Վարչապետը դիմավորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի մասնակիցներին

Երեւանում այսօր մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկին Աննա Հակոբյանը, ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկայել Ժանը եւ նրա ամուսինը մինչ գագաթնաժողովի պաշտոնական բացումը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դիմավորել են Հայաստան ժամանած ֆրանկոֆոն երկրների պատվիրակությունների ղեկավարներին: Այնուհետեւ տեղի է ունեցել պատվիրակությունների ղեկավարների համատեղ լուսանկարահանման արարողություն:

Գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից մարվել է մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» թեմային: 

Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել 84 երկրի պատվիրակություն: Գագաթնաժողովին մասնակցում է 38 երկրի ղեկավար:

Հոկտեմբերի 11-12-ը Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի օրակարգում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հարցն է: 

Գագաթնաժողովի թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրեւ խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»: Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի լոգո ընտրվել է նուռը՝ ի  նշան ֆրանկոֆոն ողջ տարածքի խաղաղության եւ բարգավաճման։

Տպել
231 դիտում

Փաշինյանն Արմավիրում մասնակցելու է «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածուի նախընտրական հանրահավաքին

Այսբերգի երևացող կողմն է․ Փաշինյանը ներկայացրել է սպորտի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին

Բուռն քարոզարշավ Կապանի քաղաքապետի արտահերթ ընտրություններից առաջ. կրիմինալն ընդդեմ ՔՊ-ական թեկնածուի՞

Մենք լավագույնն անում ենք սիրիահայերի ինտեգրման համար. Մխիթար Հայրապետյան

Սերժ Սարգսյանը շատ հարգանքով է ընդունել իմ որոշումը. Կոստանյանը Փաշինյանին գովելուց հետո հանդիպել է Սարգսյանին

Ազգային ժողովում Մարտի 1-ի զոհերի հարազատներին փոխհատուցելու օրենքի նախագիծը չքննարկվեց

Վրացական «Իբերիա» հեռուստաընկերությունը դադարեցրել է հեռարձակումը. մեղադրում են կառավարությանը

Ուկրաինայում Սու-27 կործանիչի վթարից զոհվել է երկու օդաչու

ԱԺ-ն քննարկում է աջ ու ձախ կալանք դնելու ԴԱՀԿ-ի լիազորությունը սահմանափակելու հարցը

Հրդեհ Թբիլիսիում. այրվում է փախստականներով բնակեցված տունը

Սահմանախախտման երրորդ դեպքը հայ-թուրքական սահմանին. ձերբակալվել է սահմանախախտների խումբ

Հովիկ Աբրահամյանի եղբայր Ջոնիկը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Գյուղատնտեսության ոլորտում մենք լուրջ խնդիրներ ունենք. Փաշինյանը ներկայացրել է նորանշանակ գյուղնախարարի պաշտոնակատարին

Հեռացող դեսպանի հայտարարությունը կարող ենք համարել հեռացող դեսպանի հայտարարություն. Փաշինյանը՝ Միլսին

Նա իրեն օրենքից վեր է դասում. Թրամփը մտահոգված է Կոնգրեսի առաջիկա միջանկյալ ընտրություններով

Մարգվելաշվիլին կտրականապես դեմ է երկրում կանեփի արտադրության եւ մարիխուանայի արտահանման գաղափարին

Խոշոր հրդեհ Աբովյանի հանրակացարանում. տարհանվել է 60 բնակիչ, 3-ը հոսպիտալացվել է

Հայաստանը 3 մեդալ է նվաճել Սամբոյի աշխարհի պատանի երիտասարդների, աղջիկների առաջնությունում

Շարունակվում է Վարդենիս-Սոթք ճանապարհահատվածի հիմնանորոգումը

Աշխարհում չկա մի երկիր, որ այլ երկրի համար սահմանները կփակի և չի բացի. թուրք դեսպանը՝ ադրբեջանցիներին