Երկու տեսակետ. ավա՞նդ, թե՞ աղքատության նպաստ

11/10/2018 schedule17:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հոկտեմբերի 7-ի համարում

 Այն պահից, երբ հայտարարվեց, թե ԽՍՀՄ խնայբանկերում քաղաքացիների կորսված ավանդները վերադարձնում են, խորհրդարանի բոլոր սենյակների բոլոր հեռախոսների վրա զանգահարող քաղաքացիները մեկ բան են հարցնում՝ ե՞րբ են ստանալու իրենց ավանդները։ Այս օրերին ԱԺ Դեմիրճյան մուտքի մոտ առավոտից հավաքվում են խորհրդային տարիների ավանդատուները, որոնք ներս մտնող յուրաքանչյուր պատգամավորից ուզում են անձամբ հավաստիանալ, որ ավանդները տալու են։ Եւ քանի որ ավանդների հարցը բնակչությանը շատ ավելի է հետաքրքում, քան սահմանադրական փոփոխությունները, որի ընդունմամբ իշխանությունները խոստանում են ժողովրդավարության անսպառ մանանա, երեկ փորձեցինք պարզել, թե կոալիցիայի կայացրած քաղաքական որոշումը՝ սկսել ավանդների վերադարձը, ի՞նչ է իրականում նշանակում եւ ի՞նչ է դրանից շահելու ավանդատուն։

Հայաստանում կա 2 միլիոն 207 ավանդատու, որոնց ավանդների ընդհանուր գումարը կազմում է 8 միլիարդ 200 միլիոն ռուբլի։ Սա մինչեւ 1993 թվականը ԽՍՀՄ խնայբանկերում ավանդադրված գումարի չափն է, որը, ըստ արդեն անկախ Հայաստանի Հանրապետության, երբեւէ ենթակա է վերադարձման։ Եւ եթե չլիներ անցած ուրբաթ նախագահի մոտ կայացած քաղաքական որոշումը, ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը պնդում է, որ իրենց կուսակցությունն ու կառավարությունը դարձյալ շարունակելու էին դեմ լինել նման գործընթաց սկսելուն, քանզի այսօր ժողովրդին ավանդներն արժանապատիվ կերպով վերադարձնելու հնարավարություն պետությունը չունի։

Բայց, քանի որ քաղաքական կոալիցիայում հարցերը լուծվում են կոմպրոմիսով, ՀՀԿ-ն գնացել է այդ կոմպրոմիսին եւ համաձայնել, որ աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի շրջանակներում մեկ միլիարդ դրամի փոխհատուցում տրվի նպաստառու այն ընտանիքներին, որոնք ԽՍՀՄ տարիներին բանկերին պահ են տվել իրենց գումարները։ Ըստ սոցիալական ապահովության նախարար Աղվան Վարդանյանի, այսօր մենք ունենք 128 հազար նպաստառու ընտանիք, իսկ թե նրանցից քանի՞սն ունեն ավանդներ, նախարարը, բնականաբար, չի կարող ասել։ Այս պահին դեռ որոշակի հաշվարկներ չեն արվել, սակայն ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը կանխատեսում է, որ նպաստառու ընտանիքների մոտ 50-60 տոկոսը կունենան խնայողական ավանդներ։

Իսկ 2006-ի բյուջեով նախատեսված մեկ միլիարդ դրամը, որը կազմում է ընդամենը 2,2 միլիոն դոլար, բնականաբար, չի բավարարի ավանդատու բոլոր նպաստառու ընտանիքներին։ Ինչպես նախօրեին նշեց վարչապետը, այդ ընտանիքներից  կառանձնացվեն սոցիալական այն խավերը, որոնք առաջնահերթ կստանան փոխհատուցում։ Այնպես որ, ՕԵԿ անդամ Հովհաննես Մարգարյանը ենթադրում է, որ  2006-ին ավանդների փոխհատուցում կստանա առավելագույնը 6-7 հազար նպաստառու ընտանիք։ Ամենակարեւոր խնդիրը, սակայն, այդ փոխհատուցման գործակցի խնդիրն է, այսինքն, թե քանի դոլարի փոխհատուցում է տրվելու հազար խորհրդային ռուբլու դիմաց։

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը շարունակում է պնդել, որ այս պահին հնարավոր չէ այնպիսի ինդեքսավորում առաջարկել, որը ժողովրդին կգոհացնի, եւ կարծում է, որ 1000 ռուսական ռուբլուն անգամ 30 դոլար համարժեքը դժվար է լինելու ապահովելը. «Չեմ կարծում, որ դրանից ավելին լինի, որովհետեւ 2006-ի բյուջեով նախատեսված գումարը խիստ սահմանափակ է։ Արդեն հետո, եթե պետության հնարավորությունները ներեն, հնարավոր է փոխհատուցման գործակիցը բարձրացվի, ուստի, մենք շարունակում ենք մնալ մեր այն կարծիքին, որ ավանդները պետք է ժողովրդին փոխհատուցել բարձր գործակցով, որի հնարավորությունն այսօր չկա»,- ասում է ՀՀԿ խմբակցության քարտուղարը։

ՕԵԿ-ում դեռ չգիտեն, թե փոխհատուցման ի՞նչ գործակից կմշակվի, սակայն վստահ են, որ այն ավելին կլինի, քան 1000 ռուսական ռուբլուն 30 դոլարը։ Ի դեպ, պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը հաշվել է, որ եթե կառավարությունը որոշել է տարեկան ընդամենը 1 միլիարդ դրամ հատկացնել ավանդների փոխհատուցման համար, եւ եթե փոխհատուցման գործակիցը որոշվի 1000 ռուբլուն 30 դոլար, ապա 8 միլիարդ 200 միլիոն խորհրդային ռուբլի գումարը փակելու համար անհարաժեշտ է մոտ 400 տարի։

Այսպիով, երկող շաբաթվա ընթացքում ԱԺ մշտական հանձնաժողովներում կսկսվեն 2006-ի բյուջեի օրենքի քննարկումները, որոնց ժամանակ եւ կորոշվի, թե ի՞նչ գործակցով պետք է բաժանել հաջորդ տարվա բյուջեի մեկ միլիարդը։ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի մոտավոր հաշվարկով, ըստ որի, այսօրվա աղքատ նպաստառուն նույն նախկին աղքատն է եւ դժվար թե նպաստառու յուրաքանչյուր ընտանիք միջինը 5000 ռուսական ռուբլուց ավելի ավանդ ունենա, ապա յուրաքանչյուր ընտանիք միջին հաշվով կստանա ընդամենը 100 դոլարից մի քիչ ավել կամ պակաս գումար։ Եւ եթե այդ գումարը կարող է ընտանիքին փրկել, ապա Գալուստ Սահակյանն էլ իր հերթին է հայտարարում, որ իրենց խմբակցությունը պատրաստ է կողմ քվեարկել օրենքի այդ նախագծին, միայն թե երեք օր անց, երբ այդ գումարը ծախսված կլինի, ժողովուրդը «գրոհի» ոչ թե ՀՀԿ-ի, այլ նրան ավանդի վերադարձ խոստացած քաղաքական ուժի վրա։

Թե ի՞նչ զարգացումներ է ունենալու սկսված այս գործընթացը, դժվար է կանխատեսել։ Համենայնդեպս, կառավարության ղեկավարը, որն անկհայտորեն դժգոհ է քաղաքական այդ կոմպրոմիսից, նախօրեին հստակ ասաց, թե ընդհանրապես պարզ չէ՝ ի՞նչ է լինելու հետո։ Այնպես որ, չի բացառվում, որ մեկ միլիարդի փոխհատուցման մեկանգամյա այս ակցիայով էլ պատմությունն ավարտվի, եւ մնացած 2 միլիոնից ավելի ավանդատուները երբեմնի դաշնակցից մեխանիկորեն վերածվեն ՕԵԿ-ի քաղաքական գերեզմանափորի։ Իհարկե, իրադարձությունների նման զարգացման դեպքում Արթուր Բաղդասարյանը «զապաս» քայլ ունի՝ հայտարարել, թե իր խմբակցության համառ պայքարի արդյունքում հնարավոր եղավ պոկել գոնե այդ մեկ միլիարդը եւ ճիշտ ժամանակին, ԱԺ ընտրությունների նախաշեմին, դուրս գալ կոալիցիայից։

Ի դեպ, «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը փստահ է, որ ամեն ինչ հենց այդպես է լինելու եւ, ըստ նրա, սկսված այս գործընթացը խիստ մեծ վերապահումով կարելի է անվանել ավանդների վերադարձ։ Այդուհանդերձ, խնայողական ավանդ ունեցող հարյուր հազարավոր ընտանիքներ կրկին հիշել են իրենց հալալ քրտինքը եւ սեփական ավանդների փոխհատուցումն ուզում են ստանալ երկու պունկտով՝ հնարավորինս շուտ եւ հնարավորինս բարձր գործակցով։ Թե ո՞վ է վերցնելու ավանդատուների այս երկու ցանկության միաժամանակյա բավարարումը, պարզ չէ։

Նաիրա Զոհրաբյան

Տպել
2121 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին