացադուլ նախաձեռնել, եթե ԿԳՆ-ից աջակցություն չլինի

Լենա Նազարյանը պարզաբանում է, թե ինչու պետք է առաջադրել վարչապետի թեկնածու և չընտրել նրան

Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի գլխավորած աշխատանքային խումբը մեկնել է Մոսկվա

Վանաձորցի տղամարդը սեփական տանը տարբեր ապրանքանիշի հարյուրավոր օղիներ է կեղծել, վաճառել (տեսանյութ)

Գեղհովիտ գյուղի գերեզմանատան վեճն ավարտվել է դանակահարությամբ, հարվածել են տուժողի պարանոցին

Վերջին տարիներին ՏՏ-ն և ինժեներական ոլորտը աճի մեծ թափ են հավաքել. Հակոբ Արշակյան

Նախագահը չի ստորագրի ԱԺ աղմկահարույց օրենքը, կդիմի Սահմանադրական դատարան՝ պարզաբանելու համար

Հակառակորդի կրակոցից Արցախում 19-ամյա զինվոր է վիրավորվել, վիճակը գնահատվում է բավարար

Աջ ղեկով մեքենաների հայ վարորդներին Վրաստանի ՄԻՊ-ը պատրաստ է իրավական աջակցություն ցուցաբերել

Դպրոցականներն օտար լեզուներն ավելի լավ են սովորում, քան հայերենը. ԳԹԿ գնահատման արդյունքները

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը՝ Եվրոպայի արծաթե մեդալակիր

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչին

«Շենգավիթ» ԲԿ տնօրինությունը պարզաբանումներ է ներկայացրել նորածնի մահվան վերաբերյալ

Լոռու մարզի դատախազը արձանագրված կոռուպցիոն չարաշահումների հարցով դիմել է մարզպետին

Ինչո՞ւ է Վարդան Սարգսյանը հարցնում՝ որ հնդիկ դերասանին հայերը կուզենային տեսնել ՀՀ-ում

Սիրիահայերի հիմնախնդիրները՝ ուշադրության կենտրոնում

Խնայված ֆինանսական միջոցները կուղղվեն սակագների նվազեցմանը. Գարեգին Բաղրամյան

Վեճ՝ Բրյուսովի անվան համալսարանի երկու ուսանողուհիների միջեւ. մեկը մյուսի երա՞կն է կտրել

Սաշիկ Սարգսյանի որդու գործով տուժողին բերման ենթարկելու որոշում կայացվեց