Արդարադատության նախարարն ու ՔԿԾ պետը տեղում ծանոթացել են «Գորիս» ՔԿՀ-ի խնդիրներին (լուսանկարներ)

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը եւ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը հերթական այցով «Գորիս» քրեակատարողական հիմնարկում էին: Վերջիններս շրջայց կատարեցին քրեակատարողական հիմնարկում, որի ընթացքում եղան կարճատեւ եւ երկարատեւ տեսակցությունների սենյակներում, գրադարանում, զբոսահրապարակում, պահեստում, ճաշարանում, ծանոթացան դատապարտյալների համար պատրաստվող սննդի որակին եւ ճաշացանկին, բնակելի գոտու խցերում հանդիպեցին դատապարտյալների հետ, խոսեցին նրանց հուզող հարցերի շուրջ:Տեղում քննարկվեցին վերհանված որոշ առաջնահերթ խնդիրներ եւ վերջիններիս լուծման ուղիները, այդ թվում՝ հետագայում Սյունիքի մարզում «Գորիս» քրեակատարողական հիմնարկին փոխարինող նոր, միջազգային չափանիշներին համապատասխան հիմնարկ կառուցելու հարցը, ինչի կապակցությամբ այցելեցին Խնձորեսկում Ծառայության կողմից ձեռք բերված հողատարածք:Այցի շրջանակներում Արդարադատության նախարարը եւ Ծառայության պետը «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամի տնօրեն Մարատ Սեւոյանի ուղեկցությամբ եղան «Գորիս» քրեակատարողական հիմնարկի «Մեղրի» տեղամասում, որտեղ պահվող դատապարտյալները զբաղվում են այգեգործությամբ, մասնավորապես նռան եւ խաղողի այգիների մշակմամբ: Այցելության նպատակն էր տեղում ծանոթանալ տեղամասի խնդիրներին: Նռան եւ խաղողի այգիներում շրջելուց հետո ուսումնասիրելու նպատակով եղան նաեւ Նռնաձոր գյուղում գտնվող «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամին պատկանող մրգի պահածոների արտադրամասում: Դատապարտյալներին աշխատատեղերով ապահովելու նպատակով տեղում քննարկվեցին արտադրամասի վերագործարկման, ժամանակակից տեխնիկայով վերազինման հեռանկարները:

Տպել
1072 դիտում

Ն. Փաշինյանին շնորհավորական հեռագիր է հղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վ. Սեմերիկովը

Սենատը հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնում նշանակվել է Արման Հովակիմյանը

Կենդանաբանական այգում ուսումնասիրությունների արդյունքները կներկայացվեն հանրությանը. Վիրաբյան

ԱՄՆ-ի «Հայ դատի» հանձնախումբը պաշտոնյաներին կոչ է արել չխուսափել «Ցեղասպանություն» բառն օգտագործելուց

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Ձեր օրինակը կարող է վարակիչ լինել. Մարիան Ստրեյֆ-ֆելլերը՝ Աննա Հակոբյանին (լուսանկարներ)

Բուռն պայքար ու հաղթանակ. Հարություն Ուռուտյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ու Սասուն Միքայելյանին

Իսակովի պողոտայում 4 մեքենա է այրվել. կան տուժածներ

Լրագրողին ծեծի ենթարկելու մեջ մեղադրվող ոստիկանները դատապարտվել են տուգանքի

ՀՀԿ-ն գնաց, մնաց ՀՀԿ-իզմը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը դեկտեմբերի 6-ին չի լուծվել և չէր կարող լուծվել. Եղոյանը արձագանքում է Նազարբաևին

ԵՊԲՀ դիպլոմը կճանաչվի Շրի Լանկայի բժշկական խորհրդի կողմից

Գյումրու 102-րդ ռազմակայանի զինծառայողին կալանավորել են

Մահացածները եղել են մարդատար ավտոմեքենայում. մանրամասներ Սյունիքի ավտովթարից

Ղազախստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանն իր հավատարմագրերը հանձնեց ՂՀ նախագահին

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ

Իրական ընդդիմությունը ԱԺ-ից դուրս է ձեւավարվելու. ինչպես են պայքարելու արտախորհրդարանական ուժերը

ՀՀ ՊՆ է այցելել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պատվիրակությունը

Նազարբաեւը Բելառուսի թեկնածուին աջակցությունն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում