Մոնսերատ Կաբալյեի ու նրա ամուսնու 56-ամյա անհավանական սիրո պատմությունը

Իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն մեծ ժառանգություն թողեց մարդկությանն իր մահից հետո՝ օպերային 130 պարտիա: Նա համարվում է 20-րդ դարի լավագույն սոպրանոներից մեկը: Բայց նա ունեցել է ոչ միայն լավ կարիերա, այլեւ հրաշալի ընտանիք: Մոնսերատ Կաբալյեն ու տենոր Բերնաբե Մարտին կոտրել են այն կարծրատիպը, որ հայտնիների, կարիերայում հաջողակ մարդկանց բախտը չի բերում անձնական կյանքում:

Կաբալյեն ապագա ամուսնուն առաջին անգամ հանդիպել է 1962 թ.-ին, ներկայացումներից մեկի ժամանակ: Նա 29 տարեկան էր, իսկ Մարտին՝ 34: Այն ժամանակ նրանք երկուսն էլ իրենց հայրենիքում՝ Իսպանիայում, արդեն հայտնի օպերային կատարողներ էին, եւ երգչուհին որոշել է հետնաբեմում շփվել կոլեգայի հետ: Հանդիպումը բավական սառն ու պաշտոնական է եղել:

Մի քանի ամիս անց Մարտինը ստիպված է եղել «Մադամ բաթերֆլայ» ներկայացման մեջ փոխարինել առողջական խնդիրներ ունեցող կոլեգային: Այդ ներկայացման մեջ Կաբալյեն գլխավոր դերակատարն էր: Մարտին չէր հասցրել սովորել իր դերը, քանի որ առաջարկը նրան բավական ուշ էին արել: Առաջին փորձն աղետալի է անցել: Մոնսերատը դժգոհ է եղել Մարտիի խաղից ու իր նկատմամբ նրա սառը վերաբերմունքից: Տենորը շատ ամաչկոտ է եղել, եւ նույնիսկ չի համբուրել երգչուհուն, մինչդեռ դա էր պահանջում սցենարը:

Մյուս փորձին Մարտին ուղղել է սխալը: Նա կրքոտ համբուրել է Կաբալյեին նրա վրա տպավորություն գործելու համար: Հետագայում երգչուհին խոսել է այդ համբույրի մասին:

«Այդ համբույրը շփոթեցրեց ինձ, բայց նույնիսկ այդ ժամանակ, երբ մենք ընդամենը մի քանի անգամ էինք հանդիպել, ես հասկացել էի, որ նա իմ կյանքի տղամարդն է»,- ասել է երգչուհին:

Նրանք սկսել են հանդիպել: Մարտին Կաբալյեի առաջին սերն է եղել: Որոշ ժամանակ անց խոսակցություն է եղել ամուսնության մասին: Մարտին այդքան լուրջ քայլի պատրաստ չի եղել ու նրանք բաժանվել են: Սակայն երգչի զգացմունքներն այնքան ուժեղ են եղել, որ նա համաձայնել է Կաբալյեի պայմաններին: Նա զանգահարել է սիրելիին ու ասել, որ կարեւոր բան ունի խոսելու: Հաջորդ օրը Կաբալյեի տան դիմաց խնդրել է նրա ձեռքը: Ներկայացումներից մեկի ժամանակ, Մարտին երգչուհուն մատանի է նվիրել՝ պաշտոնապես իր մտադրությունների մասին հայտնելով հանրության առաջ:

1964 թ. օգոստոսի 14-ին նրանք պսակադրվել են: Այդ օրն անձրեւային է եղել եւ մեքենան, որով Մոնսերատը գնում էր, մնացել է ճանապարհին: Նա ստիպված կանգնեցրել է ընտանի կենդանիներ տեղափոխող մի բեռնատար ու սեփական հարսանիքին գնացել դրանով, բայց դա ոչ մի կերպ չի անդրադարձել նրա տրամադրության վրա:

1966 թ. լույս աշխարհ է եկել նրանց որդին, 1972-ին՝ դուստրը: Աղջիկը շարունակել է ծնողների ուղին ու երգչուհի դարձել: Խոչընդոտները, սակայն այս ընտանիքին չեն շրջանցել: Որոշ ժամանակ անց դժբախտություն է եղել: Թոքերի հետ կապված խնդիրների պատճառով Մարտին ստիպված է եղել հրաժարվել որոշ ներկայացումներից: Կարիերան վերջնականապես ավարտել է 1985 թ., երբ նրա մոտ սրտի հետ կապված խնդիրներ են ախտորոշել: Դա նրանց հարաբերությունների վրա ոչ մի կերպ չի անդրադարձել: Կաբալյեի համար կյանքում ամենակարեւորը եղել է ընտանիքը:

«Երաժշտությունն առանց ինձ չի մահանա, բայց ես կմահանամ առանց իմ ընտանիքի»,- ասել է երգչուհին:

Մարտիի, որն այժմ 89 տարեկան է, եւ Կաբալյեի սիրո պատմությունը տեւել է 56 տարի եւ կշարունակվի հավերժ:

Մոնսերատ Կաբալյեն կյանքից հեռացավ հոկտեմբերի 6-ին՝ 85 տարեկան հասակում: Հանրահռչակ երգչուհին ելույթ է ունեցել Եվրոպայի եւ Նյու Յորքի հեղինակավոր թատրոններում:

2013-ին ու 2014-ին այցելել է Հայաստան ու Արցախ: Համաշխարհային երգարվեստում ունեցած մեծ ավանդի համար Սերժ Սարգսյանը նրան պարգեւատրել է «Պատվո շքանշանով»:

Տպել
3420 դիտում

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին