Լեւոն Հայրապետյանը մահից առաջ զանգահարել եւ հայտնել էր իրեն թունավորելու կասկածների մասին․ Պարգեւ Սրբազան

Ռուսաստանաբնակ հայ բարերար ու գործարար Լևոն Հայրապետյանը մահից առաջ զանգահարել և հայտնել էր իրեն թունավորելու կասկածների մասին։ Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում հայտարարել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը (Պարգև Սրբազան)։

Ռուսական «Կոմերսանտ» թերթի փոխանցմամբ՝ ՌԴ քննչական կոմիտեն կուսումնասիրի գործարար և բարերար Լեւոն Հայրապետյանի մահվան թունավորման վարկածը: Ըստ աղբյուրի՝ մահանալուց առաջ Հայրապետյանը իրեն թունավորելու մասին տեղեկացրել էր եղբորը և Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին:

Արդյո ՞ք եղել է նման բան. հարցի կապակցությամբ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ասել է, որ մահից առաջ՝ հոկտեմբերի 17-ի երեկոյան, Լևոն Հայրապետյանը զանգահարել էր և հայտնել իրեն թունավորելու կասկածների մասին:

«Երբ նա զանգահարեց ինձ, հազիվ էր խոսում, ձայնն էլ մի տեսակ էր: Նրան հարցրի, թե ինչ է պատահել, ասաց, որ շաքարն է իջել: Այնուհետև հարցրի, թե ինչպես է իրեն զգում, նա էլ ասաց, որ կասկածում է, որ իրեն թունավորել են: Ինձ թվաց, թե նա ուղղակի բանտային կյանքից հուսալքված է, փորձեցի անգամ գոտեպնդել»,- նշել է Պարգև Սրբազանը՝ ավելացնելով, որ իրենց խոսակցությունից ժամեր անց հայտնի է դարձել մեծ բարերարի մահվան բոթը:

Հիշեցնենք, որ Լևոն Հայրապետյանը մահացել է 2017 թվականի հոկտեմբերի 18-ին 68 տարեկան հասակում, Մոսկվայից 750 կմ հեռու գտնվող Մորդովիայի քրեակատարողական հիմնարկում: Այդ կապակցությամբ Sobesednik.ru-ն գրել էր, որ նախօրեին վատացել էր նրա ինքնազգացողությունը, սակայն Հայրապետյանին այդպես էլ չեն տեղափոխել հիվանդանոց։

Դեռ այս տարվա մայիսին Rosbalt.ru-ն, հղում անելով Հայրապետյանի հարազատներին գրել էր, որ բանտից ազատ արձակվելուց մի քանի օր առաջ 2 անհայտ տղամարդիկ նրան փոխանցել են բժշկական փաթեթ, որի պարունակությունը նա ընդունել է այնպես, ինչպես իր նախորդ դեղորայքը, սակայն անսպասելի նրա վիճակը կտրուկ վատացել է:

Երբ Լեւոն Հայրապետյանի հարազատները նրա մահից հետո սկսել են զբաղվել նրա կտակի հարցերով, թունավորելու հնարավոր շարժառիթները եւս պարզվել են: Գույքի հաշվարկի ժամանակ պարզ է դարձել, որ Հայրապետյանը ահռելի ունեցվածքի տեր է եղել, նրա ունեցվածքը գերազանցել 1 միլիարդ դոլարը:

Բիզնեսմենի հարազատները դիմում են ներկայացրել ՌԴ Քննչական կոմիտեի Մորդովայի ենթամաս՝ հնարավոր թունավորման հանգամանքները պարզելու համար, սակայն մի քանի անգամ մերժվել է գործը, դեռեւս հետմահու փորձաքննություններ չեն անցկացվել ու ապացույցները վերացված չեն:

Հարազատները ամեն գնով ցանկանում են պարզել իրականությունը՝ փորձելով հասնել նրան, որ գործով զբաղվի քննչական կոմիտեի կենտրոնական բաժինը:

Տպել
10513 դիտում

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան