Վիճաբանությանը միջամտած երիտասարդը մեխով հարվածներ է ստացել կրծքավանդակին. քննություն է տարվում

15/10/2018 schedule18:47

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի հանգամանքները:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, 2018թ. հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12:40-ին, «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել առ այն, որ «աջ պտկային շրջանի ծակած-կտրած թափանցող վերք, աջակողմյան պնեմոհեմաթորաքս» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երեւան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ՝ ծնված 1995 թվականին:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2018թ. հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Նոր Արեշում հարեւանների միջեւ, փողոցը փակելու հարցի շուրջ, տեղի է ունեցել վիճաբանություն:

Քրեական գործով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երեւան քաղաքի բնակիչ՝ ծնված 1980 թվականին։ Վերջինս ձերբակալվել է եւ որպես կասկածյալ հարցաքննվել դեպքի շուրջ:

Նախնական քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ 23-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքն ստացել է նշված վիճաբանությանը միջամտելու ժամանակ: Մասնավորապես՝ երիտասարդը փորձել է հանդարտեցնել վիճաբանողներին, սակայն ենթադրյալ հանցագործություն կատարած անձն այգուց վերցրել է 10սմ երկարությամբ մեխ եւ դրանով մեկ անգամ հարվածել 23-ամյա երիտասարդի կրծքավանդակի աջ հատվածին:

Քրեական գործով ձեռնարկվել են մեծածավալ քննչական գործողություններ, հարցաքննվել են միջադեպին մասնակից անձինք, կատարվել է դեպքի վայրի զննություն, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի մասնակցությամբ իրականացվել է քննչական փորձարարություն, որի ընթացքում նա մատնացույց է արել դեպքի վայրը եւ ներկայացրել դեպքի հանգամանքները:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, առգրավվել են տուժածի հագին դեպքի պահին եղած հագուստները:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումները՝ վիճաբանության մասնակիցներից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու եւ քրեաիրավական գնահատական տալու, բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

 

Տպել
1173 դիտում

Լենա Նազարյանը Facebook սոցիալական ցանցում հրապարակել է Իմ քայլը դաշինքի բուկլետը

Բալետի 23-ամյա արտիստի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Հայաստանում ոչ թե խոշոր բիզնեսը փոքրանալու է, այլ փոքրը դառնալու է միջին, միջինը՝ խոշոր. Փաշինյանը՝ գործարարներին

Ալիեւը Մինսկում էր. ՀԱՊԿ-ում լուրջ խոսակցություն է հասունանում

Հայրս 5 տարի 8 ամիսը բանտում է, այժմ գամված է անվասայլակին. բաց նամակ՝ Նիկոլ Փաշինյանին

Քրեական հեղինակություն «Շալիկո»-ն տուժող է ճանաչվել

Հայաստանն այլեւս աղքատության երկիր չէ. Նիկոլ Փաշինյան

Արմեն Մելքոնյանը հետ է կանչվել Արաբական պետությունների լիգայում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից

ԱՄՆ-ն տրամադրում է 8 մլն դոլար՝ ընտրություններում ՀՀ կառավարությանն օժանդակելու համար

Հենրիխ Մխիթարյանի հարսանիքի օրը դեռ որոշված չէ. նշել է նրա մայրը

Ծաղկաձորում կազմակերպվում է եռօրյա միջոցառում՝ հայերեն Վիքիպեդիայում բժշկական հոդվածների ստեղծման համար

ՀՀԿ-ն ներկայացրել է ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներին

ԱԱ չեմպիոն Ֆրանսիան, փոխչեմպիոն Խորվաթիան չհաղթեցին Ազգերի լիգայի իրենց խմբերում

Քննարկվում է 500 մլն դոլարի ներդրման ծրագիր, կառուցվելու է մի քանի գործարան. Նիկոլ Փաշինյան

Մեր բանակի համար առավել օգտակար կլինեն ուղղաթիռները. ռազմական փորձագետ

Հերմինե Նաղդալյանի ամուսինը անսահման անշարժ գույք ունի

Աստված մի արասցե՝ ընտրակաշառք բաժանելու փորձ արվի եւ ես իմանամ ոչ թե իրավապահներից, այլ՝ մամուլից. վարչապետ

Վայոց ձորի կադաստրի մարզային ստորաբաժանման աշխատակիցները դիմում են վարչապետ Փաշինյանին

Ապահովել որակ եւ արագացնել կառուցապատման տեմպերը. Արշակյանն այցելել է Թալին-Լանջիկ ճանապարհահատված

Կոռուպցիան՝ բուժհաստատություններում. պետությանն ավելի քան 500 մլն դրամի վնաս է հասցվել. հարուցվել է 41 քրեական գործ