Մարզիչը պարզաբանում է՝ ինչու է աշխարհի առաջնություն գնում ոչ թե Ջուլֆալակյանը, այլ Չալյանը

ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանու գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը բացատրել է՝ ինչու օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը չի մասնակցելու աշխարհի 2018 թ.  առաջնությանը: 77 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնելու է Կարապետ Չալյանը: Վերջին շրջանում երիտասարդ Չալյանը լուրջ մրցակցություն է ստեղծել փորձառու Ջուլֆալակյանի համար, պարբերաբար առավելության է հասնում նրա նկատմամբ տարբեր մրցումներում: Վերջերս հաղթել է նրան սեպտեմբերի 7-9 Լեհաստանում կայացած մրցաշարի եզրափակչում: Լրագրողների հետ զրույցում մարզիչը նշեց, որ հենց դա է որոշիչ եղել:

«Վերջին մրցաշարից առաջ ես հայտարարել էի: Լեհաստանում երկուսն էլ լավ գոտեմարտեր արեցին: Եզրափակչում հանդիպեցին իրար հետ: Ճիշտ է՝ Արսենը բոլոր գոտեմարտերը մաքուր հաղթել էր եւ հաղթել էր այն շվեդ ըմբիշին, որին Կարապետը Եվրոպայի առաջնությունում պարտվել էր, բայց ամեն դեպքում հայտարարված էր, որ ով կհաղթի այդ մրցաշարում, նա էլ կգնա աշխարհի առաջնություն: Բնականաբար, ինչ ասվում է, այն էլ պետք է արվի»,- ասաց Լեւոն Ջուլֆալակյանը:

Այս օրերին հավաքականն ուսումնամարզական վերջին հավաքն է անցկացնում աշխարհի առաջնությունից առաջ: Այն «Օլիմպավանում» մեկնարկել է հոկտեմբերի 11-ին: Մինչեւ այդ աշխարհի առաջնության նախապատրաստության շրջանակներում հավաքներ են եղել նաեւ Ռուսաստանում, Բելառուսում եւ ՀՀ-ում՝ Ծաղկաձորում: Ջուլֆալակյանի խոսքով՝ ամեն ինչ ընթացել է, ըստ պլանի:

«Ինչպես միշտ, մենք լավ ենք պատրաստվել: Մնում է, որ նրանք կարողանան իրենց ունակությունները ցույց տալ գորգի վրա, մի քիչ էլ հաջողությունը նրանց հետ լինի, առողջ մոտենան, սայթաքումներ չլինեն: Իմ կարծիքով՝ ամեն ինչ լավ կլինի»,- ասաց մարզիչը:

Աշխարհի 2018 թ. առաջնությունը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայանալու է հոկտեմբերի 20-28-ը: ՀՀ-ն ներկայանալու է 8 ըմբիշով: Նրանք են Նորայր Հախոյանը (55 կգ քաշային կարգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ): Նրանք մրցավայր կմեկնեն հոկտեմբերի 24-ին:

Տպել
2545 դիտում

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին