Երեւանը եւ երեւանցիները. Արմեն Ջիգարխանյանը` մեր մայլից

11/10/2018 schedule17:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հոկտեմբերի 7-ի համարում

Օրերս լրացավ Արմեն Ջիգարխանյանի 70-ամյակը: Իր համար` ոչ թե հոբելյան, այլ ընդամենը կլոր տարեթիվ, որ նշել է ընտանեկան միջավայրում` ԱՄՆ-ում` կնոջ` նախկին դերասանուհի Տատյանա Վլասովայի եւ իրենից անբաժան Ֆիլ (Ֆիլոսոֆ) կատվի հետ: Մեծ դերասանը ծնվել է Երեւանում, ուր եւ ապրել է մինչեւ 1975 թվականը: Այստեղ դեռ նրան անձամբ ճանաչողներ եւ նրա հետ շփված մարդիկ կան: Արմեն Ջիգարխանյանի միակ հարազատը Երեւանում նրա եղբայրն է, որը թեեւ արյունակից չէ, սակայն նրանց ջերմ հարաբերությունները չեն սառել նույնիսկ ժամանակի եւ տարածության ներգործությունից: Իսկ նշանավոր դերասանի երեւանյան կյանքի մասին եղբայրն այսպես է պատմում.

«Երբ Արմենի հայրն ընտանիքից հեռացավ, մայրը` Ելենա Վասիլեւնա Բերյանը, որը Մինիստրների սովետում աշխատում էր որպես մեքենագրուհի, ամուսնացավ իմ հոր` Աշոտ Կարապետյանի հետ, որը հասարակ պետական ծառայող էր` հաշվապահ: Բնակվում էինք Սպանդարյան փողոցի վրա գտնվող մի փոքրիկ` ընդամենը մեկ սենյակ ունեցող տան մեջ, որի դուռը բացվում էր անմիջապես փողոցի վրա: Արմենն աշխույժ խառնվածքով, նախաձեռնող երեխա էր: Սովորում էր Չկալովի անվան դպրոցում (ներկայումս` Երեւանի թիվ 23 դպրոցը, որ գտնվում է Սարյան փողոցի վրա), որտեղ շատ մտերիմ էր Էդմոնդ Քյոսայանի հետ: Միասին սիրում էին «կապուստնիկներ» կազմակերպել: Զբաղվում էր թեթեւ ատլետիկայով, Հայաստանի պատանիների չեմպիոն էր:

Պաշտում էր բեմը, դերասանի մասնագիտությունը եւ մեկնեց Մոսկվա` դիմելու ԳԻՏԻՍ, սակայն հայերենի խիստ արտահայտված առոգանության պատճառով չընդունվեց: Վերադառնալով` ընդունվեց Երեւանի թատերական ինստիտուտ` Արմեն Գուլակյանի կուրս, որին մինչեւ օրս միայն երախտագիտությամբ է հիշում: Սովորելուն զուգահեռ Արմենն աշխատում էր Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում եւ եթե նույնիսկ փորձից կեսգիշերին վերադառնար, աղմուկով մտնում էր տուն, բոլորիս արթնացնում ու պատմում օրվա բեմական անցուդարձը, մեզ համար անպայման դերը փորձում, տեքստերն արտասանում: Իր` անգամ ամենափոքրիկ դերի մասին այնպես էր պատմում, որ կարծես ներկայացման ամենակարեւոր դերը լիներ: Պատմում էր հումորով, հաճույքով, մենք էլ հաճույքով լսում էինք: Շատ էր սիրում մորը, բայց մայրիկ չէր ասում, այլ` «Վասիլո»: Երբեմն հարցնում էր. «Վասիլո ջան, ո՞նց ես, է»: Մայրը պատասխանում էր. «Է՜, Արմեն ջան, մեռնում եմ, մեռնում»: «Դու մեռնող չե՜ս»,- կատակի էր տալիս տղան»:

Արմեն Ջիգարխանյանը հայտնի է իր կատակասիրությամբ: Կյանքի հասցրած հարվածներն անգամ նրան չեն զրկել այդ «շնորհից»  (առաջին կնոջից ունեցած իր միակ դստեր կորուստը չափազանց ծանր հարված էր Ջիգարխանյանի համար): Հաճույքով է ընկերների հոգու հետ խաղում, ինչը նրանք ընդունում են որպես սիրո արտահայտություն եւ չեն նեղանում: «Եթե Արմենը մեկի հոգու հետ խաղում է, ուրեմն` սիրում է նրան», - ասում է Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը: Ի դեպ, հենց այս թատրոնում է ապագա մեծ դերասանը խաղացել բեմական իր առաջին եւ միակ հայերեն դերը: Դա «Հանուն հեղափոխության» ներկայացման մեջ Լենինի դերն էր:

Երեւանում Արմեն Ջիգարխանյանի ապրած երկրորդ տունը եղել է Լենինի (այժմ Մաշտոցի) պողոտայի թիվ 3 շենքում` «Պրոսպեկտի» շուկայի հարեւանությամբ, Ձկան խանութի դեմդիմաց: Կոմունալ մի բնակարան, ուր տեղափոխվել են 50-ական թվականներին: Գինոսյանների ընտանիքը, ում հետ կոմունալ հարեւանությամբ ապրել է Արմեն Ջիգարխանյանի ընտանիքը, դեռեւս բնակվում է այնտեղ եւ ջերմորեն հիշում ու կարոտում դերասանին: Տիկին Սուսաննա Գինոսյանը պատմում է, որ երկար տարիներ միասին ապրել են հարազատների պես: Հիշում է` ինչպես էր Արմենը դերասան-ռեժիսոր ընկերների հետ տուն գալիս եւ, երբ մայրը տանը չէր լինում, ինքն էր նրանց համար սեղան գցում, հյուրասիրում:

«Իսկ երբ նա ներկայացման փորձերից հոգնած էր գալիս, երեխաները ըմբռնումով մեր սենյակն էին քաշվում ու սսկվում, որ նա կարողանար հանգստանալ»,- ասում է տիկին Սուսաննան: Երկար տարիներ (նաեւ Ջիգարխանյանի Մոսկվա մեկնելուց հետո) նրանք ընտանիքներով գրեթե միմյանց հետ ապրելով` միշտ հաշտ ու համերաշխ են եղել: Արմենը մոր եւ Սուսաննայի մտերմությունը հաճախ էր բացատրում նրանց հայրենակից լինելով. երկուսն էլ թիֆլիսցի էին: Ասում են, թե Արմեն Ջիգարխանյանը զգում էր, որ ինքը տաղանդավոր է ու միշտ մտածել է, որ Մոսկվան իրեն դրսեւորվելու լայն հնարավորություններ կընձեռի: Եվ այնտեղ մեկնելու ցանկությունը իրականություն դարձնելու հնարավորությունը չուշացավ:

Լենինյան կոմերիտմիության թատրոնի գեղարվեստական ղեկավար Էֆրոսը, Երեւանում տեսնելով եւ հավանելով Ջիգարխանյանի խաղը «Ռիչարդ երրորդ» պիեսի բեմադրության մեջ, նրան հրավիրել է Մոսկվա` իր թատրոնում աշխատելու: Դերասանը, բնականաբար, ընդունել է հրավերը: Տաղանդավոր այդ դերասանի համար դերը «պրոբլեմ է, ցավ կամ ուրախություն: Ես իմ բոլոր պրոբլեմները խաղացել եմ»: Արմեն Ջիգարխանյանի երեւանյան կյանքի մասին նրա ծանոթ-գործընկերները դժվարացան հանպատրաստից պատմել, սակայն պատրաստակամորեն գնահատում էին նրա արվեստը: Հատկապես բարձր էր Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի գնահատականը:

Նա նույնիսկ մեծ վարպետին համեմատեց Մարչելո Մաստրոյանիի հետ՝ նշելով, որ վերջերս Մոսկվայում առիթ է ունեցել դիտել Էդուարդո Դե Ֆիլիպոյի «Ֆիլոմենա Մարտուրանո» ներկայացումը, որտեղ Ջիգարխանյանը խաղացել է գլխավոր՝ Դոմինիկո Սորիանոյի դերը, եւ որ դա վերջին հինգ տարիների ընթացքում իր տեսած լավագույն դերակատարումն է եղել: Նույնիսկ  Մաստրոյանիի դերի հետ համեմատելով, որը նա խաղացել է ըստ այդ պիեսի նկարահանված «Ամուսնություն իտալական ձեւով» ֆիլմում, Շահվերդյանը նշում է, որ «այն, ինչ անում էր Արմեն Ջիգարխանյանը բեմում, իմ կարծիքով կատարյալ էր»:   

Աննա Զախարյան 

Տպել
1687 դիտում

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան