Նախարար Մնացականյանը Կամբոջայի փոխվարչապետին է ներկայացրել ՖՄԿ–ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Հոկտեմբերի 10-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած Կամբոջայի Թագավորության փոխվարչապետ Հոր Նամհոնգի հետ:

Նախարար Մնացականյանը բարձր գնահատեց միջազգային հարթակներում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ առկա սերտ համագործակցությունը, որը լավ հիմք է երկկողմ օրակարգի առաջմղման համար: Այդ առումով որպես առաջնային քայլ զրուցակիցներն ընդգծեցին արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու մասին Նյու Յորքում ստորագրված փոխըմբռնման հուշագիրը:

Հայաստանի ԱԳ նախարարը նշեց, որ Հարավարևելյան Ասիայի տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների առավել զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում է, և այդ առումով լիարժեք կիրառվում են բազմակողմ ձևաչափերի ընձեռած հնարավորությունները:

Երկուստեք կարևորվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը՝ որպես լավ հարթակ անդամ պետությունների միջև կապերի առավել ամրապնդման համար: Այս համատեքստում մտքեր փոխանակվեցին ՖՄԿ 17-րդ գագաթաժողովի աշխատանքային ծրագրի, ներկայացվելիք փաստաթղթերի, ինչպես նաև հարակից միջոցառումների վերաբերյալ:

Նախարար Մնացականյանը իր զրուցակցին ներկայացրեց կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Տպել
356 դիտում

Դերասաններ կան, որ ինձ հետ չեն շփվում. Իրինա Հարությունյանը վերադարձել է Ստանիսլավսկու թատրոն

ԵՊԼՀ ուսխորհրդի չհրկիզվող պահարանից գտնվել է Հանրապետական կուսակցության 56 անդամատոմս

Մոտ 10 մարդ՝ մեկ հիվանդասենյակում. հոգեբուժական կենտրոնում նաեւ երգում են, պարում

Այն, ինչ կորոշի Դաշնակցությունը, կարտահայտի ժողովրդի տրամադրությունը. պատգամավորը՝ վարչապետի հետ բանակցությունների մասին

Մենք խնդիրներ ունենք, բայց ԲՀԿ-ի համար վատ ժամանակներ չեն. Նաիրա Զոհրաբյան

Նախագահը Ստեփանակերտում ներկա է գտնվել «Բերքի տոն» տոնավաճառին

Դոնի Ռոստովում հայ գործարարի նկատմամբ սպանության փորձ է կատարվել․ 7 կրակոց է արձակվել

Նման պայմաններում ներդրումներ չեն կարող լինել․ տնտեսավարողը դիմել է ՊԵԿ նախագահին

Charlie Hebdo-ն Ազնավուրի մահվանը նվիրված ծաղրանկար է հրապարակել․ շանսոնյեի ընտանիքը վրդովված է

«Իմ քայլը» դաշինքի անդամներից երեքը հրաժարվել են Երեւանի ավագանու մանդատից

Արքայազն Հարին ու Մեգան Մարքլը երեխայի են սպասում

Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի

Վնասի չափը կազմում է 316 000 դրամ․ հարուցվել է քրգործ՝ ապօրինի որս կատարելու դեպքի առթիվ

«Ռոյալ Արմենիան» քայլեր է ձեռնարկում իր արդարացման ուղղությամբ. հաղորդում է ներկայացրել փորձագետների դեմ

ԵԽԽՎ-ում Մեծամորի ատոմակայանը փակելուն ուղղված Բաքվի հերթական սադրանքը չի ստացվել․ Հովհաննիսյան

Ֆրանսիական Poma ընկերությունը ցանկանում է Հայաստանում նոր լեռնադահուկային գոտի հիմնել

Կրակոցներ ԱՄՆ Գլենդելի հայկական ռեստորանի մոտ․ կա զոհ եւ վիրավոր (տեսանյութ)

Իրավունքները պետք է լինեն պաշտպանված՝ անկախ տարածքի քաղաքական կարգավիճակից. ՄԻՊ-ն այցելել է Արցախ

Մոսկվայում Արա Բաբլոյանը հանդիպել է ՌԴ Պետական դումայի նախագահի հետ

Գնաճի տեմպերը սեպտեմբերին ավելացրել են․ ԿԲ-ն վստահեցնում է՝ մտահոգվելու կարիք չկա