ԱԺ-ն քննարկում է աջ ու ձախ կալանք դնելու ԴԱՀԿ-ի լիազորությունը սահմանափակելու հարցը

ԱԺ պետական իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց ԵԼՔ խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի ներկայացրած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը։ Պատգամավորի խոսքով՝ գործող իրավակարգավորման համաձայն, եթե քաղաքացու դրամական հաշիվների վրա ԴԱՀԿ-ն կալանք է դնում ինչ-որ գումարի համար, ապա համակարգը մեխանիկորեն կալանք է դնում բոլոր բանկերում ունեցած նրա հաշիվների վրա, ուստի՝ պատգամավորն առաջարկում է հետեւյալ իրավակարգավորումը՝ եթե որեւէ բանկում կան բավարար միջոցներ, արգելանք դրվի այդ հաշվի վրա, եւ մնացած հաշիվները դուրս գան կալանքից։

«Քաղաքացին կարող է տասը բանկերում հաշիվ ունենալ, ԴԱՀԿ-ն չգիտի, թե որ բանկում որքան գումար կա եւ չունի հնարավորություն ճշտելու, եթե այդտեղ փոփոխություն լինի, ԴԱՀԿ-ն կարող է կալանք դնել կոնկրետ բանկում առկա հաշվի վրա։ ԴԱՀԿ-ն հարցում է անում բանկերին, եւ որ բանկն առաջինը պատասխանում է, որ քաղաքացին տվյալ բանկում բավարար միջոցներ ունի, կալանքը դրվում է այդ հաշվի վրա, եւ մնացածը ավտոմատ դուրս են գալիս համակարգից»,- ասաց Գեւորգ Գորգիսյանը։

Նախագծի հարակից զեկուցող, պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանն ասաց, որ գործող օրենքը իրավակիրառ պրակտիկայի անհաջող դրսեւորումներից է, ինչն էլ ստիպել է պատգամավոր Գորգիսյանին նման առաջարկով հանդես գալ։ «Ես էլ եմ կարծում, որ առնվազն ԴԱՀԿ-ի եւ բանկերի համար ողջամիտ ժամկետ սահմանենք, որ լիարժեք գործարկվի, նաեւ քաղաքացուն բանկի ընտրության հնարավորություն տալը տրամաբանական է, եթե քաղաքացին գրավոր դիմումով ինքն է ներկայացնում արգելանք դնել այսինչ բանկի վրա, ԴԱՀԿ-ն կարող է իրագործել»,- ասաց Մախմուդյանը։

Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը համաձայնեց գործընկերների հետ՝ առաջարկվող փոփոխությունները կարեւոր են, քաղաքացին պետք է հնարավորություն ունենա, որպեսզի իր նյութական միջոցները կարողանա ճիշտ ղեկավարել, եւ չլինի այնպես, որ օրինակ՝ պայմանական 10 հազար դրամի պատճառով քաղաքացու ամբողջ հաշիվների վրա կալանք դրվի։ Կառավարության տեսակետը ներկայացրեց արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը՝ ասելով, որ կողմ են պատգամավորի առաջարկին, սակայն տեխնիկական հարցերը կարգավորելու համար ժամկետների խնդիր կա, եւ մոտ հինգ ամիս է հարկավոր, որպեսզի օրենքը այս տեսքով գործի։ Չնայած նախագծի հեղինակ Գեւորգ Գորգիսյանը համաձայնեց փոխնախարարի դիտարկման հետ, սակայն հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանն արձագանքեց՝ կառավարության առաջարկած ժամկետներն իր համար ընդունելի չեն։ Կոստանյանն առաջարկեց նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունել, առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ քննարկել փոփոխությունները։ Նախագիծը ստացավ հանձնաժողովի հավանությունը եւ ընդգրկվեց առաջիկայում գումարվելիք ԱԺ քառօրյայի օրակարգ։

Տպել
3846 դիտում

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին