Ազնավուրի անունով բնակավայրի անվանակոչման խնդրանքով մշակույթի գործիչները դիմում են վարչապետին

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով բնակավայրի անվանակոչման խնդրանքով մշակույթի գործիչները բաց նամակով դիմում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակը ներկայացնում ենք ստորեւ:

Մեծահարգ պարոն Փաշինյան՝

Հայ ազգի մեծանուն զավակ Շառլ Ազնավուրի անդառնալի կորստից հետո և այս օրերին Հայաստանի Հանրապետությունում անցկացվող Ֆրանկաֆոնիայի օրերի շրջանակներում առաջարկում ենք քննության առնել Հայաստանի բնակավայրերից մեկը Ազնավուր անվանակոչելու մեր առաջարկը։ Անքննելի է այն մեծ վաստակը, որն աշխարհահռչակ Ազնավուրը ունեցել է Հայաստանի և հայ ժողովրդի համար, որի դրսևորումներից էր նրա դեռ կենդանության օրոք Հայաստանի տարբեր վայրերում նրա անունով հրապարակների, փողոցների անվանակոչությունը, արձանների տեղադրումը և այլն։ Ազնավուրի անունով բնակավայրի անվանակոչումը գեղեցիկ ժեստ կլինի նաև Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին և ֆրանկաֆոն շարժմանը ողջ աշխարհում։

Հայաստանում առ այսօր պահպանվող թուրքանուն բնակավայրերից մեկը Լոռու մարզի Ախթալա համայնքն է, որը նաև այն բնակավայրն է, որտեղ հանքեր շահագործելու նպատակով տակավին 1845 թվականից հաստատվել են ֆրանսիացիները։ 1887 թվականին նրանք Փարիզում 4 մլն ֆրանկ կապիտալով հիմնել են հայաստանյան առաջին բաժնետիրական ընկերությունը՝ թողարկելով առաջին հայաստանյան բաժնետոմսերը։

Ախթալայում ֆրանսիացիները հիմնել են նաև վարչական և բնակելի շենքերից բաղկացած ֆրանսիական թաղամասը (որի մի շարք կառույցներ պահպանվել են նաև ցայսօր), Ախթալայի Սուրբ Երրորդություն եկեղեցին վերափոխել են կաթոլիկ եկեղեցու, իսկ 1887֊1889 թթ. այստեղ իր առաջին պեղումներն է կատարել ֆրանսիացի աշխարհահռչակ հնագետ Ժակ դը Մորգանը՝ Փարիզում 1889 թվականին հրատարակելով պեղումների մասին գիրք։ Մորգանի կողմից պեղված գտածոների զգալի մասը այսօր էլ գտնվում է Ֆրանսիայի Ազգային Հնագիտության թանգարանում և կազմում է նրա կովկասյան ցուցադրության զգալի մասը։

Ի դեպ, Ախթալայում, սկսած 2014 թվականից, Լոռու մարզի և Ֆրանսիայի ՊԱԿԱ դը Լազուր նահանգների համագործակցության շրջանակներում նախատեսվում է Ախթալայում հիմնել Մորգանի անվան Հանքագործության և մետաղագործության թանգարան, իսկ ֆրանսիական տների տեղում՝ «Ֆրանսիական թաղամասե բազմաֆունկցիոնալ ներդրումային նախագիծը՝ բնակելի, հյուրանոցային, զվարճանքային համալիրը, որը էապես կմեծացնի Ախթալայի և տարածաշրջանի զբոսաշրջային գրավչությունը։

Առաջարկում ենք առաջիկայում քննության առնել վերոնշյալ կարևոր փաստերն ու հանգամանքները՝ Ախթալան անվանափոխել Ազնավուր անվամբ:

Կանխավ շնորհակալությամբ՝

Նորայր Բլուդյան

«Լոռի ռենեսանս» հիմնադրամի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր

Ֆելիքս Բախչինյան

Գրող, գրականագետ, թարգմանիչ, Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամի նախագահ

Սերգո Երիցյան

«Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր

Կարեն Աղամյան

ՀՀ նկարիչների միության նախագահ, Արվեստի Վաստակավոր գործիչ, պրոֆեսոր

Հրանտ Թադևոսյան

(Թաթոս) ՀՀ Ժողովրդական նկարիչ

Անատոլի Ավետյան

ՀՀ Ժողովրդական նկարիչ

Սամվել Սևադա

Արվեստի Վաստակավոր Գործիչ

Շմավոն Շմավոնյան

ՀՀ Վաստակավոր նկարիչ

Արմեն Վահրամյան

ՀՀ Վաստակավոր նկարիչ

Վազգեն Բադալյան

ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, ՀՀ Վաստակավոր մարզիչ

Լեյլա Սարիբեկյան

ՀՀ Վաստակավոր արտիստ

Արսեն Գրիգորյան

(Մրրո) ՀՀ Վաստակավոր արտիստ

Դավիթ Ամալյան

ՀՀ Վաստակավոր արտիստ

Սեդրակ Մամուլյան

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ 

Տպել
7157 դիտում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել