Աշխարհը չէր հասկանում, թե ինչ է նշանակում պրոֆեսիոնալ նվագախումբ, որը երիտասարդական է, բայց մենք համոզեցինք. Սմբատյան

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հոկտեմբերի 16-ին կայացած հանդիպումը լրագրողների հետ՝ նոր ձեւաչափով էր։ Հանդիպումը նվիրված էր Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնին, ինչպես նաեւ՝ նվագախմբի նոր համերգաշրջանին:

BURO-ում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Սերգեյ Սմբատյանը ներկայացրեց պրեզենտացիա, որը վերաբերվում է իրենց` արդեն իսկ որպես սիմֆոնիկ նվագախումբ: Վերջինս ամփոփեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 12-րդ համերգաշրջանը, եւ որոշ փակագծեր բացեց՝ 13-րդի հետ կապված: 

Հայտնեց, որ Խաչատրյանի միջազգային փառատոնը կմեկնարկի հոկտեմբերի 18-ին «Խաչատրյանը եւ ջազը» համերգային ծրագրով, փառատոնը կհյուրընկալի մեծանուն մենակատարների՝ դաշնակահար Բորիս Բերեզովսկուն, թավջութակահար Ալեքսանդր Ռամին, ջութակահար Դանիել Ռոնին եւ այլոց, որոնք կներկայացնեն Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Խաչատրյանական 6-րդ Փառատոնի շրջանակներում սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա հետաքրքիր նախագծով՝ «Խաչատրյան նոն-ստոպ», որի ընթացքում կներկայացվի Խաչատրյանի կինոերաժշտությունը։  

Խոսելով նոր եւ կրեատիվ ձեւաչափով հանդիպման մասին՝ գեղարվեստական ղեկավարն ասաց, որ ամեն ինչ նվագախմբի թիմով են որոշել. «Նպատակը այն չէր, որ օրիգինալ երեւանք, այլ այն, որ բովանդակային խորությամբ եւ լուծումներով կարողանանք մարդկանց ցույց տալ, որ արվեստը, դասական երաժշտությունը եւս կարող է լինել շատ հաջողակ»:

Սերգեյ Սմբատյանի բնորոշմամբ՝ այսօր իրենք փորձում են ապացուցել եւ գործնականորեն ու կատարած աշխատանքով ցույց տալ գրանցած հաջողությունները: Նա մեկնաբանեց նաեւ իրենց նվագախմբի անվան եւ կարգավիճակի փոփոխության հարցը, ասաց, որ աշխարհը չի հասկանում, թե ինչ է նշանակում բացարձակ պրոֆեսիոնալ նվագախումբ, որը երիտասարդական է, եւ իրենք իրենց ու պետությանը համոզեցին, որ ժամանակն է դառնալ Սիմֆոնիկ նվագախումբ:

Վերջինս հայտնեց, որ նվագախումբը բազմաթիվ գրավիչ առաջարկներ ունի: «Կարծում եմ, որ այս միջավայրը, պրեզենտացիան արտասովոր երեւույթ չէ, բայց մենք փորձում ենք որակ փոխել, մոտեցում փոխել, որպեսզի մարդիկ տեսնեն, որ դասական երաժշտությունը, նվագախումբը, արժեքները կարող են ուժեղ լինել, քանի որ մարդն իր բնազդային սկզբունքներով ձգտում է հաջողության: Մենք սիրում ենք խոսել խնդիրներից ու դժվարություններից, ես դա խնդիր եմ համարում, բայց հարկավոր է այդ խնդրի կողքը դնել հաջողություն եւ ցույց տալ նաեւ այն»,-ասաց Սերգեյ Սմբատյանը:

ՀԺ-ի դիտարկմանը, թե ինչու են փորձում ապացուցել, որ դասական երաժշտությունը եւս կարող է հաջողության հասնել, եւ արդյոք այսօր էլ ունենք դա ապացուցելու խնդիրը, Սմբատյանն ասաց. «Իհարկե՝ ունենք, մենք խոսում ենք հաջողությունների մասին, որպես երեւույթ, որը եկել է, կամ մի տեղից ընկել, բայց ես հավատում եմ, որ հաջողության հասնելու համար կա շատ հստակ քայլերի հերթականություն, որը պարզապես պետք է պահել: Այո, կա խնդիր, որը մենք փորձելու ենք միասին կարգավորել»:

Դիրիժորը նշեց, որ 2019թ. փետրվար-մարտ ամիսներին կանցկացվի Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ հոբելյանական փառատոնը։ Այս համերգաշրջանի ընթացքում Սիմֆոնիկ նվագախումբը նախատեսում է ավելի քան 25 համերգ: Նվագախումբը հյուրախաղերի տարբեր հրավերներ է ստանում:

«Այժմ «լայֆ» գաղափարը շատ մոդայիկ է, բայց պետք է հասկանանք, որ նվագախումբը պետք է պատրաստ լինի, որ բոլոր համերգները գնան ուղիղ հեռարձակմամբ, դա անհամեմատ ավելի մեծ պատասխանատվություն է, նույնիսկ, եթե նման նոր ձեւաչափով հանդես գանք»,-խոսելով համերգային փառատոնի ուղիղ հեռարձակման մասին՝ ասաց Սմբատյանը:

Վերջինս հայտնեց, որ 2019-ին նվագախումբը հանդես կգա Տիգրան Մանսուրյանի հոբելյանին նվիրված համերգներով. «Մաեստրոյի 80-ամյակը մենք յուրահատուկ կնշենք»:

Ամփոփիչ պրեզենտացիայի ընթացքում ներկայացվեց, որ անցած համերգաշրջանում են անցկացվել Խաչատրյանի 5-րդ միջազգային, Հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ, մերօրյա լեգենդ Քշիշտոֆ Պենդերեցկու 85-ամյակին նվիրված հոբելյանական, «Արմենիա» միջազգային փառատոնները։ Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը եւս կայացել է Սիմֆոնիկ նվագախմբի ելույթներով։

Նվագախմբին ունկնդրել է 23931 հանդիսատես, 10252-ը՝ արտասահմանում, 1 միլիոն 624 հազար առցանց դիտում՝ առցանց հեռարձակված 26 համերգների ընթացքում։

Նվագախմբի կազմում ակտիվ գործունեություն են ծավալում 5 անսամբլները։ Հայկական երաժշտական շտեմարանը կհարստացնեն Սիմֆոնիկ նվագախմբի 158 աուդիո եւ 140 վիդեո ձայնագրությունները։ Նախորդ համերգաշրջանի ընթացքում կոլեկտիվի հետ ելույթ է ունեցել 18 երկիր ներկայացնող 47 արտիստ՝ անվանի երաժիշտներ, որոնց կատարումները զարդարում են աշխարհի լավագույն բեմերը։

Տպել
675 դիտում

Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն` աշխատանքային ժամին. ՀՀԿ շտաբ

Վթար Կիևյան և Մոնթե Մելքոնյան փողոցների խաչմերուկում, բախվել է 5 մեքենա. կան տուժածներ

ԼՂ հակամարտությունում մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը առաջնահերթություններ են. ԱԳ նախարար

Դավիթ Տոնոյանը ժամանել է Քեմփ Մարմալ ռազմաբազա, որտեղ ծառայում են հայ խաղաղապահները

Պեկինում տեղի է ունեցել «Նոր Հայաստանը եւ նրա տարածաշրջանային կարեւորությունը» թեմայով գիտաժողով

Եռագույն փողկապն աղքատությունն ու արտագաղթը չի վերացնում, գնաճը շարունակվում է. Շարմազանովը՝ վարչապետին

Նոյեմբերի 20-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 501 դատապարտյալ

Եւ մի տանիր զմեզ ի փորձություն ...

Տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ բալետի արտիստ Վահագն Մարգարյանի

Քրտնաջան և թափանցիկ աշխատանքի ակնկալիքով. քաղաքապետը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին

էրեբունու զանգվածային անկարգությունների գործով ինքնակամ ներկայացած անձը Մասիսի սպորտդպրոցի տնօրենն է

Ոստիկանները Շենգենյան վիզայի կեղծման դեպք են բացահայտել. վիզան 6500 եվրո է արժեցել (տեսանյութ)

Ժողովուրդ ջան, հավատացե՛ք Նիկոլ Փաշինյանին, քանի դեռ ինքը հակառակը չի ապացուցել. Արփինե Հովհաննիսյան

Երևանի քաղաքապետը խոստացել է օգնել նախադպրոցական կրթության մոդելի կիրառման հարցում

Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել (լուսանկար)

Վերսկսվել է «Բերդ» բնակելի շենքի կառուցապատումը

Ողբերգական վթարից մահացած Հրանտ Գասպարյանի ծնողները խնդրում են կրտսեր որդուն վաղաժամկետ զորացրել

Մոլորված ու Ադրբեջանում հայտնված Կ. Ղազարյանին դատարանում ահաբեկիչ են որակել (լուսանկարներ)

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» ընկերությունը առաջարկում են իրենց հաճախորդներին «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը

Մեղադրանքները Կ. Հարությունյանի հիվանդ երեւակայության արդյունքն են. ԱԺ-ն պատասխանում է աշխատակցի բողոքին