Այս պահին գոյություն ունեցող սցենարը հրաժարականն է. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի հրաժարականին, Ազգային ժողովի լուծարմանն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը շատ քիչ ժամանակ է մնացել: Վերջին մի քանի օրերի ընթացքում վարչապետի եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցած բանակցությունների եւ երկխոսության արդյունքում ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ, ինչից էլ ենթադրելի է, որ հանգուցալուծումը հեռու չէ:

Այս շրջանում ինտրիգը շարունակում է մնալ այն, թե Ազգային ժողովը իրավունքի ուժով արձակելու համար ինչ տարբերակներ են ընտրվելու: Հավանական ճանապարհները, որ քննարկվում են, երկուսն են՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւ Սահմանադրությունում համապատասխան փոփոխությունները, որով հնարավոր կլինի խորհրդարանը ցրել պատգամավորների որոշմամբ:

Քաղաքական վերջին զարգացումներից հետո կարող ենք ենթադրել, որ արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պարագայում: Նման ենթադրություն անելու համար կա առնվազն երկու ուշագրավ հանգամանք: Նախ այն, որ հոկտեմբերի 8-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի եւ վարչապետի միջեւ ստորագրվեց հուշագիր: Փաստաթղթի համաձայն՝ ԲՀԿ-ն վարչապետի հրաժարականի դեպքում չի առաջադրելու նոր թեկնածու եւ չի սատարելու որեւէ այլ թեկնածուի: Արդեն հոկտեմբերի 9-ին հայտարարությամբ հանդես եկավ «Հանրապետական» կուսակցությունը, որից պարզ դարձավ, որ նրանք եւս վարչապետի թեկնածու չեն առաջադրելու: Բացի այս նաեւ ՀՀԿ-ի 17 եւ ԲՀԿ-ի մեկ պատգամավոր ստորագրությամբ հաստատեցին՝ կողմ են, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները տեղի ունենան դեկտեմբերին:

Նիկոլ Փաշինյանը իր հրաժարականի պարագայում խորհրդարանի արձակման տարբերակի հետ կապված հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ զրույցում ասել էր, որ դա վերջնական տարբերակ չէ: «Տեսնում եմ, որ շատ մեծ հանրային անհանգստություն կա դրա կապակցությամբ: Ես չեմ ուզում նմանվել այն իշխանություններին, որոնց հանրությունը երկար տարիներ պահանջում է հրաժարական տալ, եւ նրանք համառորեն հրաժարական չեն տալիս, եւ հիմա էլ, եթե հանրությունը պահանջում է հրաժարական չտալ, եւ իշխանությունը համառորեն չի տալիս, պետք է այնպես անենք, որ այս իրավիճակը լինի բոլորին հասկանալի՝ իր բոլոր նրբություններով»,- նշել էր վարչապետը եւ միաժամանակ հայտնել, որ հրաժարականն անհրաժեշտ է «բարիկադային ռեժիմից» աշխատանքային ռեժիմին անցնելու համար:

Ի դեպ, հոկտեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հանդիպել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ: Նրանք քննարկել են ՀՀԿ-ի այն հայտարարությունը, որ ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրելու: Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ արտահերթ ընտրությունների հետ կապված որեւէ սցենարային փոփոխություն չի եղել: Այսինքն՝ ընտրությունները տեղի են ունենալու 2018 թվականի դեկտեմբերին: Լրագրողի հարցին՝ պատրաստվո՞ւմ է հրաժարական տալ, որից հետո երկու անգամ վարչապետ չի ընտրվի եւ խորհրդարանը կլուծարվի, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Այո, ըստ էության, այս պահին գոյություն ունեցող սցենարը դա է»: Լրագրողի դիտարկմանը՝ ե՞րբ է պատրաստվում հրաժարականը ներկայացնել, վարչապետն արձագանքեց. «Դա մի քիչ հաշվարկի հարց է»:

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցից մի քանի ժամ անց նրա մամուլի խոսնակ Արման Եղոյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե արդեն հստակեցվա՞ծ է, որ վարչապետի հրաժարականը վերջնական տարբերակն է, նշեց. «Վարչապետի հրաժարականն ամենահավանական տարբերակն է»:

Վարչապետի խոսնակը որեւէ հստակ օր չնշեց, թե Նիկոլ Փաշինյանը երբ է պատրաստվում հրաժարական տալ: Սակայն նշեց, որ առաջիկա շաբաթների ընթացքում չի բացառվում նման որոշում կայացվի: «Եթե ընտրությունները պետք է կայանան դեկտեմբերին, ապա հրաժարականը մոտավորապես պետք է լինի սպասվող շաբաթների ընթացքում, եթե ընտրությունները կայանալու են հրաժարականի ճանապարհով: Օրվա ճշտությամբ կդժվարանամ ասել»,- նշեց նա:

Որպես այդպիսին վարչապետի հրաժարականի դեպքում վտանգ ինչ-որ չափով կարող է հանդիսանալ ԱԺ կանոնակարգ օրենքում տեղի ունեցած վերջին աղմկահարույց փոփոխությունը: Սակայն, այն ընդունվել է ԱԺ-ի մեծամասնության կողմից, բայց չի հաստատվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից: Նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը «Հայկական ժամանակ»-ին փոխանցեց, որ նախագահն օրենքը պետք է հաստատի 21 օրվա ընթացքում, որի ժամկետը դեռ չի լրացել: Նրա խոսքով՝ այս պահին իրավաբաններն աշխատում են վիճահարույց օրենքի դրույթների ուսումնասիրության վրա:

Անդրադառնալով արտահերթ ընտրությունների անցկացման գործընթացին՝ նշենք, որ վարչապետի հրաժարականից հետո երկու անգամ՝ յոթօրյա ժամկետներում Ազգային ժողովը պետք է գումարի հատուկ նիստ, որի ընթացքում փորձի ընտրել վարչապետ: Այս նիստերում վարչապետ չընտրվելու դեպքում Ազգային ժողովը լուծարվում է իրավունքի ուժով: Սահմանադրության 92-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ԱԺ արտահերթ ընտրությունն անցկացվում է ԱԺ-ի արձակվելուց ոչ շուտ, քան 30, եւ ոչ ուշ, քան 45 օր հետո: Սահմանված այս ժամկետներից ենթադրվում է, որ Նիկոլ Փաշինյանը կարող է հրաժարական տալ ամենաուշը հոկտեմբերի վերջին:

Ի դեպ, իշխանական կուլիսներում արդեն ընտրությունների օր է նշվում դեկտեմբերի 9-ը եւ ենթադրվում է, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին հաջորդող օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա:

Տպել
3892 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)