ԱԱԾ-ն պարզում է Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանող բարձրակարգ հյուրանոցների կառուցման ֆինանսավորման աղբյուրները

11/10/2018 schedule11:50

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ինչպես հայտնում են ԱԱԾ-ի մամուլի ծառայությունից, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացված նախնական տվյալների համաձայն, Արմեն Ավետիսյանը, 2001 թվականից զբաղեցնելով ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնը, իր հետ գործնական կապերի մեջ գտնված անձանց հետ համատեղ ձեռնարկել և հիմնականում կանխիկ գումարներով ֆինանսավորել է Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի կառուցումը: Իր և մյուսների մասնակցությունը, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրը քողարկելու նպատակով հյուրանոցի կառուցումը վերագրվել է Կիպրոսի օֆշորային գոտում հիմնադրված «Ռիվերհիլ Հոլդինգս» ՍՊ ընկերությանը` հանրությանը այդկերպ մոլորեցնելով, թե հյուրանոցի կառուցման համար ծախսված միլիոնավոր ԱՄՆ դոլարներն իբր ՀՀ-ում օտարերկյա ներդրում են: Արմեն Ավետիսյանն անձամբ վերահսկելով շինարարական աշխատանքների ընթացքը, իր պաշտոնական դիրքն օգտագործելով, առանձին դեպքերում նաև նպաստել է հյուրանոցի կառուցման ընթացքում ծագած տարաբնույթ խնդիրների լուծմանը:

Հատկանշական է, որ օտարերկրյա ներդրումներով հյուրանոցը կառուցված լինելու փաստարկն ավելի համոզիչ դարձնելու համար 2005 թվականին հյուրանոցի բացման արարողության ժամանակ հանրությանը, որպես օտարերկրյա ներդրող ներկայացվել է իրականում այդ ընկերության գործունեության հետ որևէ կապ չունեցող Լիբանանի քաղաքացու, ով որոշ ժամանակ նույն հյուրանոցում աշխատել է ընդամենը որպես տնօրեն:

Այնուհետև, ընդլայնելով հյուրանոցային բիզնեսը` նույն կազմակերպության անունից 2010-2012 թթ. Ծաղկաձորում կառուցվել է «Գոլդեն Փելես» հյուրանոցը: 2012 թվականին վերը նշված երկու հյուրանոցների սեփականատեր դարձել է Անգլիայի Դուգլաս քաղաքում հիմնադրված «Գոլդեն գրուպ լիմիտեդ» ՓԲԸ-ն, որի 100 տոկոս բաժնետեր հանդիսացել է Արմեն Ավետիսյանի որդին՝ Արտաշես Ավետիսյանը:

Հետագայում` 2018 թվականին, Արմեն Ավետիսյանի և նրա որդու կողմից Երևանի Հյուսիսային պողոտայում հիմնադրվել է երրորդ` «Գոլդեն փելես բուտիկ» հյուրանոցը:

Ի դեպ, վերոնշյալ երեք հյուրանոցների շուկայական ընդհանուր արժեքը 2016 թվականին գնահատվել է շուրջ 90 մլն ԱՄՆ դոլար:

Կատարվում է նախաքննություն: Քրեական գործի շրջանակներում իրականացվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և անհետաձգելի քննչական գործողություններ` հյուրանոցների կառուցման համար ներդրված միլիոնավոր դոլարների ծագման իրական աղբյուրը, փաստացի ներդրողներին և հնարավոր մյուս սեփականատերերին պարզելու ուղղությամբ:

Տպել
2783 դիտում

ՀԱՊԿ-ի ներսում տեղի է ունեցել շատ լուրջ խոսակցություն, որը ստեղծման օրվանից տեղի չի ունեցել. Փաշինյան

Բոլթոնը եկավ, առաջարկ եղավ, մենք հնարավորություն չենք տեսնում. Փաշինյանն՝ ԱՄՆ-ից զենք գնելու մասին

Պետք չէ անհարկի քաղաքականացնել. Փաշինյանը՝ Գյումրիում սպանված կնոջ մասին

Քառօրյա պատերազմի վերաբերյալ կարդացել եմ տասնյակ էջերով գաղտնի նյութեր, հետախուզության նյութերի բացակայություն չի եղել

Նախիջեւանի դիրքերի տեղաշարժերի 95 տոկոսը տեղի է ունեցել 2018 թվականի փետրվար-մայիս ամիսներին. Փաշինյան

Փախուստի փորձ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից. մեղադրանք է առաջադրվել 8 անձի

Փաշինյանը՝ Լուկաշենկոյի այն հայտարարության մասին, թե ինչու Պուտինին բան չի ասում Ադրբեջանին զենք վաճառելու համար

Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը հրաժարական տվեց

Թեւակոխում ենք առավել ինտենսիվ եւ ընդարձակ ծրագրերի կազմման ու իմպլեմենտացման փուլ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ՀՀ ոչ մի կառավարություն Ղարաբաղի հարցում այդքան թափանցիկ չի եղել, որքան մեր կառավարությունը․ Փաշինյան

Նրանք ՊԲ հնաբնակներ են. Փաշինյանը՝ Արցախի ՊԲ-ում տեղի ունեցած փոփոխությունների մասին

2018-ին ոչ մի անգամ չեմ հանդիպել ֆեդերացիայի նախագահի հետ. Ստեփանյանի քննադատությունը

Կրեմլում անհանգիստ են ԱՄՆ-ի ֆինանսավորած լաբորատորիաներով

Գլխավոր հատակագիծ. ամեն հայի հույսի տուն...

Դեբեդավանի դպրոցի տնօրենն իր հրազատներին տեղավորել է աշխատանքի եւ սեփականացրել դպրոցը․ նամակ՝ Փաշինյանին

Վանդալիզմը Երեւանում. Բուզանդը դիմադրում է հացադուլով

Բուհական. արտահե՞րթ, թե՞ հերթական ռեկտորներ

Կանխվել է «Լուսակերտ» ՍՊԸ-ի կողմից կեղծարարության միջոցով սննդամթերքի ներկրման փորձը․ ՍԱՏՄ

Հանրային ռադիոյում լուրեր են պտտվում, որ տնօրենը հրաժարական է տվել. Մարկ Գրիգորյանը դեռեւս չի մեկնաբանում

Վրաստանի ընդդիմությունն ընտրությունների արդյունքների չեղարկման պահանջով կդիմի ՄԻԵԴ