Եւս մի նոր կուսակցություն է ստեղծվում, որը կմասնակցի առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին

Առաջիկայում տեղի ունենալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ տարբեր քաղաքական ուժեր վերաձեւակերպվում են, եւ չնայած նրան, որ Հայաստանում կա ավելի քան 70 կուսակցություն՝ ստեղծվում են նորերը: Դրանցից մեկն էլ «Այլընտրանք» կուսակցությունն է, որի նախաձեռնող խմբի ղեկավարն է «Օրինաց երկիր» կուսակցության մամուլի նախկին քարտուղար Էդգար Առաքելյանը: ՕԵԿ-ում իր գործունեությունը դադարեցրել է երկրում տեղի ունեցած հեղափոխությունից հետո՝ սույն թվականի մայիսին: Այս կուսակցության հիմնադիր համագումարը տեղի է ունենալու հոկտեմբերի 20-ին՝ «Անի պլազա» հյուրանոցում:

«Հայկական ժամանակ»-ն «Այլընտրանք» կուսակցության նախաձեռնող խմբի ղեկավար Էդգար Առաքելյանի հետ զրուցել է կուսակցության նպատակների, հիմնադիր համագումարի եւ արտահերթ ընտրությունների մասին:

- Պարոն Առաքելյան, ինչու՞ որոշեցիք լքել ՕԵԿ-ը եւ նոր կուսակցություն ստեղծել:

- Քանի որ Հայաստանում ստեղծվել է նոր իրավիճակ, իմ եւ իմ ընկերների կարծիքով քաղաքական դաշտում պետք է առաջ գային իրավիճակին համապատասխան քաղաքական ուժեր, իրավիճակին համապատասխան թիմեր, մարդիկ, ովքեր համահունչ կլինեն այն փոփոխություններին, որոնք տեղի են ունեցել: Եւ որոշեցինք նոր քաղաքական ուժ ստեղծել: Կարծում եմ, որ Հայաստանում պետք է էլիտաների փոփոխություն լինի: Ինչ-որ եղել է անցյալում եղել է: Պետք է նոր մտածելակերպով մարդիկ որոշիչ դեր ունենան նոր Հայաստանի քաղաքական կյանքում:

- Այսինքն, «Օրինաց երկիրը» չէ՞ր համապատասխանում այդ փոփոխություններին:

- Ես այդ հարցն արդեն փակել եմ. նոր քաղաքական ուժ եմ ստեղծել:

- Պարոն Առաքելյան, ովքե՞ր են ձեր կուսակցության անդամները, ի՞նչ ոլորտի մարդիկ են, հանրությունը ճանաչո՞ւմ է նրանց:

- Տարբեր ոլորտներից են, քաղաքագետներ են, իրավաբաններ են, բժիշկներ են, հասարակական տարբեր ոլորտի ներկայացուցիչներ: Այլ կուսակցությունից դուրս եկած, մեզ միացած մարդիկ չկան, մարդիկ են, որոնք կուսակցական անցյալ չունեն: Մենք շեշտը չենք դրել, որ նրանք պարտադիր պետք է լինեն հանրությանը շատ հայտնի մարդիկ, բայց կան մարդիկ, ովքեր իրենց ոլորտներում են հայտնի՝ որպես իրավաբան, որպես քաղաքագետներ եւ այլն: Մեկը բժշկության մեջ  է հայտնի, մեկը այլ տեղ, նաեւ լրագրողներ կան:

- Եթե չեմ սխալվում՝ գրանցման համար անհրաժեշտ է, որ կուսակցության անդամները 800-ից պակաս չլինեն: Դուք հասցրե՞լ եք համալրել այդ ութ հարյուր տեղերը:

- Այո, մենք 800 եւ ավելի անդամ ունենք: Այս գործընթացը մի քանի ամիս առաջ է սկսվել, նախապատրաստական աշխատանքները նոր չեն: Նաեւ մարզերում ունենք թիմեր, այնպես որ այդ աշխատանքները կատարված են՝ օրենքով նախատեսված կարգով: Եւ կուսակցության անդամներ ունենք ոչ միայն Երեւանում, այլ նաեւ մարզերում: Ունենք թիմեր, գաղափարակից մարդիկ:

- Պարոն Առաքելյան, դուք առաջիկայում պատրաստվո՞ւմ եք մասնակցել խորհրդարանական ընտրություններին, թե՞ նպատակ ունեք դեռեւս կայանալ որպես կուսակցություն:

- Իհարկե, նպատակ ունենք մասնակցել ԱԺ ընտրություններին, իսկ ձեւաչափն առաջիկայում կերեւա: Բայց ընտրություններին մասնակցելու ցանկություն կա:

- Ի՞նչ եք կարծում, մինչեւ դեկտեմբեր կհասցնե՞ք հանրությանն այնքան ներկայանալի լինել, ձեր ծրագրերը ներկայացնել, որ քաղաքացիներն իրենց քվեն ձեր կուսակցությանը վստահեն:

- Մենք փորձում ենք դա անել, եւ կարծում եմ՝ ճիշտ եք նշում, ժամանակը բավականին սուղ է: Մենք ենթադրում էիք, որ ընտրությունները կլինեն գարնանը, կամ ավելի ուշ, բայց լինելու են դեկտեմբերին, բայց այս տեսանկյունից էլ կարծում եմ, որ հեռուստատեսությամբ, սոցցանցերով եւ մարդկանց հետ ակտիվ շփվելով կկարողանանք մինիմալ շեմն ապահովել, մարդկանց մեր նպատակները, ցանկությունները, գաղափարները, ծրագրերը հասցնել: Գիտեք, որ իրավիճակ է փոխվել, ընտրությունները լինելու են արդար, թափանցիկ եւ մրցակցային, այդ տեսանկյունից ծրագիրը տեղ հասցնելու խնդիր չենք տեսնում: Բայց, իհարկե լավ կլիներ, որ ժամանակը ավելի երկար լիներ: Կարծում եմ՝ կհաջողենք մաքսիմալ լավ օգտագործել ժամանակը:

- Իսկ ֆինանսական միջոցները որտեղի՞ց եք հայթայթելու: Կուսակցության անդամնե՞րն են ներդնելու, թե՞ որեւէ այլ տեղից ունեք աջակցություն:

- Ֆինանսավորումը կլինի մեր եւ մեր համակիրների կողմից: Նրանք, ովքեր կցանկանան, կօգնեն: Ամեն ինչ կլինի օրենքի շրջանակներում եւ թափանցիկ, հանրությունը կտեսնի, հետաքրքրվողները կտեսնեն, կիմանան:

- Եթե, այնուամենայնիվ, չկարողանաք անցնել խորհրդարան, շարունակելո՞ւ եք կուսակցական գործունեությունը:

- Հայաստանի քաղաքական համակարգի ամենախոցելի կողմերից մեկը չկայացած կամ թերի կայացած կուսակցական համակարգն է: Հետեւաբար մեր նպատակը ոչ միայն ընտրությունից ընտրություն կուսակցություն ստեղծելը եւ աղմուկ բարձրացնելն է, այլ պայքարելը հենց կուսակցական համակարգի կայացման համար: Քանի որ հատկապես խորհրդարանական համակարգ ունեցող երկրներում շատ կարեւոր է կուսակցական համակարգի կայացվածությունը: Այսինքն՝ այն, ինչ անում ենք, ոչ թե անում ենք մի օրվա կամ ամսվա համար, այլ անում ենք հեռանկարային, պլանավորում ենք երկարաժամկետ լինել քաղաքական դաշտում:

- Պարոն Առաքելյան, ամեն դեպքում հնարավո՞ր է, որ համագործակցեք ՕԵԿ-ի հետ, դաշինք ստեղծեք եւ այլն:

- Ոչ: Կոնկրետ այդ քաղաքական ուժի հետ կապված բացառվում է համագործակցությունը, այլ քաղաքական ուժի հետ կապված՝ դեռեւս չեմ կարող ասել:

- Ձեր կուսակցությունն իր գործունեության ընթացքում ընդդիմադի՞ր դիրքերից է հանդես գալու:

- Ինքս ի սկզբանե եղել եմ հեղափոխության գործընթացի մեջ: Փոփոխությունը, որը տեղի ունեցավ, ուղղակի մարդկանց, իշխանության փոփոխություն չէր: Հեղափոխությունն ինձ համար քաղաքակրթական արժեք է, եւ ես մինչեւ վերջ այդ արժեքը պաշպանել եմ, սատարելու եմ: Ընդդիմություն կամ իշխանություն ասել դասական իմաստով՝ սխալ կլինի: Մենք՝ որպես քաղաքական ուժ, մասնակցում ենք քաղաքական մրցապայքարի, որտեղ մասնակիցներից մեկը բավական առաջ է անցել մյուսներից, ու նույնիսկ շատերի համար այդ ուժին հասնելն ու անցնելը հնարավոր չէ: Դրա համար պետք չէ կտրվել իրականությունից, դրա դեմ պայքար տալ: Պետք է ճիշտ դասավորվել քաղաքական դաշտում, ճիշտ դիրքավորվել եւ ստանալ մաքսիմալ այն, ինչ հնարավոր է: Այս ամենը կերեւա համագումարից հետո:

Տպել
2943 դիտում

Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն` աշխատանքային ժամին. ՀՀԿ շտաբ

Վթար Կիևյան և Մոնթե Մելքոնյան փողոցների խաչմերուկում, բախվել է 5 մեքենա. կան տուժածներ

ԼՂ հակամարտությունում մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը առաջնահերթություններ են. ԱԳ նախարար

Դավիթ Տոնոյանը ժամանել է Քեմփ Մարմալ ռազմաբազա, որտեղ ծառայում են հայ խաղաղապահները

Պեկինում տեղի է ունեցել «Նոր Հայաստանը եւ նրա տարածաշրջանային կարեւորությունը» թեմայով գիտաժողով

Եռագույն փողկապն աղքատությունն ու արտագաղթը չի վերացնում, գնաճը շարունակվում է. Շարմազանովը՝ վարչապետին

Նոյեմբերի 20-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 501 դատապարտյալ

Եւ մի տանիր զմեզ ի փորձություն ...

Տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ բալետի արտիստ Վահագն Մարգարյանի

Քրտնաջան և թափանցիկ աշխատանքի ակնկալիքով. քաղաքապետը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին

էրեբունու զանգվածային անկարգությունների գործով ինքնակամ ներկայացած անձը Մասիսի սպորտդպրոցի տնօրենն է

Ոստիկանները Շենգենյան վիզայի կեղծման դեպք են բացահայտել. վիզան 6500 եվրո է արժեցել (տեսանյութ)

Ժողովուրդ ջան, հավատացե՛ք Նիկոլ Փաշինյանին, քանի դեռ ինքը հակառակը չի ապացուցել. Արփինե Հովհաննիսյան

Երևանի քաղաքապետը խոստացել է օգնել նախադպրոցական կրթության մոդելի կիրառման հարցում

Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել (լուսանկար)

Վերսկսվել է «Բերդ» բնակելի շենքի կառուցապատումը

Ողբերգական վթարից մահացած Հրանտ Գասպարյանի ծնողները խնդրում են կրտսեր որդուն վաղաժամկետ զորացրել

Մոլորված ու Ադրբեջանում հայտնված Կ. Ղազարյանին դատարանում ահաբեկիչ են որակել (լուսանկարներ)

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» ընկերությունը առաջարկում են իրենց հաճախորդներին «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը

Մեղադրանքները Կ. Հարությունյանի հիվանդ երեւակայության արդյունքն են. ԱԺ-ն պատասխանում է աշխատակցի բողոքին