Դադարեցրեք հայհոյանքները. Լենա Նազարյանը դիմում է հանրությանը

Ազգային ժողովում եղել են շատ լարված օրեր: Եղել է, որ լիագումար նիստերի դահլիճում պատգամավորները բղավել են իրար վրա, նեղացրել են իրար, եղել է, որ պատգամավորները հարցազրույցների միջոցով են իրար շատ կոպիտ հակազդել, բայց եթե չի եղել անձնական թշնամանք, իսկ քաղաքական գործիչը պետք է դա իր գործում իսպառ բացառի, ապա բոլոր այս դեպքերում մարդիկ միջանցքներում եւ հարցազրույցներից հետո նորմալ շփվել են, աշխատել են աշխատանքային խմբերում, գործուղումների ժամանակ, օգնել են իրար, սուրճ են խմել ու կատակներ են արել ու սա՛ է ինձ համար ընդունելի աշխատաոճը ու գործնական/մարդկային հարաբերությունները: 

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ Ելք խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը: «Եվ սա երբեք ինձ չի կաշկանդել՝ ասելու այն, ինչ կարծում եմ, որ պետք է ասեմ եւ նաեւ հարգել եմ, երբ ուրիշներն էլ շարունակել են անկաշկանդ գործել: Մեր քայլերթի օրից սկսած երբե՛ք չեմ ասել, տարածել կամ հավանել վիրավորանք կամ զրպարտություն պարունակող բովանդակություն որեւէ պատգամավորին վերաբերող: Համբերատար սպասել եմ, որ անցնի բարկության ու անհանգստության ալիքը՝ հուսով, որ կդադարի վիրավորանքների տարափը:

Երբ զայրույթ է, ես դեռ կարող եմ հասկանալ, բայց երբ մարդկանց վիրավորելը վերածվում է առօրյա զվարճանքի եւ անձնական բավարարվածության աղբյուր, ուրեմն նման բան անողները պետք է մտահոգվեն առաջին հերթին իրենց առողջության, հետո նաեւ առհասարակ իրենց հարաբերությունների որակի, բառապաշարի եւ այս ամենից բխող հետեւանքների մասին: Խնդրում եմ իմ ընկերներին դադարե՛լ տարածել ու հավանություն տալ նմանատիպ բովանդակությանը: Հակառակ պարագայում դուք միմիայն ձեր մասին եք ինձ մոտ կարծիք ձեւավորում»,- գրել է նա:

Տպել
10384 դիտում

Անցկացվել են հայ-գերմանական երկկողմ ռազմաքաղաքական խորհրդակցություններ

ԲՀԿ-ն արտահերթ ընտություններին կմասնակցի 169 թեկնածուով, 7 հոգին ինքնաբացարկ է հայտնել

Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն` աշխատանքային ժամին. ՀՀԿ շտաբ

Վթար Կիևյան և Մոնթե Մելքոնյան փողոցների խաչմերուկում, բախվել է 5 մեքենա. կան տուժածներ

ԼՂ հակամարտությունում մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը առաջնահերթություններ են. ԱԳ նախարար

Դավիթ Տոնոյանը ժամանել է Քեմփ Մարմալ ռազմաբազա, որտեղ ծառայում են հայ խաղաղապահները

Պեկինում տեղի է ունեցել «Նոր Հայաստանը եւ նրա տարածաշրջանային կարեւորությունը» թեմայով գիտաժողով

Եռագույն փողկապն աղքատությունն ու արտագաղթը չի վերացնում, գնաճը շարունակվում է. Շարմազանովը՝ վարչապետին

Նոյեմբերի 20-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 501 դատապարտյալ

Եւ մի տանիր զմեզ ի փորձություն ...

Տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ բալետի արտիստ Վահագն Մարգարյանի

Քրտնաջան և թափանցիկ աշխատանքի ակնկալիքով. քաղաքապետը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին

էրեբունու զանգվածային անկարգությունների գործով ինքնակամ ներկայացած անձը Մասիսի սպորտդպրոցի տնօրենն է

Ոստիկանները Շենգենյան վիզայի կեղծման դեպք են բացահայտել. վիզան 6500 եվրո է արժեցել (տեսանյութ)

Ժողովուրդ ջան, հավատացե՛ք Նիկոլ Փաշինյանին, քանի դեռ ինքը հակառակը չի ապացուցել. Արփինե Հովհաննիսյան

Երևանի քաղաքապետը խոստացել է օգնել նախադպրոցական կրթության մոդելի կիրառման հարցում

Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել (լուսանկար)

Վերսկսվել է «Բերդ» բնակելի շենքի կառուցապատումը

Ողբերգական վթարից մահացած Հրանտ Գասպարյանի ծնողները խնդրում են կրտսեր որդուն վաղաժամկետ զորացրել

Մոլորված ու Ադրբեջանում հայտնված Կ. Ղազարյանին դատարանում ահաբեկիչ են որակել (լուսանկարներ)