Սերժ Սարգսյանը շատ հարգանքով է ընդունել իմ որոշումը. Կոստանյանը Փաշինյանին գովելուց հետո հանդիպել է Սարգսյանին

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը վստահեցնում է՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությանն աջակցելով՝ չի դավաճանում իր սկզբունքներին։ Այս մասին խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում, ասաց Կոստանյանը։ «Սկզբունքայնության շեղման ընդհանրապես դրսեւորում չկա մի քանի պատճառներով՝ ընդհանրապես ցանկացած մարդ, ով պետական ծառայության հետ որեւէ առնչություն երբեւէ ունի, կհասկանա, որ պետական ծառայության իմաստն ու կայունության երաշխիքը հենց ծառայությունն է պետությանը եւ հայրենիքին, ես երբեւէ որեւէ առումով իմ սկզբունքներից չեմ շեղվել եւ չեմ էլ շեղվելու, եթե որեւէ մեկը կարող է դիտարկել շեղում, ես շատ մեծ հաճույքով կլսեմ բոլոր հիմնավորումները»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ մայիսի ութին՝ վարչապետի ընտրության օրը, իր ելույթում ասում էր, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ չէ պետական կառավարման, Գեւորգ Կոստանյանն արձագանքեց, որ որեւէ հակասություն չկա այդ հարցում․ «Զարմանում եմ, որ այնտեղ հակասություններ են փնտրում, ես ասել եմ, որ մեր հանրության մեջ որեւէ մեկը չի տեսել Նիկոլ Փաշինյանին պետական կառավարման պրոցեսում, որովհետեւ ամբողջ կենսագրությունը եղել է լրագրողական, հանրային-հասարակական եւ խորհրդարանական, հետեւաբար՝ պետական կառավարման մեջ որեւէ մեկը իրեն չի տեսել։ Ես ամիսների ընթացքում տեսա ու համոզվեցի, որ Նիկոլ Փաշինյանի նպատակները եւ ցանկությունները ազնիվ են եւ ուղղված են պետության բարօրությանը»,- ասաց նա։

Գեւորգ Կոստանյանի խոսքով՝ իր հարցազրույցից հետո ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպել է․ «Սերժ Սարգսյանը շատ հարգանքով է ընդունել իմ որոշումը եւ միշտ հարգանքով է վերաբերվում բոլորի որոշմանը։ Ինչ վերաբերում է ֆրակցիայի հետ հակասություն ունենալուն, մեր ֆրակցիան էլ նույն օրը հայտարարություն տարածեց, էդտեղ որտե՞ղ հակասություն տեսաք։ Ես եղել եմ թիմի անդամ եւ մնում եմ թիմի անդամ»,- ասաց Գեւորգ Կոստանյանը։

Կոստանյանն ասաց, որ աշխատանքի առաջարկ է ստացել Եվրամիությունից, դեկտեմբերի 15-ից 20-ի միջակայքում պետք է ասի իր պատասխանը։ Կոստանյանին առաջարկել են 2020 թվականից նոր կազմավորվող ԵՄ դատախազությունում աշխատել․ առաջարկն ընդունել է, սակայն դեռ պաշտոնապես չի արձագանքել։ Թե մինչ այդ ինչ աշխատանքի է անցնելու, այդ մասին Կոստանյանը չհստակեցրեց։

Տպել
4293 դիտում

Գեղարքունիքում տուն է փլուզվել. 92-ամյա բնակիչը դուրս է բերվել պատգարակով

ՀՀ-ում ԵՄ առաքելությանը կօժտեն լայն լիազորություններով և անձեռնմխելիությամբ. համաձայնագիրը մտել է ԱԺ օրակարգ

Իր ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը դժվար թե կայունություն ավելացնեն Կովկասում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից և ծառայությունից

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի Չինաստան

Ողջունում եմ ՀՀ համերաշխությունն Ուկրաինային և կոչ անում գործընկերներին՝ անել հնարավորը, որ Պուտինը չհաղթի. Ստոլտենբերգ

Սյունիքում ավտովթարի և հրդեհի հետևանքով մահացածներն ընտանիքի անդամներ էին, նրանց թվում կա երեխա. մանրամասներ

Խոշոր ավտովթար Չարենցավանի կամրջի մոտ. 3 մարդ հոսպիտալացվել է

ՆԱՏՕ-ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու խաղաղ ձգտումներին. Ստոլտենբերգ

Խոսքը հայկական գյուղերի մասին չէ. Աղազարյանը՝ Տավուշի 4 համայնքի մասին

МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank

Հուսով ենք, որ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը կհաստատվի. վարչապետ

Մարտի 21-ին Հայաստանին է մոտենալու հաջորդ սառը ցիկլոնը. սպասվում է առատ ձյուն, քամու ուժգնացում

Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետի խոսքերին

Պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում (տեսանյութ)

Fly Arna-ի լիցենզիան կասեցված է. ՏԿԵ փոխնախարար

Իրանից ժամանած 7 բեռնատարում հայտնաբերվել է ցեմենտի մեջ թաքցված հսկայական քանակությամբ ծխախոտ (տեսանյութ)

ՀՀ վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը

Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

Վարչապետի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ է նշանակվել

Մենք դավաճան, հող ծախող չենք, ձեր թիկունքում ոչ մի բան չենք անելու, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը՝ տավուշցիներին

«Երևան Սիթին» տուգանվել է 10 միլիոն, «Հայփոստ»-ը՝ 2,6 միլիոն դրամով

Առանձնապես խոշոր չափի «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից. նրանք կալանավորվել են

Նիկոլ Փաշինյանը «TikTok»-ում նոր շարք է սկսել (տեսանյութ)

Ընդդիմությունն ասում է՝ Տավուշի գյուղերն ուզում է տա, Խրեմլուի ղեկավարը ո՞վ է. Փաշինյան

Պակիստանում երկրաշարժ է գրանցվել

Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. հայտնի է տուգանքի չափը

Կոտայքում միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է. կա տուժած

Մի քանի ժամ լույս չի լինի Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում

Որ բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճարի ծրագրից

ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին

Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, մի շարք շրջաններում ձյուն է տեղում

ԱԺ-ն նոր պատգամավոր ունի. Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնել է պատգամավորի մանդատը

Բախվելուց հետո մեքենաներից մեկը բռնկվել է. ներսում հայտնաբերվել է 4 դի, վարորդի վիճակը ծանր է (լուսանկարներ)

«Միր» քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի գրեթե բոլոր բանկերի բանկոմատներում

Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման

Սահմանը կանցնի իմ տան միջով, զինվորների ներկայության դեպքում ինչպե՞ս ենք ապրելու էդ տանը. վարչապետը պատասխանել է բնակչին

Սա մեր ապագան կառուցելու միակ տարբերակն է, հեշտ հարց չէ. վարչապետը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)