ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը շնորհավորել է ՀՀ վարչապետին՝ ՖՄԿ գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլայի հետ:

Վարչապետը ողջունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի աշխատանքներին, որը լավ հնարավորություն է ինչպես ՖՄԿ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցերը, այնպես էլ երկկողմ ծրագրերն ու հետագա անելիքները քննարկելու համար:

Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ կայուն համագործակցության շարունակական ամրապնդումը և կազմակերպության հետևողական ուշադրությունը տարածաշրջանում մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ:ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը նախ շնորհավորել է Հայաստանի վարչապետին ՖՄԿ գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու կապակցությամբ` նշելով, որ ուրախ է գտնվել Երևանում և մասնակցել ֆրանկոֆոն երկրներին միավորող այս կարևոր միջոցառմանը: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հայաստանի միջև գործակցության, Կազմակերպության գործունեության նպատակների և ուղղությունների վերաբերյալ, անդրադարձել, մասնավորապես, գիտության, կրթության և մշակութային ժառանգությանպահպանման ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարներին:

Տպել
1619 դիտում

Դեկտեմբերի 7-ից 13-ը Երևան քաղաքում ծնվել է 373 երեխա, աղջիկները 10-ով ավել են

Փարաջանովի ցուցահանդեսի խոշոր պաստառը Ստամբուլի օդանավակայանում

Կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ

Բողոքի ակցիա Էջմիածնում՝ ընդդեմ Ամենայն հայոց կաթողիկոսի. ինչու քաղաքապետը չի միջամտում

Վանաձորի տներից մեկում գազաբալոնի պայթյուն է եղել, տուժել է տան բնակիչը

Գիտությունը զարգանալու առաջին պայմանը ֆինանսների ավելացումը չէ. ակադեմիկոս Հանրի Ներսիսյան

Էդմոն, աստղայինը քեզ էլ տարավ, չէի հրավիրել դոլմա փաթաթելու կամ ջանգյուլում ասելու. Գ. Պետրոսյան

Հայտարարություն մրցույթի մասին

Ֆելիքս Ցոլակյանը ռուս գործընկերոջ հետ կարևորել է գործընկերային համագործակցության զարգացումը

Յուրի Վարդանյանի հուղարկավորության ծախսերի փոխհատուցման համար կհատկացվի մոտ 1,4 մլն դրամ

Երեկվանից ես ավելի թեթեւ եմ շնչում, բայց Սուրենը փորձ չունի, հույս ունեմ՝ կկարողանա. նկարիչների միության նախկին նախագահ

Առաջնագծում վիրավորված 6 զինծառայողի վիճակը կայուն է՝ տարբեր ծանրության․ հայտնի են անունները

Երևանում՝ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում, հայտնաբերվել է տղամարդու դի

Բելառուսում Հայաստանի դեսպանը հանդիպել է Բելառուսի արտաքին գործերի փոխնախարարի հետ

Կխոսենք 10 տարի հետո. Արսեն Թորոսյանը՝ բժիշկ դառնալու մասին մտածող երեխաներին

Արամ Ա Կաթողիկոսի շնորհավորանքը Նիկոլ Փաշինյանին է հասցրել Անթիլիասի պատվիրակությունը

Նախագահականում տեղի է ունեցել Սյունիքի առաջին ատյանի դատարանի դատավորի երդման արարողություն

Շուրջ 38 տարեկան դասագիրք՝ Բժշկականում. ուսանողներն ահազանգում են, բուհը՝ պարզաբանում

Գյումրեցի կնոջ մահվան գործով ռազմաբազայի 23-ամյա զինծառայող Ա․ Ռ․-ին մեղադրանք է առաջադրվել

Չեմ վախենում. Սրբուկը «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնելու պատասխանատվության մասին