Երևան
13 °C
ԽՍՀՄ բռնցքամարտի նախկին չեմպիոն Արմեն Խալոյանն արդեն 15 տարի է` գիշերում է դրսում: 2003 թվականին Լատվիայից վերադառնալով Հայաստան, Խալոյանը պարզում է, որ Երեւան քաղաքի Չեխովի 33 հասցեում գտնվող իր բնակարանն անօրինական ճանապարհով վաճառված է. իր եւ մայրիկի համատեղ սեփականություն հանդիսացող բնակարանը պատկանում է Վրաստանի քաղաքացու:
Արմեն Խալոյանը մեր զրույցում պատմեց, որ մայրը քաղցկեղով հիվանդ է եղել, 2003-ին, երբ վերադարձել է Հայաստան, տեղեկացել է, որ իրենց բնակարանը մայրիկի անունից վաճառել են: «Մինչեւ հիմա մայրիկիս գտնվելը անհայտ է, սպանել են, ինձ մահվան վկայական են ցույց տալիս, ասում են՝ տառապում էր քաղցկեղով: Ասում եմ՝ բա որ գամված էր անկողնուն, ո՞նց է գնացել նոտարական գրասենյակ. խնդիրն այն է, որ մեր բնակարանից երկու կանգառ այն կողմ գտնվում է նոտարական գրասենյակ, հիմա հիվանդ մարդը կգնա երկու կանգառ էն կողմը առուծախի պայմանագիր կնքի՞, թե կգա Բաղրամյանի վրա կենտրոնական նոտարական գրասենյակ, որտեղ էլ կնքվել է պայմանագիրը: Բացի դա մայրիկիս ստորագրությունը չկա, իր անունից առուծախի պայմանագիր են կնքել ու օտարել են առանց ինձ, որը օրենքով չի կարող լինել, ես պարտադիր կամ ներկա պետք է լինեի, կամ լիազորագիր պետք է ներկայացվեր»,- ներկայացրեց Խալոյանը:
Անօթեւան քաղաքացին 15 տարի շարունակ դիմել է իրավապահներին՝ արդարադատության ակնկալիքով, սակայն անօգուտ: Մասնավորապես, հայտնվելով անելանելի վիճակում, Խալոյանը դիմել է բոլոր պատկան մարմիններին՝ ոստիկանություն, դատախազություն, նախագահին, վարչապետին, սակայն իր դիմումները մինչ այսօր անպատասխան են:
Նրա ներկայացրած հաղորդումներից մեկով 2005 թվականին քրեական գործ են հարուցել նոտարական գրասենյակի նոտար Էմմա Շաբոյանի կողմից ենթադրյալ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ, սակայն ըստ քաղաքացու՝ քրեական գործը 5 տարի անց վաղեմության հիմքով կարճվել է: Արմեն Խալոյանը, սակայն պնդում է, որ քրեական գործով բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ քննություն չի իրականացվել. այս շարքում նա նշում է նաեւ կադաստրի Էրեբունու տարածքային ստորաբաժանման այն ժամանակվա պետի անունը: «2003 թվականից դիմում եմ իրավապահ մարմիններին, օրինական ընթացք չի ստանում, կոռուպցիոն եւ հանցավոր գործունեությամբ են զբաղված իշխանությունները: ՀՀ ՔՕ 308 հոդված են հարուցում նոտարի դեմ, այնինչ ինձ հասցվել է նաեւ խոշոր չափերի վնաս ու գործը կարճել գնացել են: Իմ դիմումները, հանցագործության մասին հաղորդումները կոծկվում են: Ե՛վ նախկինում, եւ հիմա վարչապետին, ՀՀ նախագահին այլ ձեւի են ներկայացնում իմ խնդիրը, քանի որ նրանք ծանոթ չեն գործին, իրենց ներկայացնում են իբր ես էդ տան հետ ընդհանրապես կապ չունեմ ու դրանով ավարտվում է ամեն ինչ: Ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանին ուրիշ ձեւ են զեկուցել:
Քրեական գործը կարճելուց հետո 2010-ին դատախազություն բողոք եմ ներկայացնում որոշման դեմ, ինչին պատասխանում են, որ քննիչի որոշումը ճիշտ է: Հանցագործությունը կոծկվում է, ընթացք չի տրվում դիմումներիս: Ամբողջ այս երկրում իրավապահ մարմինները օրենքով չեն աշխատում, աշխատում են կոռուպցիոն ձեւով, ով գումար կտա նրա օգտին որոշում են պահանջում:
Խալոյանն ասաց, որ մոտ մեկ ամիս առաջ էլ է դիմել դատախազություն՝ պահանջով, որ կարճման որոշումը վերացվի, քրեական գործն ուղարկվի քննչական մարմին ու հանձնարարական տրվի խորացված բազմակողմանի անաչառ քննություն կատարելու, սակայն այլեւս դատախազությունից իրեն չեն պատասխանում: «Ամեն ինչի հետ կապված խնդիր կա, հաշվառում չունեմ, ասում են՝ գնա հաշվառում գտի, ծանոթ բարեկամ չունե՞ս: Իրենք օրենքից են խոսում, ինձ հանցավոր ճանապարհ են ցույց տալիս: Վարչապետը հեռուստատեսությամբ չի՞ ասում դիմեք, մեռա դիմելով, Միրզոյանից բացի բոլորին դիմել եմ, բայց անտարբերություն լիարժեք: Ես արդարադատություն եմ պահանջում, քրեական գործը մտցնեն դատարան, արդարադատություն իրականացնեն, վերադարձնեն իմ բնակարանը եւ ինձ հասցրած բոլոր վնասները: Իմ առողջությունը քայքայվեց դրսում, էսքան տարի մնալով, մեկ սնվելով, մեկ չսնվելով: 15 տարի է՝ ես անօթեւան փողոցներում եմ գիշերում, ո՞վ պիտի պատասխան տա»,- ասաց Արմեն Խալոյանը: Նա նշեց, որ ոչ կարողանում է գնալ ընտանիքի մոտ՝ Լատվիա, ոչ էլ ընտանիքին բերել Հայաստան. «Տունս տվեք, ընտանիքս բերեմ: Էս բոլորը փաստաթղթերով կա»,- նշեց քաղաքացին:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից սույն խնդրի վերաբերյալ պարզաբանում խնդրեցինք: Աբրահամյանը մեր զրույցում նշեց, որ Արմեն Խալոյանը ՀՀ գլխավոր դատախազություն նույնաբովանդակ դիմումներ է ներկայացրել տասնյակ անգամներ՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել իր վերաբերյալ իբրեւ թե ապօրինի որոշումներ կայացրած դատավորներին, նոտարին, ինչպես նաեւ անհամաձայնությունն է արտահայտել իր վերաբերյալ կայացված դատավճռին (Խալոյանը նախկինում դատապարտված է եղել,-հեղ.): «Այդ դիմումներին մշտապես տրվել են հանգամանալից պարզաբանումներ: Սակայն 17.11.2016թ. Ա. Խալոյանի հետ թղթակցությունը դադարեցվել է՝ ՀՀ դատախազության կանոնակարգի 213-րդ կետով նախատեսված հիմքով՝ դիմումներում անպարկեշտ և վիրավորական արտահայտություններ պարունակելու պատճառաբանությամբ: Չնայած դրան, ցուցաբերելով ըմբռնողականություն, ՀՀ գլխավոր դատախազությունում անգամ դրանից հետո ոչ միայն մի քանի անգամ պատասխանել են նրա դիմումներին, այլեւ կազմակերպվել է ընդունելություն, որի ընթացքում բացի սպառիչ պատասխաններ տալուց, նաեւ պարզաբանվել է իր իրավունքների վերականգնման հնարավորությունների մասին:
Մասնավորապես Խալոյանին պարզաբանվել է, որ դեռևս 2010թ. դեկտեմբերին որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու և նոտարի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով: Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 75 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ վաղեմության ժամկետն անցնելու հետեւանքով անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե միջին ծանրության հանցանքն ավարտվելու օրվանից անցել է ավելի քան 5 տարի: Խալոյանին պարզաբանվել է, որ նման պայմաններում նա կարող է իր խախտված իրավունքները վերականգնել միայն քաղաքացիադատավարական կարգով»,- պարզաբանեց Աբրահամյանը:
Նշենք, նախկին նոտար Էմմա Շաբոյանի հետ կապված մամուլում բազմաթիվ բողոքների մասին է գրվել, սակայն նրան մշտապես հաջողվել է ջրից չոր դուրս գալ:
Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան
Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը
3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)
Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան
Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին
ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց
Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է
Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել
Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)
Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները
Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի
Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին
Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»
«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե
ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին
Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել
Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ
Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա
ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը
Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա
Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է
Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին
13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել
«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին
© 2024 Հայկական ժամանակ