Միշտ պատրաստ. ե՛ւ ակտիվ «ոչ», ե՛ւ ակտիվ բոյկոտ

12/10/2018 schedule16:30

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հոկտեմբերի 8-ի համարում

Հարցը, թե ինչո՞ւ ընդդիմությունը դեռ չի սկսել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի իր խոստացած հակաքարոզչությունը, կենցաղային բացատրություն ունի: Ընդդիմությունը, պարզվում է, միայն երեկ է իմացել, որ քարոզարշավը մեկնարկում է հանրաքվեի հրամանագիրը ստորագրելու հաջորդ օրվանից: Ընդդիմությանը, պարզվում է, մինչեւ երեկ թվում էր, որ հանրաքվեի քարոզարշավը անց է կացվում համապետական մնացած ընտրությունների կանոններով, եւ ըստ այդ տրամաբանության, սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը պետք է մեկնարկի հոկտեմբերի 17-ից: Այդուհանդերձ, թեթեւակի այդ թյուրիմացությունը չի նշանակում, թե ընդդիմությունը պատրաստ չէ սահմանադրական «ոչ»-ին:

Ընդդիմությունը հակաքարոզչության արշավին պատրաստ է թե՛ գաղափարապես, թե՛ տեխնիկապես եւ թե՛, որքան էլ ցավալի լինի իշխանությունների համար, ֆինանսապես: Եւ այսպես, ինչպե՞ս եւ ի՞նչ մեխանիզմներով է միացյալ ընդդիմությունն իրականացնելու սահմանադրական «ոչ»-ի քարոզարշավը: Ի տարբերություն իշխանության, ընդդիմությունը միասնական շտաբ չի ունենա, սակայն ընդդիմադիր կուսակցությունները միմյանց հետ իրենց գործողությունները կհամաձայնեցնեն: Միասնական շտաբ ունենալը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը համարում է աննպատակահարմար. ընդդիմադիր յուրաքանչյուր կուսակցություն կտանի իր առանձին քարոզարշավը, իհարկե, նախապես մյուս գործընկերների հետ ճշտելով մարզային այցերի գրաֆիկը:

Իսկ արդեն Երեւանում, հանրաքվեի նախաշեմին, տեղի կունենա միացյալ ընդդիմության միացյալ հանրահավաքը, պայմանով, որ ոչ մի կուսակցություն սեփական դիմանկարների կամ դրոշների առատությամբ չխեղդի սահմանադրական «ոչ»-ի առաջնահերթությունը: Բացի այդ, հստակեցվել են նաեւ բոյկո՞տ, թե՞ սահմանադրական «ոչ» տարբերակները: Քանի որ մարզերում տեղական չինովնիկները գյուղացիներին, միեւնույն է, բռնի ուժով լինի, թե, ինչպես ասում է Արամ Զ.Սարգսյանը, գրպանը պլան գցելով լինի, քշելու են ընտրատեղամաս, ուստի մարզերում ընդդիմությունը կիրառելու է ակտիվ «ոչ»-ի տարբերակը. այսինքն, ժողովուրդը կգնա ընտրատեղամաս եւ կասի իր «ոչ»-ը: Երեւանի դեպքում ընդդիմությունն ընտրում է ակտիվ բոյկոտի տարբերակը. ժողովուրդը չի գնում ընտրատեղամաս եւ հավաքվում է Ազատության հրապարակում կամ Մատենադարանի մոտ՝ սպասելով ընդդիմադիր լիդերների հետագա հրահանգներին:

Ընդդիմադիր կուսակցություններում նշում են, որ իրենք լուծել են նաեւ տեղամասերում վերահսկողություն իրականացնելու խնդիրը. բացի  վստահված անձանցից, յուրաքանչյուր տեղամասի մոտ կանգնելու է մի քանի մարդ, որոնք պետք է հաշվեն եւ գրանցեն, թե քանի՞ ընտրող քվեարկեց, որպեսզի հետո, երբ ԿԸՀ-ն անցնի իր համար հոգեհարազատ գեղանկարչության ժանրին, ընդդիմությունը ներկայացնի մասնակիցների իրական թիվը: ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը նշում է, որ միջազգային դիտորդական առաքելությունների հետ միասին իրենք կկիրառեն նաեւ էկզիտպոլի մեխանիզմը, ըստ որի, հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ ընտրատեղամասերից դուրս եկողներին կհարցնեն, թե ինչպե՞ս են քվեարկել, եւ ստացված արդյունքները կհամեմատեն ընտրությունների արդյունքների հետ: 

Ընդդիմության նախապատրաստական աշխատանքները միայն այսքանով չեն ավարտվում: Հանրաքվեի օրը ընդդիմադիր յուրաքանչյուր կուսակցություն իր հիմնական ուժերը կկենտրոնացնի հանրապետության այն բնակավայրում, որտեղ ունի ուժեղ կառույցներ եւ որտեղ ազատ, արդար ընտրությունների ելքը, որը, ըստ ընդդիմության, միանշանակ լինելու է «ոչ»-ը, կկարողանա պահել: Դա, ըստ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի, հնարավորություն կտա յուրաքանչյուր ընդդիմադիր ուժի կրել կոնկրետ պատասխանատվություն կոնկրետ բնակավայրի համար: Այնպես որ, ինչպես ասում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը.

«Ռոբերտ Քոչարյանը միայն մեկ տարբերակ ունի նոյեմբերի 27-ից հետո մնալու իշխանության. եթե հանրաքվեի քարոզարշավն ու ընտրությունը կազմակերպեն բացարձակ արդար, եւ հանրաքվեի արդյունքում ժողովուրդն իշխանությունների ներկայացրած փոփոխություններին ասի «այո»: Իսկ նման բան պարզապես հնարավոր չէ: Ցանկացած այլ տարբերակ՝ ե՛ւ սահմանադրական «ոչ»-ը, ե՛ւ ընտրակեղծիքներով «այո»-ի ապահովումը, նոյեմբերի 27-ը դարձնելու է այս իշխանությունների վերջին օրը: Հոկտեմբերի 27-ն իրենց օրն էր, նոյեմբերի 27-ը մեր օրն է լինելու»:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
3157 դիտում

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին