ՀՀ-ն կարող է լավ հարթակ լինել ՌԴ-ից Իրան դեղեր ու բուժտեխնիկա արտահանելու առումով. Ա. Թորոսյան

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին տեղակալ Սերգեյ Ցիբին: Զրուցակիցները նախ անդրադարձել են հայ-ռուսական գործնական առաջիկա հանդիպումների լայն օրակարգին, այդ թվում նաև` Օբնինսկում կայանալիք Ռուս-հայկական առողջապահական ֆորումին:
Երկուստեք ընդգծել են, որ սա խոսում է երկու երկրների միջև ոչ միայն առողջապահական ոլորտում գործակցության սերտացման մասին: «Մեր հարաբերությունները ռազմավարական կարևորության են բոլոր ոլորտներում: ՌԴ նախագահը մեր առջև խնդիր է դրել առողջապահության ոլորտում աննախադեպ արդյունք ապահովել մինչև 2024 թվականը` ներդնելով ազգային նախագիծ: Ու այս համատեքստում մեծապես կարևորում ենք նաև ՀՀ հետ համագործակցությունը, մասնավորապես, դեղերի ու բժշկական սարք-սարքավորումների արտադրության գործընթացում և ոչ միայն»,-շեշտել է Սերգեյ Ցիբը: 
Իր երկրի առողջապահական համակարգում որդեգրված նոր ուղղություններից ՌԴ ներկայացուցիչն առանձնացրել է միջուկային բժշկության զարգացման, արտասահմանյան ներկրվող դեղերը տեղականով փոխարինելուն ուղղված քայլերը` շեշտելով, որ ռուսական արտադրության ջեներիկ դեղամիջոցներն իրենց որակով չեն զիջում արտասահմանյան բրենդային դեղերին, միաժամանակ երկրի բյուջեն այդպիսով զգալի խնայողություններ է անում: Այս առումով Սերգեյ Ցիբը ակնկալում է նաև հայ դեղարտադրողների հետ կապերի սերտացում և հայաստանյան շուկայում ներկայացվածության ավելացում: 
ՌԴ-ում արձանագրվող տեխնոլոգիական նորարարությունները, վստահաբար, հետաքրքիր են թե մեզ, թե մասնավոր արտադրողներին` նկատել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը: ԵԱՏՄ շրջանակներում միասնական շուկայում գործելը երկկողմ գործակցության խթանման նոր հնարավորություններ է տալիս: Միաժամանակ, Թորոսյանի խոսքով, ՀՀ-ն կարող է լավ հարթակ հանդիսանալ ՌԴ-ից Իրան դեղեր ու բուժտեխնիկա արտահանելու առումով: 
«Հայաստանը փորձում է պարզեցնել «Դեղերի մասին օրենքը»` լրամշակելով դրանից բխող ենթաօրենսդրական ակտերը, և շուկայի զարգացման առումով ակնկալում ենք նաև ձեր աջակցությունը»,-ասել է նախարարի պաշտոնակատարը:
Զրուցակիցները պայմանավորվել են հանդիպել առաջիկայում ՌԴ-ում կայանալիք ռուս-հայկական առողջապահական ֆորումի շրջանակներում ևս` ոլորտում գործակցությանը նոր թափ հաղորդելու ու կոնկրետ քայլերի շուրջ համաձայնություններ ձեռք բերելու նպատակով: 
Տպել
2210 դիտում

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող (տեսանյութ)

Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոցում վարչապետը ծանոթացել է խնդիրների վերացման աշխատանքներին (տեսանյութ)

Մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին, հայտնվել ձորակում. ընտանիքի 3 անդամ հիվանդանոցում է

Սահմանազատման մասին պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհի մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ

Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի ինքնությունը կամ պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Փաշինյան

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու