Ֆրանկոֆոնիան անհանգստացրել է Բաքվին. Արցախի հարցում զգուշավոր են

Հոկտեմբերի 12-ին Երեւանում ավարտվեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի աշխատանքները: Գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան էին ժամանել պատվիրակություններ 84 երկրից, որոնցից 38-ը ներկայացված էին երկրի ղեկավարի մակարդակով: Գագաթնաժողովի ընթացքում Հայաստանը ստանձնեց ՖՄԿ նախագահությունը: Միջմշակութային հաղորդակցության հարթակ հանդիսանալուց բացի, գագաթնաժողովը առիթ էր 84 երկրի ներկայացուցիչների համար քննարկել տարատեսակ հարցեր ինչպես ՖՄԿ շրջանակներում, այնպես էլ դրանից դուրս:

Երեւանյան գագաթնաժողովին յուրահատուկ կարեւորություն հաղորդեցին ՖՄԿ «մայր երկրի»՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի ներկայությունը: Թե՛ Մակրոնի, թե՛ Թրյուդոյի համար դա զբաղեցրած պաշտոնում առաջին այցն էր Հայաստան:

Փաշինյանի եւ Թրյուդոյի հանդիպման ընթացքում ձեռք են բերվել առանձին պայմանավորվածություններ՝ Հայաստանի եւ Կանադայի միջեւ օդային փոխադրումների երկկողմ հնարավոր համաձայնագրի, ՀՀ-ում Կանադայի դեսպանատան բացման հեռանկարների վերաբերյալ: Մակրոնի այցը եւս բավական հագեցած էր: Այն առավել խորացրեց հեղափոխությունից հետո զգալիորեն ակտիվացած հայ-ֆրանսիական հարաբերությունները:

Ֆրանսիայի նախագահի հետ կապված հույսեր ունեին նաեւ հարեւան Ադրբեջանում: Դեռեւս մինչեւ Մակրոնի՝ Հայաստան կատարած այցը ադրբեջանական լրատվամիջոցները հղում կատարելով ֆրանսիական La Tribune-ին, գրում էին, որ Երեւանից հետո Մակրոնը մեկնելու է Բաքու՝ ֆրանսիական ռազմանավերի վաճառքի եւ դրանց արտադրությունը Ադրբեջանում հիմնելու վերաբերյալ պայմանագիր կնքելու նպատակով, մինչդեռ դեռեւս հուլիսին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը հերքել էր տարածված տեղեկատվությունը, թե Ֆրանսիան չեղարկել է Ադրբեջանին զենք վաճառելու էմբարգոն: Մի շարք փորձագետների հետ հարցազրույցներում անդրադարձ էր կատարվում ոչ միայն ֆրանս-ադրբեջանական հարաբերությունների պայծառ ապագային, այլեւ ՖՄԿ երեւանյան գագաթնաժողովի ձախողմանը:

Առավել ցայտուն դա նկատվում է Baku Network փորձագիտական խորհրդի ղեկավար Էլհան Ալեսկերովի՝ aze.az լրատվական կայքի հետ զրույցում: Ըստ նրա՝ Հայաստանը ձախողել է ՖՄԿ գագաթնաժողովի անցկացումը, քանի որ «բացի Մակրոնից եւ Լիբանանի նախագահ Միշել Այունից, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ գործնականում չկային»: Մնացած 36 երկրների ղեկավարները անհասկանալի պատճառներով «վրիպել են» փորձագետի ուշադրությունից:

Նա նաեւ նշել է, որ Ֆրանսիայի նախագահը հենց Բաքվում է պատրաստվում իրական բանակցություններ վարել Արցախի խնդրի շուրջ: Նա նաեւ անդրադարձել է ռազմանավերի վերաբերյալ պայմանագրին՝ նշելով, որ այն, հավանաբար, կկնքվի առաջիկա այցի ընթացքում: Հետագայում, իհարկե, պարզ դարձավ, որ Մակրոնը չի պատրաստվում մեկնել Բաքու՝ անիմաստ դարձնելով բանակցությունների եւ ռազմանավերի արտադրության մասին պայմանագրի վերաբերյալ վերլուծությունները:

Անդրադարձերը ՖՄԿ գագաթնաժողովին այդքանով չեն սահմանափակվել: Գագաթնաժողովի փակման արդյունքներով ընդունված համատեղ հռչակագիրն անգամ արժանացել է Ադրբեջանի ԱԳՆ արձագանքին:

Հռչակագրի 19-րդ հոդվածում, մասնավորապես, անդրադարձ է կատարվում հակամարտություններին եւ դրանց խաղաղ կարգավորմանը: 

«ՄԱԿ կանոնադրության նպատակներին եւ սկզբունքներին համաձայն՝ մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը՝ ֆրանկոֆոն տարածությանն առնչվող ճգնաժամերի եւ հակամարտությունների խաղաղ կարգավորմանը՝ մասնավորապես միջազգայնորեն ճանաչված բանակցային ձեւաչափերի շրջանակներում, բոլոր իրավիճակներում խթանելու երկխոսությունը, եւ միջնորդությունը՝ այդ ճգնաժամերի եւ հակամարտությունների կարգավորմանը հասնելու համար, ինչպես նաեւ աջակցում ենք  հակամարտությունների կանխարգելման  կարգավորման գործընթացում կանանց աճող դերակատարմանը»,- ասված է հռչակագրի 19-րդ հոդվածում:

Ադրբեջանի ԱԳՆ արձագանքում այս դրույթն ուղղակիորեն կապվել է ղարաբաղյան հակամարտության հետ: Որպես հետեւանք Ադրբեջանի ԱԳՆ-ն հիշել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթները, որոնք ենթադրում են ուժի չկիրառում, տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքների պահպանում: Դրանից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն անհասկանալի կերպով անցում է կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերին:

«Հայաստանը պետք է վերջ դնի միջազգային հանրությանը ստելու իր ապարդյուն քայլերին, իրականացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերով եւ Հելսինկյան եզրափակիչ ակտով ստանձնած պարտավորությունները՝ դուրս բերի զորքը Ադրբեջանի գրավյալ տարածքներից»,- ասված է հայտարարության մեջ:

Ադրբեջանից եկող արձագանքներն, իհարկե, չեն դիմանում որեւիցէ քննադատության եւ, թերեւս, կրկին ուղղված են ներքին լսարանի հույզերը հանգստացնելուն: Այնուամենայնիվ, Դուշանբեի պայմանավորվածությունների արդյունքում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նվազման ֆոնին Ադրբեջանից ռազմական քարոզի բացակայությունը եւ հարցը միջազգային կառույցների հարթություն վերադարձնելու փորձերը հուսադրող են: Մյուս կողմից, սակայն հարկ է հիշել, որ նախկինում սահմանային լարվածության ուժգնացումները տեղի էին ունենում հենց որոշակի հանդարտ փուլից հետո՝ կտրուկ:

Ինչեւէ, հոկտեմբերին 20-ից հետո տարածաշրջան կայցելեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Եթե հաջողվի այս իրավիճակը պահպանել եւս երկու շաբաթ, չի բացառվում, որ համանախագահներին կհաջողվի քայլ կատարել բանակցային գործընթացը լիարժեքորեն վերականգնելու ուղղությամբ:

Տպել
2189 դիտում

Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն` աշխատանքային ժամին. ՀՀԿ շտաբ

Վթար Կիևյան և Մոնթե Մելքոնյան փողոցների խաչմերուկում, բախվել է 5 մեքենա. կան տուժածներ

ԼՂ հակամարտությունում մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը առաջնահերթություններ են. ԱԳ նախարար

Դավիթ Տոնոյանը ժամանել է Քեմփ Մարմալ ռազմաբազա, որտեղ ծառայում են հայ խաղաղապահները

Պեկինում տեղի է ունեցել «Նոր Հայաստանը եւ նրա տարածաշրջանային կարեւորությունը» թեմայով գիտաժողով

Եռագույն փողկապն աղքատությունն ու արտագաղթը չի վերացնում, գնաճը շարունակվում է. Շարմազանովը՝ վարչապետին

Նոյեմբերի 20-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 501 դատապարտյալ

Եւ մի տանիր զմեզ ի փորձություն ...

Տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ բալետի արտիստ Վահագն Մարգարյանի

Քրտնաջան և թափանցիկ աշխատանքի ակնկալիքով. քաղաքապետը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին

էրեբունու զանգվածային անկարգությունների գործով ինքնակամ ներկայացած անձը Մասիսի սպորտդպրոցի տնօրենն է

Ոստիկանները Շենգենյան վիզայի կեղծման դեպք են բացահայտել. վիզան 6500 եվրո է արժեցել (տեսանյութ)

Ժողովուրդ ջան, հավատացե՛ք Նիկոլ Փաշինյանին, քանի դեռ ինքը հակառակը չի ապացուցել. Արփինե Հովհաննիսյան

Երևանի քաղաքապետը խոստացել է օգնել նախադպրոցական կրթության մոդելի կիրառման հարցում

Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել (լուսանկար)

Վերսկսվել է «Բերդ» բնակելի շենքի կառուցապատումը

Ողբերգական վթարից մահացած Հրանտ Գասպարյանի ծնողները խնդրում են կրտսեր որդուն վաղաժամկետ զորացրել

Մոլորված ու Ադրբեջանում հայտնված Կ. Ղազարյանին դատարանում ահաբեկիչ են որակել (լուսանկարներ)

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» ընկերությունը առաջարկում են իրենց հաճախորդներին «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը

Մեղադրանքները Կ. Հարությունյանի հիվանդ երեւակայության արդյունքն են. ԱԺ-ն պատասխանում է աշխատակցի բողոքին