Երևան
14 °C
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հոկտեմբերի 7-ի համարում
«Այսօր հանրապետությունում առավել դինամիկ զարգացող տնտեսության ճյուղը շինարարությունն է: Այս տարվա առաջին կիսամյակի կտրվածքով նախորդ տարվա առաջին կիսամյակի ցուցանիշների համեմատությամբ արձանագրվել է 43 տոկոսի աճ»,- երեկ կառավարության նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ քաղաքաշինության փոխնախարար Ռուզան Ալավերդյանը: Ցուցանիշները լավն են, եթե, իհարկե, այս ամենի մասին խոսելիս հաշվի չառնենք, որ այդ շինարարության մի զգալի մասը իրականացվում է այգիների հաշվին, Երեւանի կենտրոնը բնակելի հսկայական զանգվածի վերածելու նպատակով: Ասենք, եթե Օպերայի բակում մի 30 հարկանի շենք, կամ Հանրապետության հրապարակի Լենինի արձանի տեղում մի 40 հարկանի շենք կառուցելու թույլտվություն տան, ապա շինարարությունը կդառնա էլ ավելի դինամիկ զարգացող ճյուղ:
Բայց բացի սրանից, շինարարությունում կա նաեւ այլ խնդիր` շինարարության որակը: Հենց այս թեմային էր նվիրված տկն Ալավերդյանի երեկվա ճեպազրույցը: Կառավարությունը երեկ հավանության է արժանացրել վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որը վերաբերում է հենց որակին: Համենայն դեպս, կառավարությունը համոզված է, որ նման փոփոխությամբ ապահովվելու է շինարարության տեխնիկական որակը: Ի՞նչ փոփոխություն է սա: Խնդիրն այն է, որ ՀՀ օրենսդրությամբ շինարարությունը իրականացնելու ընթացքում պետք է լինի մեկը, որը ապահովում է տեխնիկական որակի նկատմամբ հսկողություն: Այսինքն՝ նայում է, թե արդյոք ամրանները զոդում են, արդյոք բետոնի որակը բարձր է եւ այլն:
Եւ չնայած տեխնիկական վերահսկողության իրականացումը պարտադիր պայման է, այդուհանդերձ չկար որեւէ պատժամիջոց, որը ստիպեր կառուցապատողներին տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպություն ներգրավվել: Ըստ տկն Ալավերդյանի, 2003-ին ստուգված 900 օբյեկտներից 150-ում, իսկ 2004-ին ստուգված 1200 օբյեկտներից 368-ում տեխնիկական հսկողություն չի իրականացվել: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում վերը նշված փոփոխությունը իրականացնելու պարագայում տեխնիկական հսկողություն չիրականացնող կառուցապատողը կտուգանվի: Թվում է՝ ամեն ինչ կարգին է: Բայց սա միայն թվում է: Նախ տուգանքը ընդամենը 50 հազար դրամ է: Այսինքն՝ անկախ նրանից, ասենք, Հյուսիսային պողոտայում մի հսկայական շենք ես կառուցում, թե մի փոքրիկ ամառանոցային տնակ, միեւնույնն է, նույն չափով ես տուգանվելու:
Բայց սա էլ կարեւոր չէ: Կարեւորն այն է, թե ի՞նչ երաշխիք, որ տեխնիկական հսկողին վարձելը արդյոք երաշխի՞ք է, որ շինարարությունը որակյալ լինի: Մանավանդ, երբ կառուցում ես ոչ թե քո համար, այլ ուրիշների: Տեխնիկական հսկողություն իրականացնող սուբյեկտները լիցենզավորման ենթական չեն: Այսինքն՝ տեսականորեն ցանկացած կառուցապատող կարող է ցանկացած ընկերության վարձել իր շինարարությունը հսկելու համար: Բնականաբար, ընտրելու են ամենաէժանին: Նույնիսկ տեխնիկական հսկողություն իրականացնողը կարող է ընդհանրապես չհաճախել շինհրապարակ եւ ընթացքում մի փոքր գումարի դիմաց ստորագրել համապատասխան ակտերը՝ վստահելով շինարարությունն իրականացնողի ազնիվ խոսքին: Դժվար է ասել իրականության մեջ ինչպես է, համենայն դեպս սա բացառելու որեւէ ընթացակարգ գոյություն չունի:
Շինարարությունն էլ այնպիսի բան է, որ դրա անորակությունը լավագույն դեպքում կերեւա մի քանի տարի անց, իսկ վատագույն դեպքում, Աստված չանի, երկրաշարժի ժամանակ: Այսինքն՝ վաճառքի համար նախատեսված բնակարաններով շենքերի դեպքում, երբ կառուցապատողը չի պատրաստվում բնակվել այդ շենքում, որակի նկատմամբ պատշաճ պահանջի իրական մեխանիզմ չկա: Հույսը միայն կառուցապատողի բարեխղճությունն է: Իսկ բարեխղճությունը, ինչպես հայտնի է, մեզանում այնքան էլ չի ծաղկում: Սրանք, իհարկե, տեսական պնդումներ են, եւ իրականում հնարավոր է, որ շինարարությունը մեզ մոտ իրականացվում է գերբարձր որակով: Սակայն բերենք մի քանի դիտարկում, որոնք կարող են լույս սփռել` որակյա՞լ է մեզանում շինարարությունը, թե՞ ոչ: Որպես օրինակ՝ դիտարկենք հենց Հյուսիսային պողոտան:
Այն ընկերությունները, որոնք ներկայումս իրականացնում են այդ հատվածում կառուցապատումը, որպես կանոն այդ հողակտորի սեփականատերերը չեն: Նրանք շենքը կառուցում են, բնակարան առ բնակարան վաճառում են ու հեռանում: Շենքը դառնում է բնակիչների համատեղ սեփականությունը: Բայց կառուցապատողները կարող են նաեւ սեփականատեր դառնալ՝ վճարելով չնչին գումար` ընդամենը հողի կադաստրային արժեքը` քմ-ն մոտ 120 դոլար: Սեփականատեր դառնալու պարագայում նրանք եկամուտներ կստանան ոչ միայն բնակարանների վաճառքից, այլ նաեւ շենքի ազատ տարածքները վարձով տալուց: Ինչո՞ւ նրանք չեն գնում այդ հողակտորները: Գուցե հետագայում շառից-փորձանքից հեռու մնալու նկատառումներո՞վ: Մեկ այլ դիտարկում եւս:
Քաղաքաշինության ոլորտի մեր պաշտոնյաներին, որոնք վստահ են, որ շինարարությունը բարձրորակ է, խորհուրդ կտայինք վերցնել տեսախցիկ եւ պատահական ժամի այցելել շինհրապարակներ: Եթե դիմանան այդ տեղերի պահակների հարձակումներին ու առանց մարմնական վնասվածքների դուրս պրծնեն, ապա կարելի է նրանց շնորհավորել: Ի՞նչն է ստիպում կառուցապատողներին «օտար աչքերից» այդպես թաքուն պահել իրենց շինհրապարակները: Ի դեպ, որակի մասին: Քաղաքաշինության նախարարությունը տեղակայված է կառավարության երրորդ շենքի այն հատվածում, որը մի քանի առաջ կառուցվեց չափազանց արագ տեմպերով: Այժմ այդ հատվածում առկա են բավական տպավորիչ լայնության ճաքեր: Ինչպե՞ս է քաղաքաշինության փոխնախարարը վերաբերվում այդ ճաքերին: «Ճաքերը ոչինչ, ճաքերի վրա այդքան ուշադրություն մի դարձրեք: Մաքուր է, հարմարությունները նորմալ...»,-գնահատեց տկն Ալավերդյանը:
Հայկ Գեւորգյան
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ