Վանաձորում փորձել են սպանել քրեական հայտնի հեղինակությունների. մանրամասներ (լուսանկարներ)

Նախօրեին երեկոյան Վանաձորի «Նավ» ռեստորանի բակում հնչած կրակոցներով փորձել են սպանել քրեական հեղինակությունների: ՀԺ-ին հասած տեղեկություններով՝ հրազենային վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված 3 տղամարդիկ, որոնց մեջ է եղել նաեւ 41-ամյա Գևորգ Նավոյանը, մասնակցելիս են եղել վերջինիս հարազատներից մեկի հոգեհանգստին: Մինչ ժամը 18-ը, երբ տեղի էր ունենալու հոգեհանգիստը, վիրավորում ստացած տղամարդիկ մտել են սգո սրահի հարեւանությամբ գործող նշված ռեստորան, հաց կերել, այնուհետեւ, երբ ռեստորանից դուրս են եկել, նրանց է մոտեցել Վազ-21-07 մակնիշի ավտոմեքենան, ինքնաձիգից կրակոցներ արձակել ու անմիջապես դիմել փախուստի: Ավելի ուշ ավտոմեքենան ամբողջովին այրված վիճակում հայտնաբերվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի վեջնամասում:Դեպքից մինչ այս պահը Վանաձորում աշխատում են ոստիկանության Լոռու մարզային վարչության Տարոնի, Բազումի եւ Գուգարքի բաժնի ծառայողները, քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցներն ու մի շարք այլ իրավապահ կառույցներ: Մարզկենտրոնի բոլոր փողոցներում ոստիկանությունը «պոստեր» է տեղակայել: Մեզ հասած տեղեկություններով, դեպքից մինչ այս պահը Վանաձորի իրավապահները շուրջ 2 տասնյակ բնակարաններ են այցելել, բազմաթիվ անձինք են տարվել ոստիկանության բաժիններ, բազմաթիվ հարցաքննություններ են կատարվել նրանց հետ, ովքեր որեւէ կերպ հնարավոր է առնչություն ունեցած լինեն աղմկոտ կրակոցների հետ:Մեզ հայտնի դարձավ, որ Վանաձորի քրեական հեղինակություններից մի քանիսը դիմել են փախուստի, իրավապահները նրանց բնակարաններում ու քաղաքում չեն գտնում: Մարզկենտրոնում ոստիկանների կողմից իրականացվում են մեծամասշտաբ օպերատիվ գործողություններ, որոնք հիմնականում առնչվում են քրեական անցյալ ունեցող անձանց հետ:ՀԺ-ի աղբյուրի փոխանցմամբ, Գեւորգ Նավոյանը Մոսկվայում հայտնի քրեական հեղինակություն է, ով Հայաստան էր ժամանել վերջերս, հարազատներից մեկի հարսանեկան արարողությանը մասնակցելու համար եւ օրեր առաջ արդեն պետք է մեկնած լիներ Մոսկվա, սակայն հարազատի մահը հետաձգել է Մոսկվա այցը:

Ի դեպ, մեքենան, որից կրակոցներ են արձակվել, գնվել է մոտ մեկ ամիս առաջ, սակայն գնորդը մեքենայի անվանափոխում չի իրականացրել: Ստացվում է, որ նախօրեին Վանաձորում հնչած կրակոցները հնարավոր է հնչեին նաեւ օրինակ Երեւանում, ու չի բացառվում, որ հեղինակություններին սպանել ցանկացող անձինք հետեւել են վիրավորներին, եւ հարմար պահի կրակել:Վանաձորցիները չեն բացառում, որ հնչած կրակոցները հնարավոր է շարունակություն ունենան: Ոստիկանության փոխանցմամբ՝ հայտնաբերվել է այրված մեքենա և 5.45մմ տրամաչափի 21 կրակված պարկուճ։

Տպել
15188 դիտում

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը