Հիացած եմ Հայաստանի գեղատեսիլ վայրերով և հայերի հյուրասիրությամբ. Ուկրաինայի ԱԳ պետքարտուղար

16/10/2018 schedule01:30

Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանում էր Ուկրաինայի արտաքին գործերի պետքարտուղար Անդրեյ Իվանովիչը Զայաթսը:

Օգտվելով ընձեռված հնարավորությունից, պետքարտուղարը ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Լիտվինի ուղեկցությամբ այցելեց Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երեւանի կրթագիտական ինստիտուտ: Նախատեսված էր ճանաչողական շրջայց եւ հանդիպում պրոֆեսորադասախոսական ու վարչական աշխատակազմի, ուսանողների հետ: Պատվավոր հյուրերին համալսարանականներն ընդունեցին ավանդական աղ ու հացով:

Հանդիպման ժամանակ Անդրեյ Իվանովիչը շատ բարձր գնահատեց Հայաստանում կազմակերպված Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը եւ շատ ջերմ արտահայտվեց Հայաստանի գեղատեսիլ վայրերի եւ հայերի հյուրասիրության մասին: 

Քննարկվեցին մի շարք հարցեր, այդ թվում նաեւ նյութատեխնիկական բազան թարմացնելու, ինչպես նաեւ ձեռք բերվեց պայմանավորվածություններ՝ ինստիտուտի լավագույն ուսանողների համար Ուկրաինայի առաջատար կազմակերպություններում անվճար երկշաբաթյա պրակտիկա կազմակերպելու ուղղությամբ: Այս համատեքստում Զայաթսը կարեւորեց ուսանողների փորձի ձեռք բերումը արտերկրում եւ հույս հայտնեց, որ այս նախաձեռնությունը համատեղ ուժերով կկարողանան կյանքի կոչել. «Ժամանակակից աշխարհում շատ կարեւոր է շփումը արտաքին աշխարհի հետ, ճանաչել եւ ընկալել, թե ինչ տեմպերով ու պահանջներով է այն առաջ ընթանում: Շատ կարեւոր է, որ այդ գիտելիքներն ու հմտությունները հետագայում տեղայնացվեն սեփական երկրում: Վստահ եմ, որ սա երաշխիք կդառնա, որ հնագույն հայ ազգը եւս 2800 տարի պատմություն կերտի»: 

Պետքարտուղարը տեղեկացրեց, որ այս շաբաթ, Հայաստան կայցելեն Ուկրաինայի արտգործնախարարի տեղակալ Վասիլ Բոնդարը, որին կուղեկցի Ուկրաինայի Տերնոպոլի համալսարանի ռեկտորը: Բանախոսը նկատեց, որ սա վերջին 4 տարվա մեջ բարձրաստիճան պաշտոնատար անձանց առաջին այցելությունն է: «Թե՛ իմ, թե՛ Կոնստանտին Ելիսեեւի այցելությունը խոսում է այն մասին, որ Ուկրաինայի կառավարությունը տրամադրված է զարգացնելու եւ ընդլայնելու համալսարանի գործունեությունը ՀՀ-ում»:

Անդրեյ Զայաթսը շնորհակալության հայտնեց պրոֆեսորադասախոսական կազմին՝ Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երեւանի կրթագիտական ինստիտուտը՝ որպես Հայաստանի սրտում մի փոքրիկ Ուկրաինա պահելու համար: Իր խոսքը բարի լուրով ամփոփելով՝ պետքարտուղարը տեղեկացրեց, որ համալսարանի ռեկտոր Սահակ Ղուդրատյանը նշանակվել է ՀՀ-ում Ուկրաինայի պատվավոր հյուպատոս:

«Դուք աշխատում եք՝ ինձ գովում են, դուք աշխատում եք՝ ինձ պաշտոն են տալիս»,- դասախոսական կազմին կատակով ասաց Ս. Ղուդրատյանը, ապա դիմելով ուկրաինացի հյուրերին վստահեցրեց, որ իր բոլոր ջանքերը ներ է դնելու է հայ-ուկրաինական բարեկամությունը վերարժեքավորելու, խորացնելու ուղղությամբ: 

Հաջորդ օրը, ի նշան այդ բարեկամության, Երեւանի Օղակաձեւ այգում պաշտոնապես բացվեց Տարաս Շեւչենկոյի արձանը, որին մասնակցում էին Ուկրաինայից ժամանած բազմաթիվ հյուրեր, արվեստագետներ, ինչպես նաեւ Ուկրաինայի հայկական համայնքի ղեկավարներ, ներկայացուցիչներ: «Ես կարծում եմ, մենք շատ ճիշտ ուղղությամբ ենք գնում, քանի որ հայ-ուկրաինական հարաբերություններում դրական տեղաշարժեր են արձանագրվում: Այս միջոցառումը եւ Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությունը դրա վառ ապացույցն են: Ուկրաինայում ապրող հայերս, Թավշյա հեղափոխությունից հետո, մեր ջանքերն էլ ավելի պիտի նպատակաուղղենք հայ ուկրաինական դարավոր կապերի խորացման ու զարգացման ուղղությամբ: Կարծում եմ նաեւ, որ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Պյոտր Լիտվինի նշանակումը ենթադրում է բազմաշերտ, բազմակողմանի համագործակցություն թե՛ կրթական, թե՛ տնտեսական եւ թե՛ միջպետական հարաբերությունների համատեքստում»,- իր ելույթում ասաց Ուկրաինայի հայկական ազգային կոնգրեսի եւ ազգային փոքրամասնությունների խորհրդի նախագահ Աշոտ Ավանեսյանը:

Արձանի իրականացման աշխատանքների ֆինանսավորումը կատարել է Գագիկ Ծառուկյանը:

 

Տպել
1667 դիտում

Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն` աշխատանքային ժամին. ՀՀԿ շտաբ

Վթար Կիևյան և Մոնթե Մելքոնյան փողոցների խաչմերուկում, բախվել է 5 մեքենա. կան տուժածներ

ԼՂ հակամարտությունում մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը առաջնահերթություններ են. ԱԳ նախարար

Դավիթ Տոնոյանը ժամանել է Քեմփ Մարմալ ռազմաբազա, որտեղ ծառայում են հայ խաղաղապահները

Պեկինում տեղի է ունեցել «Նոր Հայաստանը եւ նրա տարածաշրջանային կարեւորությունը» թեմայով գիտաժողով

Եռագույն փողկապն աղքատությունն ու արտագաղթը չի վերացնում, գնաճը շարունակվում է. Շարմազանովը՝ վարչապետին

Նոյեմբերի 20-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 501 դատապարտյալ

Եւ մի տանիր զմեզ ի փորձություն ...

Տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ բալետի արտիստ Վահագն Մարգարյանի

Քրտնաջան և թափանցիկ աշխատանքի ակնկալիքով. քաղաքապետը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին

էրեբունու զանգվածային անկարգությունների գործով ինքնակամ ներկայացած անձը Մասիսի սպորտդպրոցի տնօրենն է

Ոստիկանները Շենգենյան վիզայի կեղծման դեպք են բացահայտել. վիզան 6500 եվրո է արժեցել (տեսանյութ)

Ժողովուրդ ջան, հավատացե՛ք Նիկոլ Փաշինյանին, քանի դեռ ինքը հակառակը չի ապացուցել. Արփինե Հովհաննիսյան

Երևանի քաղաքապետը խոստացել է օգնել նախադպրոցական կրթության մոդելի կիրառման հարցում

Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել (լուսանկար)

Վերսկսվել է «Բերդ» բնակելի շենքի կառուցապատումը

Ողբերգական վթարից մահացած Հրանտ Գասպարյանի ծնողները խնդրում են կրտսեր որդուն վաղաժամկետ զորացրել

Մոլորված ու Ադրբեջանում հայտնված Կ. Ղազարյանին դատարանում ահաբեկիչ են որակել (լուսանկարներ)

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» ընկերությունը առաջարկում են իրենց հաճախորդներին «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը

Մեղադրանքները Կ. Հարությունյանի հիվանդ երեւակայության արդյունքն են. ԱԺ-ն պատասխանում է աշխատակցի բողոքին